Կրթության եւ գիտության նախարարությունում սպասվում է հաստիքների 20 տոկոս կրճատում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց, ըստ էության, հայտարարեց գործազուրկների շարքերն ընդլայնելու իր վճռական մտադրության մասին, նաեւ դիմեց գործնական քայլերի` գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով առաջարկներ ներկայացնել համակարգում կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման վերաբերյալ:

Գերատեսչություններն աշխատում են այդ ուղղությամբ, բայց առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ օպտիմալացման հիմքում պետական ապարատի ուռճացվածության փաստն է: Նախ եղել է կրճատման հանձնարարականը, որից հետո միայն վերլուծություն է իրականացվել` հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների միջոցով կարելի է դա իրականացնել: Այնինչ, պետք է որ հակառակը լիներ. վերլուծեին, համոզվեին ու համոզեին, որ տվյալ գերատեսչությունն ունի անհրաժեշտից մեծ թվաքանակով աշխատակիցներ, հետո միայն նրանց հաջողություն մաղթելով ճանապարհ դնեին` շատերին, վստահաբար, արտագաղթի ուղին ցույց տալով: 

Իսկ որ վարչապետը խնդրին հակառակ կողմից է մոտեցել` նախ  ելնելով ֆինանսական միջոցներ խնայելու մտայնությունից, համոզվում ենք տվյալ դեպքում կրթության եւ գիտության նախարարության օրինակով (ի դեպ, այդ առաջնահերթության մասին է վկայում նաեւ կառավարության ծրագիրը):

ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանից տեղեկացանք, որ նախարարության աշխատակազմում, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում, որոնք են` Բարձրագույն որակավորման հանձնաժողովը եւ Լիցենզավորման գործակալությունը, ներկայումս աշխատում են 178 մարդ: Համաձայն նախարարության առաջարկի, որն, իհարկե, դեռեւս ընդունված ու վերջնական չէ, պետք է կրճատվեն այդ աշխատակիցների 20 տոկոսը կամ 36 հաստիքային միավոր: Բոլորը, մեկ բացառությամբ, քաղծառայողներ են: Նաիրի Հարությունյանը մանրամասնեց, որ նաեւ կառուցվածքային փոփոխություններ են առաջարկել, ինչը նախատեսում է, որ նախարարությունում, որոշ բացառություններով, այլեւս բաժիններ չեն լինի, եւ կշարունակեն գործել միայն վարչությունները: «Օրինակ այս պահին հանրակրթության վարչությունում կա երկու բաժին` նախադպրոցական եւ միջնակարգ կրթության, ինչպես նաեւ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության: Փոփոխությունները հաստատվելուց հետո կլինի մեկ ընդհանուր վարչություն, որտեղ 16 աշխատակիցների փոխարեն կմնան 11-ը»,- ասաց նա:

Բայց դա չի նշանակում, որ բաժնի պետերն առանց աշխատանքի են մնալու, որովհետեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նրանք կարող են առավելություն ունենալ, եւ այս դեպքում ուղղակի պաշտոնի իջեցում լինի: Այսինքն` աշխատանքից ազատվեն ավելի ցածր դասային աստիճան ու ստաժ ունեցող աշխատակիցները: «Բաժնի պետերը կարող են, օրինակ, որպես գլխավոր մասնագետ աշխատել: Դա կարգավորում է «Քաղծառայության մասին» օրենքը` սահմանելով, որ երբ վերակազմակերպում, լուծարում կամ անվանափոխություն է տեղի ունենում, որոնք զուգորդվում են հաստիքների կրճատմամբ, դա ինչ առաջնահերթությամբ պետք է տեղի ունենա»,- ասաց Հարությունյանը:

Նաեւ պատասխանեց, որ հաստիքները 20 տոկոսով կրճատելու հանձնարարական չի եղել: «Մենք ելել ենք մեր հնարավորություններից. վերլուծության, օպտիմալացման, կառուցվածքի փոփոխության արդյունքում տեսել ենք, որ կարող ենք 36 հաստիք կրճատել: ...Բնականաբար սրա արդյունքում մնացող կադրերի վրա ծանրաբեռնվածությունը կմեծանա: Այնպես չէ, որ այս 36 հաստիքը զբաղեցնող մարդիկ աշխատանք չէին կատարում»,- շարունակեց Նաիրի Հարությունյանը` վստահեցնելով, որ պահպանվող հաստիքների դեպքում ծանրաբեռնվածությունը թերի չի եղել: «Տարբեր մոդելների դեպքում աշխատանքը տարբեր կերպ է կառավարվում: Հիմա մեր ընտրած մոդելում հնարավորություն ենք ստանում ծանրաբեռնվածությունը բաշխել: Օրինակի համար` եթե առայժմ վարչության պետը հանձնարարականը տալիս է բաժնի պետին, բաժնի պետը համակարգում է, փոփոխություններից հետո վարչության պետի ծանրաբեռնվածությունը կմեծանա, այն իմաստով, որ արդեն բոլոր աշխատակիցների աշխատանքը ինքը պետք է համակարգի»,- ասաց Հարությունյանը` հաստատելով, որ վարչության պետի հանձնարարություններն ավելի փոքրաթիվ աշխատակիցների վրա պետք է տարածվեն: Նախարարության աշխատակազմում հաստիքների կրճատման հետեւանքով տարեկան կտնտեսվի 74 միլիոն դրամ:

Որոշակի կրճատումներ են նախատեսվում նաեւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Վերջինիս աշխատակազմի ղեկավար Լեւոն Մարդոյանի փոխանցմամբ, կոմիտեի աշխատակազմի ընդհանուր թիվը 39 է, որից 34-ը՝ քաղծառայող: Վերջիններից էլ նախատեսվում է կրճատել 4 հաստիք: «Ուղղակի վարչապետի հանձնարարականով կրճատումներ են իրականացվում, մենք էլ ինչքան կարող ենք, կկրճատենք: Մեր թվաքանակը քիչ է, իսկ աշխատանքի ընդգրկումը` բավականին մեծ, դրա համար կարողացանք կանգ առնել 4-ի վրա: Մյուս աշխատակիցների գործառույթները ավելի շատացրինք, իրենց ավելի ծանրաբեռնեցինք»,- ասաց Լեւոն Մարդոյանը: Նա նույնպես պնդեց, որ չկրճատվող հաստիքներում ծանրաբեռնվածությունը թերի չի եղել, որ մարդիկ ստանձնեն այլ գործառույթներ եւս: «Բոլորն էլ աշխատել են ըստ իրենց պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների եւ բոլորն էլ իրականացրել են: Հիմա պետք է պաշտոնի անձնագրերում  փոփոխություններ լինեն եւ նրանց վրա դրվեն եւս մի քանի գործառույթ, որ կարողանանք այդ բոլոր գործառույթները իրականացնել»,- մանրամասնեց Մարդոյանը:

Հ.Գ. -1. ԿԳ նախարարության (ու ոչ միայն) տեսչությունների օպտիմալացման հերթը կհասնի ավելի ուշ:  

Հ.Գ. -2. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ընդամենը վերջերս նշանակվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նոր տեղակալ` 3-րդը: Տարիներ շարունակ ԿԳ փոխնախարարները 2-ն էին:

Տպել
5239 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան