ՊՊԾ գնդի գրավումը կազմակերպել էր ԱԱԾ-ն. Կեցցե՛ ԱԱԾ-ն

21/12/2016 schedule19:56

Երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ:

«Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենն ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած եւ պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը:

Այս եւ տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսեւորեցին պահանջվող պատրաստվածություն, թույլ չտվեցին, որպեսզի կատարված ոտնձգությունները մեր պետականության եւ սահմանադրական կարգի համար առաջացնեն անդառնալի հետեւանքներ»,- ըստ պաշտոնական հաղորդագրության ասվում է ուղերձում:

Նույն օրն ԱԱԾ-ում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ աշխատակիցներին շնորհավորեց նաեւ սույն թվականի փետրվարին ԱԱԾ տնօրեն նշանակված Գեորգի Կուտոյանը: «Շուրջ մեկ տարվա ընթացքում մենք անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն եւ բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ՝ սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ձեւավորված իրավիճակի համեմատաբար խաղաղ հանգուցալուծումով: Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք դիմակայել լուրջ մարտահրավերների»,- ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի, ասել է Կուտոյանը: 

Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին երկար տարիներ նախապատրաստել էր այս պաշտոնի համար, եւ շուրջ 12 տարի պաշտոնավարած Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո կատարեց շատերի համար այս անսպասելի նշանակումը: Կուտոյանը բավական երիտասարդ եւ անփորձ էր համարվում նման կառույց ղեկավարելու համար (ծնվել է 1981 թ-ին): Նշանակումից հետո մեծ խառնաշփոթ, սակայն տեղի չունեցավ, որովհետեւ ավելի շատ իշխեց կանխավարկածը, որ Սերժ Սարգսյանը չէր գնա նման քայլի, եթե վստահության լուրջ հիմքեր չունենար:

Կուտոյանի նշանակումից երկու ամիս անց եղավ ապրիլյան պատերազմը, հինգ ամիս անց՝ ՊՊԾ գնդի գրավումը: Պատերազմը դեռ մի կողմ թողնենք: ՊՊԾ գնդի գրավումը, սակայն ոչ այլ ինչ, քան ԱԱԾ-ի ձախողում` հնարավոր չէ անվանել: Եւ առնվազն տարօրինակ է, որ երկու պաշտոնյաների ուղերձներում այդ իրադարձությունը հիշատակվում է դրական լույսի ներքո: Հարցը, թե ինչպես եղավ, որ ՊՊԾ-ն գրավվեց, Սերժ Սարգսյանին, կարծես առհասարակ, չի հետաքրքրում: Մինչդեռ, արժեր այս հարցը քննարկել:

Հիշեցնենք, հուլիսի 17-ից ընդամենը 3.5 շաբաթ առաջ, ձերբակալվել էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ եւս 8 հոգի: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի համատեղ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել են զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը»:

Պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում, սակայն Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն այն ժամանակ ասուլիսներից մեկի ընթացքում ասաց. «Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խմբի հետ իբր մտադիր է եղել գրավել նաեւ Նուբարաշենի զորամասը»:

Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա իրականում տեղի՞ ունենա: Սա մի փաստ է, որին պետք է հետեւեին ԱԱԾ տնօրենի եւ մի քանի վարչությունների պետերի պաշտոնանկությունները: Սակայն ոչ միայն նման բան չեղավ, այլեւ երեկ պարզվեց, որ նրանք դեռ ծափահարություններ են վաստակել իրադրության քիչ թե շատ խաղաղ հանգուցալուծման եւ անդառնալի կորուստներ չունենալու համար: Խոսքը պետականության եւ սահմանադրական կարգի համար անդառնալի կորուստների մասին է, որովհետեւ երեք ընտանիք անդառնալի կորուստ ունեցավ:

Մինչդեռ մարդկային կյանքերի կորուստներից եւ մյուս բոլոր անցանկալի զարգացումներից կարելի էր խուսափել, եթե ԱԱԾ-ն ընդամենը պատշաճ կատարեր իր աշխատանքը. բացահայտեր Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի եւ մյուսների կապը Սեֆիլյանի պլանների հետ: Ձերբակալեր նրանց, կանխելու համար հնարավոր անօրինական գործողություններն ու զանգվածային անկարգությունները:

Զարմանալի է, բայց այդ դեպքերից ոչ շատ առաջ ԱԱԾ-ի եւ Քննչական կոմիտեի համատեղ միջոցառումների արդյունքում հաջողությամբ կանխվել էին ապրիլի 24-ին նախապատրաստվող զանգվածային անկարգությունները, հնարավոր ուժային պայքարն ու բռնությունը: Այն ժամանակ նման բան թույլ չտալու նպատակով ձերբակալվել, ապա կալանավորվել էր 5 հոգի` Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը (մեկ ամիս անց դատախազի ցուցումով նրանց խափանման միջոցը փոխվեց):

Փաստորեն, սույն անձինք էական դերակատարություն պետք է ունենային ապրիլի 24-ին կազմակերպվող դեպքերում, բայց ահա զորամաս գրավելու ծրագրերին ոչ մի կերպ չէին կարող առնչվել: Համոզված ենք, Սեֆիլյանի ձերբակալությունից հետո առաջին հերթին նրանք են հայտնվել ԱԱԾ ուշադրության կենտրոնում եւ փաստորեն այս անգամ նրանց ձերբակալելու հիմքեր չեն գտնվել:

Թերեւս, ավելի ճիշտ կլիներ, որ երեկ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ին պարզապես հատուկ շնորհակալություն հայտներ ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար:

Տպել
17439 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին