Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն. Շաֆեի

21/12/2016 schedule15:32

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի այցի շրջանակներում մեկնարկել է Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին մասնակցում են 160-ից ավելի իրանական եւ հայկական ընկերություններ: Նախատեսվում է, որ համաժողովի վայր կայցելեն նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար միշտ դիտվել է բարեկամ երկիր, ուստի ցանկություն կա զարգացնելու առեւտրային հարաբերությունները: Մելքոնյանն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ նախադրյալները կան՝ անմիջական սահման, տրանսպորտային լավ փոխադրումներ:

Անդրադառնալով օտարերկրյա գործարարների համար Հայաստանում ստեղծվող պայմաններին՝ Մելքոնյանը նշել է, որ դրանք շահավետ են: Մասնավորապես, փոխնախարարի խոսքով, իրանցի գործարարը, կազմակերպությունը կամ անձը ՀՀ-ում բիզնես սկսելու համար օգտվում է այն նույն պայմաններից, ինչ հայաստանցին, եւ սահմանափակումներ չկան օտարերկրյա ներդրողների համար:

Այս համատեքստում Մելքոնյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ բալանսավորված առեւտրային հարաբերություններ ունի դեպի ԵՄ եւ ԵՏՄ շուկաներ, որոնք կարող են հետաքրքրել Իրանին:
«ՀՀ-ում արտադրված ապրանքն ազատորեն, առանց մաքսային ձեւակերպումների արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ»,- վստահեցրել է փոխնախարարը՝ հավելելով, որ ՀՀ-ն, ԵՏՄ անդամ լինելով, հումքային ապրանքները ՌԴ-ից ներմուծում է զրոյական մաքսատուրքերով:

Խոսելով ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից՝ փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ-ում փաստացի երկու ազատ տնտեսական գոտի է գործում՝ ոսկերչության ու ադամանդագործության եւ էլեկտրոնիկայի:

Իր հերթին ԻԻՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին նշել է, որ տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն, քանի որ դրանք չեն համապատասխանում քաղաքական բարեկամական հարաբերություններին: Շաֆեին կարծում է, որ չափազանց շատ են համագործակցության ոլորտները:

«Գուցե առկա սահմանափակումներն են եղել պատճառը, բայց հիմա նոր պայմաններ են ստեղծվել եւ գործարարները կարող են օգտվել նոր հնարավորությունից եւ ոչ միայն փոխհատուցել անցյալի բացը, այլ նաեւ ապագայում մեծ ցատկով արդյունք գրանցել»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանից Եվրոպա գազ արտահանելու ծրագրին՝ Շաֆեին նշել է, որ դրանում ՀՀ-ն կարող է ազդեցիկ դերակատարում ունենալ: ԻԻՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը կարեւորել է նաեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը կարող է շատ հիմնավոր հանգույց հանդիսանալ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Մետաքսի ճանապարհի վերականգման հարցին: Այստեղ Շաֆեին կարեւորել է այն հանգամանքը, որ իրանական ապրանքները Հայաստանի միջոցով կարող են բաշխվել տարածաշրջանում եւ առաքվել նաեւ Չինաստան, Ճապոնիա:

Իր երկրի շուկան ներկայացնելով ԻԻՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ Իրանի տնտեսությունն աշխուժանում է եւ բոլոր երկրները ցանկանում են մուտք գործել իրանական շուկա: Շաֆեին կոչ է արել պետական մակարդակով հաղթահարել խոչընդոտները եւ շարժվել դեպի ազատ առևտրի գոտի:

Տպել
4143 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները