Կարեն Կարապետյանը հանդիպել է Հասան Ռոհանիի հետ

21/12/2016 schedule18:18

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ: Հասան Ռոհանին միաժամանակ հույս է հայտնել, որ ապագայում ականատես կլինեն այդ ծրագրերի կյանքի կոչմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ  բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:  

ՀՀ վարչապետն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սերտիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու առևտրաշրջանառության աճին:

Հատկանշելով Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝  վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է նաև իրանական ընկերությունների գործունեության ընդլայնումը Հայաստանում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների  գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման և փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:

Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:

Տպել
1331 դիտում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած. ԱԻՆ

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում

Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ-ն որոշման նախագիծ է մշակել

Գնդեվազի նախկին գյուղապետն աճուրդով հող է վերցրել եւ մեծ գնով վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին. քրգործ է հարուցել

Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված քրեական հեղինակությունը բանգլադեշցի Վիրաբիկն է

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործա՞րք է տեղի ունենեցել. դատախազությունը մամուլում առկա հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

7-ից 18 տոկոս. Փաշինյանը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի՞ բերի. ամերիկացի վերլուծաբանը փորձում է հակառակը համոզել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել. նա փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Հրդեհ Երեւանում. այրվում է սառնարանների պահեստը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Ննջասենյակի ներքնակի միջից գողացել էին 4 հազար դոլար. գողությունը կատարել էր տանտիրոջ դուստրը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօր փակ է լինելու ժայռապայթեցման պատճառով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան