Տարվա մարզական ամփոփում. Մայիս՝ հեքիաթային ամիս

2016 թ. մայիսը սկսվեց ֆուտբոլի, գուցե եւ՝ համաշխարհային սպորտի համար ուշագրավ, գրեթե հեքիաթային իրադարձությամբ. Անգլիայի չեմպիոն դարձավ «Լեսթերը», եւ ավարտվեց հայկական սպորտի համար հեքիաթային իրադարձությամբ՝ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Վերհիշենք 2016 թ. մայիսին միջազգային եւ հայկական սպորտում արձանագրված նշանակալի մարզական իրադարձությունները:

Միջազգային

Անգլիայի Լեստերշիր կոմսության վարչական կենտրոնի՝ ընդամենը 150 հազար բնակչություն ունեցող Լեսթեր քաղաքի ֆուտբոլային թիմը՝ «Լեսթերը», Լոնդոնի, Մանչեսթերի գերակումբների հետ պայքարում նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: 136 տարվա պատմություն ունեցող «Լեսթերը» գլխավոր մարզիչ, իտալացի Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ 1-ին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: Մի քանի օր շարունակ միջազգային մամուլի (ոչ միայն մարզական) հիմնական նյութը ֆուտբոլի Անգլիայի առաջնության հաղթողի մասին էր եւ այն ստացավ ««Լեսթերի» հեքիաթ» անվանումը:

Մայիսի 18-ին Բազելի «Սանկտ Յակոբ պարկ» ստադիոնում, ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչում հաղթելով անգլիական «Լիվերպուլին» 3-1 հաշվով, իսպանական «Սեւիլիան» պատմության մեջ ընդհանուր՝ 5-րդ անգամ եւ 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց պատվավոր մրցանակը:

Կանադայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանում կայացած տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչում Կանադան 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն եւ 2-րդ անգամ անընդմեջ (26-րդ անգամ պատմության ընթացքում) նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: 3-րդ տեղի համար պայքարում ՌԴ հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին:

Մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» ետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ (հիմնական եւ լրացուցիչ ժամանակները՝ 1-1) հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին» 11-րդ անգամ նվաճեց Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը:

Հայկական

Մայիսի 4-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած եզրափակիչում «Բանանցը» 2-0 հաշվով հաղթեց «Միկային» եւ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Ընդամենը 4 տարվա պատմություն ունեցող «Ալաշկերտը» նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի սաները իրավունք ստացան նաեւ առաջին անգամ հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մի շարք հեղինակավոր պարբերականների վարկածով, նաեւ՝ ֆուտբոլիստների քվեարկությամբ  ճանաչվեց Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ 2013 թվականին Մխիթարյանը ճանաչվել էր նաեւ ետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստ:

Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Լոս  Անջելես քաղաքի «Սթաբհաբ» ստադիոնում կայացած խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տոնեց իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին ընկերական խաղում 7-1 հաշվով հաղթեց Գվատեմալայի ազգային հավաքականին: 4 օր անց Հայաստանի ազգային հավաքականը նույն ստադիոնում 4-0 հաշվով հաղթեց Սալվադորի ընտրանուն:

Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունում փայլուն հանդես եկան հայաստանցի մարզիկները. նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը, օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները: Եվրոպայի առաջնությունից հայ մարմնամարզիկները վերադարձան 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալներով, ինչը ապահովեց թիմային պայքարում 2-րդ տեղը: Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում մարմնամարզությունից ունեցանք Եվրոպայի չեմպիոն, նաեւ՝ 2 փոխչեմպիոն: Ավելացնենք, որ երիտասարդների պայքարում օղակների վրա վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Ավետիսյանը:

Նկարում՝ Մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրները (ձախից - աջ)՝ Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան

Տպել
1689 դիտում

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

COVID-19. գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվին փոխանցվել է 822.549.779.5 դրամ

Արաբկիրում 38-ամյա կին է դանակահարվել. ձերբակալվել է նրա 36-ամյա ծանոթը (տեսանյութ)

Ստուգողական վարժանքներ են անցկացվել տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

Գեղադիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները կարող են կայանալ առանց հանդիսականների. The Independent

Քաղաքացին 87 միլիոն դրամով անշարժ գույք է գնել, բայց տնօրինել չի կարողանում. այն արգելանքի տակ է

Քաղաքացիների՝ տարբեր մեսենջերներից օգտվելու իմաստը ես չեմ հասկանում․ դրանք աբսուրդային մտքեր են․ Ռուստամ Բադասյան

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

9 տարի առաջ էկրանավորված «Վարակում» ֆիլմը կարծես ներկայացնում է մերօրյա կորոնավիրուսային իրականությունը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. ընտանիքը հնարավորություն չունի գրավը մուծելու

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն. ՀՀ ԱԺ պատվիրակության գնահատականը՝ ԱՀ ընտրություններին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ նվիրեց Շիրակի մարզի դպրոցականներին

Ժամը 15-ի դրությամբ 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ