Հովհաննես Հարությունյանը կասկածելի վարք է դրսեւորում, ադեկվատ չէ. փաստաբան

20/12/2016 schedule22:58

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է եւ 5 ամիս է՝ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», վերջին օրերին տարօրինակ վարքագիծ է դրսեւորում՝ տպավորություն թողնելով, որ գտնվում է ինչ-որ դեղերի ազդեցության տակ: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Նա պատմեց, որ իր վերջին մեկ շաբաթվա այցելությունների ընթացքում Հովհաննեսը կամ քնած է եղել կամ ոչ ադեկվատ վիճակում. «Դեկտեմբերի 9-ին այցելեցի, Հովհաննես Հարությունյանը քնած էր: Ինձ ասացին, որ հոգեբույժներ էին եկել, ինչ-որ դեղեր էին տվել: Նշեցին նաեւ, որ անհանգիստ վիճակում է եղել: Դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ 5 ամիս է՝ նման բան չեմ նկատել: Հետո դեկտեմբերի 10-ին այցելեցի, էլի քնած էր, չկարողացա իր հետ զրուցել եւ կրկին որեւէ պարզաբանում չստացա, որովհետեւ ոչ աշխատանքային օր էր: Դեկտեմբերի 11-ին իմ այցելության պահին արթուն էր, բայց անհասկանալի վիճակում. կամ հոգեմետ  դեղերի ազդեցության տակ էր կամ ցավից շոկային վիճակում էր, տարօրինակ վարքագիծ էր իր մոտ»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե ինչպես էր այդ վարքագիծը դրսեւորվում՝ փաստաբանը պատասխանեց. «Ադեկվատ չէր: Իր հետ խոսելիս հասկանում էի, որ ինչ-որ բանի ազդեցության տակ է, իր ասածը չի հասկանում, կարծես հալյունացիների մեջ լիներ»:

Այնուհետեւ, ըստ փաստաբանի՝ Հովհաննեսին այցելել է դեկտեմբերի 12-ին, քանի որ այդ օրը նրա գործով դատական նիստ կար եւ Հովհաննեսը դիմում էր գրել՝ խնդրելով ապահովել նիստին իր մասնակցությունը:

«Չնայած դրան Հովհաննեսը չկարողացավ մասնակցել նիստին, նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, այդ օրը եւս նա դատարան չներկայացավ: Փորձեցի պարզաբանումներ պահանջել Դատապարտյալների հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է, տարբեր կառույցների դիմեցի՝ փորձելով նրանց ուշադրությունը հրավիրել: Ոչ Առողջապահության, որ Արդարադատության նախարարություններից ես որեւէ լուրջ արձագանք չտեսա: Նույնիսկ ՄԻՊ գրասենյակ եմ ահազանգել, ՀՔԾ եմ դիմել՝ ահազանգելով Հովհաննես Հարությունյանի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ, որը մահափորձ է հիշեցնում»,- ասաց Սարգսյանը:

Չնայած այս ամենին՝ փաստաբանի խոսքով իր համար շատ զարմանալի է եղել այն, որ դեկտեմբերի 16-ին Հովհաննեսը հարցրել է, թե երբ է լինելու իր գործով նիստը.

«Նա ոչինչ չէր հիշում այդ մեկ շաբաթից: Այդ օրն էլ սենյակից նաշադիրային սպիրտի հոտ էր գալիս: Ասացին՝ ինչ-որ բժիշկներ են եկել, ներարկում կատարել: Այսօր կրկին այցելեցի, կրկին նույն վիճակում էր՝ ինչ-որ բանի ազդեցության տակ, կաշկանդված, նման անհասկանալի վարքագիծ էր դրսեւորում»,- հայտնեց փաստաբանը:

Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ նպատակ ունեն Հովհաննեսի նկատմամբ այդ քայլերը, ինչո՞ւ պետք է նրան հոգեմետ դեղեր ներարկեն, Հայարփի Սարգսյանը պատասխանեց. «Ես զերծ կմնամ մեկնաբանություններից: Այդ հարցերը ակնկալում եմ ստանալ իրավասու մարմիններից, այդ թվում ՀՔԾ-ից, որին շուրջ 7-8 օր է հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ գրելով, որ Հովհաննես Հարությունյանը չի կարող գտնվել մի կառույցում, որտեղ 5 ամիս է նրա նկատմամբ մահափորձ է իրականացվում: Ի նկատի ունեմ, որ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ինչը ես դիտարկում եմ առողջության դիտավորյալ վնասում կամ կյանքին վտանգ սպառնացող քայլ»,- նկատեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել հուլիսի 26-ին: Վերջերս նրա հարազատները ահազանգում էին, որ Հովհաննեսի վիրավոր ոտքը սեւանում է:

Տպել
7542 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին