Տրանսպորտի նախարարն անձնական միջոցներից 888 հազար է հատկացրել սրահին. նա ամփոփեց տարին

«Հյուսիս-հարավի ներդրումային ծրագրերը շարունակվում են բնական հունով, տրանշ 1-ը ավարտվել է, տրաշն 2-ում բետոնապատման աշխատանքներ են ընթանում, նախատեսվում է մասնավոր ներդրողների ներգրավել»,- այսպես սկսեց իր խոսքը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր ղեկավարած կառույցի եռամսյակն ամփոփելու նպատակով Երեւանի «Մարիոթ»-ում հրավիրված մամուլի ասուլիսին:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Բագրատաշեն կամրջի շինարարության մեկնարկն է տվել, ինչպես նաեւ Մ-6 ճանապարհի բարելավման ծրագիրը: «Սեպտեմբերի 15-ից սկած աշխատանքները կատարվում են գերակատարմամբ: Թունելում կատարվում է բետոնալցման աշխատանքներ: Սեւանի մայրուղում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվում, Հրազդանի հատվածում նշաններն արդեն տեղադրված են, 1500 ճանապարհային նշան կտեղադրվի: Մյուս մայրուղիների վրա էլ 2017 թվականին նույն աշխատանքները կկատարվեն: Մեկնարկել է ճանապարհների գույքագրման, քարտեզագրման աշխատանքները, որը հնարավորութուն կտա օնլայն  ռեժիմով հետեւել ճանապարհներին, տեղեկանալ, թե որտեղ է շինաշխատանք կատարվում, երբ է սկսվել, երբ է ավարտվում եւ այլն»,- մանրամասնեց նախարարը:

Առավել վտանգավոր հատվածներում տեղադրվել են 800 գծամետ արգելափակոցներ: Ճանապարհները մաքրող տեխնիկայի աշխատանքային ռեժիմը կստուգեն առցանց եղանակով, քանի որ ճանշինների մեքենաների վրա սարքեր են տեղադրվել, որոնք ցույց են տալիս, թե որ մեքենան որտեղ է եւ մաքրման աշխատանքները գրաֆիկն արդյո՞ք պահպանվել է: «Այս համակարգը տեղադրվել է 1 շաբաթվա ընթացքում: Ե՛ւ ձմռանը, ե՛ւ ամռանը հսկվելու է: Պլանավորում ենք տեղադրել նման սարքեր բոլոր ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վրա, որպեսզի հսկվի, թե ինչպես են աշխատում ավտոբուսները»,- նկատեց Վահան Մարտիրոսյան:

Անդրադառնալով Լարսի անցակետի հաճախ փակվելու խնդրին, նախարարն ասաց, որ վրացի գործընկերներն ամեն ջանք ներդրում են, որպեսզի ճանապարհը բաց լինի, բայց եղանակից է շատ կախված խնդիրը: «Վստահեցնում եմ, որ աշխատանքներ կատարվում են եւ կատարվում են միշտ: Ալտերնատիվ ճանապարհներ քննարկվու են լաստանավերի կազմակերպման միջոցով, բայց այսօր Փոթիի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, որովհետեւ փոթորիկ է: Մտածում ենք օդային ճանապարհով փոխադրումներ իրականացնել: Այսօր Լարսը բաց է, մոտ 185 մեքենա արդեն հատել է սահմանը»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:

Հայ-իրանական երկաթուղու կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասաց, որ հիմա կա բիզնես պլան որտեղ կոնկրետ նշված է ներդրման մասը, հետգնման ժամկետը, մոտավոր ուսումնասիրություն է կատարվել: Ավելի ստույգ ինֆորմացիայի նախարարը չէր տիրապետում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ միջոցներով է նախարարությունը վարձակալել «Մարիոթ» հյուրանոցում ասուլիսի սրահը եւ հյուրասիրություն կազմակերպել:

«Ես վարձակալել եմ իմ անձնական միջոցներով ե՛ւ դահլիճի, ե՛ւ ֆուրշեթի վճարն արժեցել է 888 հազար դրամ: Ես նախընտրել եմ այս դահլիճը, որպեսզի ավելի ազատ լինենք, ավելի լավ պայմաններով անցկացնենք: Նախարարությունը նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն չունի»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով ցույց տալ իր անունով վճարված անդորրագիրը:

Հարցին՝ ՀՀԿ-ին անդամակցելով ձեր կյանքում ի՞նչ է փոխվել, նա պատասխանեց. «ՀՀԿ-ական դառնալուց իմ կյանքում ոչինչ չի փոխվել»:

Տպել
4032 դիտում

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում

ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի համար

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել է ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր (տեսանյութ)

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ