Անահիտ Բախշյանը չի բացառում՝ Արթուր Աղաբեկյանը կարող է զրպարտության համար դատի տալ իրեն

21/12/2016 schedule15:50

Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի բացառում, որ ԼՂՀ փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը կարող է զրպարտության համար դատի տալ իրեն: Պատճառն այն է, որ Անահիտ Բախշյանը, դեռևս ոչ մի ապացույց ձեռքի տակ չունենալով, վերջինիս մեղադրում է 2002 թվականին հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի գումարները մսխելու, դրամական շարժերը հասարակությունից կոծկելու մեջ:

«Ով գիտի, կարող է և դատի տալ: Այ հիմա ասացիք, նոր մտքովս անցավ: Մինչև հիմա չէի մտածել, բայց այդպես ավելի հետաքրքիր կլինի: Թող զրպարտության համար դատի տա ինձ: Դա առիթ կլինի, որ ես էլ ներկայացնեմ իմ հայցը»,- ասաց նա:

Ամբողջ խնդիրը, սակայն նրանում է, որ ավագանու անդամն իր այս որոշման մեջ առայժմ միայնակ է: Իրավաբանները, որոնց նա դիմել է գործընթացը սկսելուց առաջ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով, դեռեւս չեն արձագանքել:

Armtimes.com-ի թղթակիցը Երեւանի ավագանու անդամից հետաքրքրվեց՝ հնարավոր է, որ վերջիններիս խուսափողական կեցվածքը հետեւանք է վախի մթնոլորտի, մասնավորապես՝ Արթուր Աղաբեկյանի հետ խնդիրներ չունենալու առումով: Անահիտ Բախշյանը չբացառեց նման հնարավորությունը՝ միաժամանակ նկատելով, որ կոնկրետ պատասխան այս հարցին չունի: «Ես միայն գիտեմ, որ Հայաստանում բավական անվախ փաստաբաններ կան, ուղղակի նրանցից եւ ոչ մեկը դեռեւս չի արձագանքել: Բայց որ ես հետամուտ եմ լինելու այս հարցին, 100 տոկոս է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ արաձագանք չի եղել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գերատեսչություններից:

Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Արթուր Աղաբեկյանը կապ է հաստատել իր հետ, փորձել կասեցնել հնարավոր դատական գործընթացը: Պարզվեց՝ ոչ: Նա միայն համոզմունք հայտնեց, որ եթե դատական գործընթաց սկսվի, այն լավ նախադեպ կդառնա այլ ոլորտներում առկա կոծկումների ու վատնումների համար:

«Իմ ամբողջ նպատակը բոլոր տեսակի կոծկումները, ոչ հաշվետվողականությունը եւ ոչ թափանցիկ գործարքները բացառելն է, որոշ մարդկանց հասկացնելը, որ չեն կարող անել քայլեր, որոնց համար պատասխան չեն տա»-, ասաց Երեւանի ավագանու անդամը:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու, Անահիտ Բախշյանի մտադրության շուրջ զրուցելու նպատակով զանգահարեցինք նաեւ ԼՂՀ փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին, սակայն՝ ապարդյուն: Վերջինիս հեռախոսն անընդհատ անհասանելի էր:

Տպել
1627 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ