Նորակառույցը շահագործման հանձնվեց ճաքած պատերով, ջարդված պատուհաններով. լուսանկարներ

Ախուրյանում պետությունը 28 տարվա անօթեւաններին բնակարաններ է տրամադրել` շինարարական բազում թերություններով: Այս մասին այսօր բնակարանամուտի ժամանակ Armtimes.com-ի հետ զրույցում դժգոհելով ասացին Ախուրյանի բնակիչները:

«Թերությունները շատ են: Պատերի վրա, դռների կողքին ճաքած տեղեր կան: Բալկոն չունենք, լվացքը որտեղ ենք փռելու: Պատին ձեռք կուդամ քիրաջը կթափի»,- իր բնակարանի խնդիրների մասին նշեց Ստելա Մոսոյանը:

Ախուրյանցիներին շնորհավորելու եկած Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանին եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին տան տերերը միմյանց հերթ չտալով բողոքում ու դժգոհում էին բնակարանների որակից:

«Էնքան պրիմիտիվ բաներ են բաց թողել: Շտեպցելը դրել են, բայց կտորմ գիպսոնիտ արանքը չեն լցրել, որ փակվի: Վերեւից ու կողքից երկու սանտի բացվածք կա: Սենյակը շպակլովկա են երել ու միանգամից ներկել են, գոնե մե հատմ շուշաթղթեն: Շուշեն վերից վար ճեքած է»,- ասաց բնակարանատերերից մեկը:

Այս մի բնակիչը դեռ չէր ավարտել բողոքների շարքը, նրան միացավ 4-րդ Ա1 շենքի բնակչուհի Նարինե Հարությունյանը՝ ձեռքին անսարք կողպեք, որի մեջ բանալին էր ջարդվել ու մնացել:

«Բալնիկը մտցրեցի, որ դուռը բացեմ՝ ջարդավ, մնաց մեջը, հետո էլ ռուշկեն պոկվավ ընկավ: Ընձի ըսին՝ գնա, առ, բեր: Սաղ խնդիր է: Պադագոլնիկներն՝ ուռած, ռեմոնտն ամբողջովին փչացած, ունիտազն օգտագործած, որը բանվորներն են օգտագործել: Հեչ մե դուռն էլ վրա չի գա, չի փակվի»,- պատմեց Նարինե Հարությունյանը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը լսեց բնակիչների դժգոհությունները եւ հայտարարեց.

«Ընդամենը 15 սմ ճաք էր առաջացել սվաղի մեջ, որը շինարարը մեկ տարվա ընթացքում վերացնելու է: Շինկազմակերպությունը գարնանը կգա, կվերանորոգի, ետ կտա: Մի մեծ բան չի»,- ասաց վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

4-րդ Ա շենքի բնակարաններից մեկում էլ պատերից դուրս էին մնացել երկաթյա (արմատուրի) ձողերը: Տան տերը կես կատակ, կես լուրջ ասում է. «Թողել են, որ ըսքան դարդ ու ցավի մեջ կախվինք»:

Ախուրյանի 104 բնակարանի շինարարությունը իրականացրել են «Շինարար» ՍՊԸ-ն, «Փարվանա» ԱԿ-ն, «Շինկարկաս» ՍՊԸ-ն, «Սեւանտրես» թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն:

«Սեւանտրես» թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ի աշխղեկը բնակարաններում առկա թերությունների հետ կապված նշեց, որ տեղյակ են, պարտավորվում են շտկել:

«Մենք պարտավորվում ենք, որ երբ տաքերն ընկնեն՝ նորից գանք, ներկենք: Մի տարվա ընթացքում ինչքան շինարարական թերություններ ունենք՝ կվերացնենք: Անձրեւի, ձյան տակ մնացած 100 տարվա շենք է, բա ինչ եք ուզում: Մենք նախորդ գիշերը մինչեւ մեկը փորձել ենք ներկենք, որ հասցնենք տանք մարդկանց»,- նշեց աշխատակազմի ղեկավարը:

Տպել
4402 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ