Երեւանի մետրոպոլիտենը մինչեւ տարեվերջ կգործարկի եւս մեկ արդիականացված շարժակազմ

19/12/2016 schedule12:15

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչեւ տարեվերջ նախատեսում է գործարկել արդիականացված եւս մեկ շարժակազմ: Այդպիսի երկրորդ շարժակազմի շահագործման ժամկետները ճշտվում են: Դրա վրա առայժմ տեխնիկական աշխատանքներ են տարվում: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Գեւորգ Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ, շահագործման պատրաստ առաջին շարժակազմն արդիականացվել է մինչեւ վերջին դետալը, այնպես որ այն կարելի է լրիվ նոր համարել: Բայց թե որքան գումար է դրա համար պահանջվել, չմանրամասնեց՝ նշելով, որ դրա իրավասությունը չունի:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք մետրոյի շարժակազմերի թարմացումը կարող է սակագնի թանկացման առիթ հանդիսանալ, ինչին ի պատասխան՝ Գեւորգ Ավետիսյանը նկատեց՝ նման հարց մետրոպոլիտենի ղեկավարությունը չի քննարկում: Նոր շարժակազմը, միանշանակ, մետրոյի սակագնի թանկացման պատճառ չի դառնա:

Ինչ վերաբերում է 2017-ին մետրոյի նոր կայարաններ կառուցելու հավանականությանը, կառույցի փոխտնօրենը նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում, սակայն դժվար է ասել՝ գալիք տարին արդյոք մեկնարկային կլինի այդօրինակ մեծ ծրագրերի համար: Ամեն բան կախված է ֆինանսավորումից: Երբ համապատասխան ֆինանսավորում լինի, անկասկած, կմտածեն նաեւ այդ ուղղությամբ:

Վերջում Գեւորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ դեռեւս նոյեմբերի 1-ին առաջին ձյան հալոցքներից մեծապես տուժած «Զորավար Անդրանիկ» կայարանում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, սակայն մինչեւ տարեվերջ դժվար թե ավարտին հասցվեն:

Հիշեցնենք, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2010 թվականին եւ ավարտվել 2012-ին: Այն ժամանակ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը յուրաքանչյուրը 5 մլն. եվրո էին տրամադրել մետրոպոլիտենի առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով: Ծրագրին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը տրամադրել էր ներդրումային դրամաշնորհ 5 մլն. եվրոյի չափով: 

Ծրագրի երկրորդ փուլը, որը մեկնարկել էր 2012-ին, նույնպես արժեցել էր 15 մլն եվրո, եւ ֆինանսավորումը կրկին հավասարապես բաշխվել էր ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

Երրորդ փուլը վերանորոգման վերջին փուլն է, եւ այն կներառի նաեւ հասարակական տրանսպորտի վերաբերյալ հանրային իրազեկման արշավ:

Տպել
2480 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին