Իրանի նախագահի այցը Հայաստան անպայման արդյունք կունենա, շուտով կտեսնենք. իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը տնտեսական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար եւ շուտով մենք կտեսնենք այդ այցի արդյունքները: Այս կարծիքին է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը:

- Պարոն Վարդանյան, այսօր պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահը: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ այցը:

- Անպայման նշանակություն կունենա՝ առաջինը տնտեսական առումով: Բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ էր եկել Հասան Ռոհանին, նրա հետ էին 50-ից ավելի գործարարներ: Հայտարարության մեջ խոսք գնաց Իրանը Սեւ ծովով Եվրոպայի հետ կապող ուղու մասին, որում առանցքային դեր է ստանձնելու Հայաստանը: Նաեւ երկաթուղու մասին խոսք գնաց, ինչը եւս շատ կարեւոր է, քանի որ բավական երկար ժամանակ արդեն դրա մասին չէին էլ խոսում: Կարծում եմ՝ հնարավոր է, որ Իրանը միջոցներ գտնի Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու համար: Չնայած այդ մասին ուղղակի հայտարարություն չեղավ, որ Իրանը կփորձի միջոցներ ներդնել, բայց ընդհանուր առմամբ խոսք էր գնում դրա կարեւորության, անհրաժեշտության մասին: Նաեւ շատ կարեւոր էր ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ, այստեղ նույնպես Հայաստանը լոկոմոտիվի դեր է ստանձնելու, քանի որ Հայաստանը ինքը չի կարող ինքնուրույն նման համաձայնագիր կնքել, դա պետք է ԵՏՄ-ն անի, որը հնարավորություն կտա փոխադարձ մաքսատուրքերը զրոյացնել եւ հայկական ապրանքները կարող են առանց մաքսատուրքերի մտնել իրանական շուկա:

- Ի՞նչ դեր կարող է խաղալ Իրանը Ղարաբաղի հարցում: Այսօր էլ Երեւանում Ռոհանին հայտարարեց, որ այդ հարցի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում: Ըստ ձեզ Իրանը կարո՞ղ է այդ իմաստով ինչ-որ բան անել:

- Իրանի դիրքորոշումն այդ առումով չի փոխվել, ինչպես վերջին 20 տարիներին, հիմա էլ Իրանը կողմ է խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը: Այդ դիրքորոշումն արտացոլվեց նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ. Ռոհանին հանդես եկավ հայտարարությամբ, իսկ ըստ որոշ տեղեկությունների, պատերազմի օրերին նաեւ անձամբ է զանգահարել երկու երկրների նախագահներին եւ հորդորել՝ կրակը դադարեցնել եւ բացառապես խաղաղ ճանապարհով լուծել այդ հարցը: Ինչ վերաբերում է միջնորդական առաքելությանը. Իրանը մի քանի անգամ հայտարարել  է, որ պատրաստ է այդ դերը ստանձնել, դա էլ պատահական չէ, քանի որ ինչպես Երեւանում Ռոհանին նշեց, Հայաստանը եւ Ադրբեջանը Իրանի համար բարեկամ երկրներ են եւ Իրանը չի ցանկանում, որ նրանք պատերազմեն: Դա ես համարում եմ քաղաքական ժեստ. Իրանը դրանով ցույց է տալիս, թե երկու երկրները իր համար ինչ նշանակություն ունեն: Գիտենք, որ սովորաբար միջնորդական առաքելություն իրականացնում են այն երկրները, որոնք այդ երկու երկրների հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ: Բայց դա չի կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մեջ մտնելու տեսքով: Դա անհնար է:

- Տարիներ շարունակ ասում էին, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով կվաճառի գազը, քան Ռուսաստանից ենք գնում, դրա համար էլ նույնիսկ բանակցություններ չէին անցկացվում Իրանի հետ: Հիմա Մեղրին եւ Ագարակը ստանում են իրանական գազը. Ինչպե՞ս եղավ, որ Իրանը իր միջոցների հաշվին կարողացավ գազաֆիկացնել այդ քաղաքները, իսկ Հայաստանը որպես պետություն իրանական գազը դեռեւս չի դիտարկում որպես այլընտրանք:

- Իրանը երբեք պաշտոնապես չի հրապարակել, թե ինչքանով կարող է Հայաստանին գազ մատակարարել:

- Երեւի նրա համար, որ չեն հետաքրքրվել :)

- Միգուցե նաեւ դա է պատճառը: Մի քիչ խորհրդավորության շղարշով է պատված այս հարցը, միգուցե նաեւ Ռուսաստանի գործոնը կա այստեղ: Բայց մյուս կողմից Իրանը տարբեր երկրների տարբեր գներ է առաջարկում գազի դիմաց. օրինակ, Թուրքիային 370-380 դոլարի սահմաններում է տալիս: Երբ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանին հարցրին, թե ինչքանով կարող են Հայաստանին գազ վաճառել, ասաց, որ դա բանակցությունների թեմա է, կախված է նրանից, թե Իրանն ինչ հարաբերություններ ունի տվյալ երկրի հետ: Այնպես որ համեմատվել մեզ համար մի քիչ դժվար է, դա միգուցե միայն պաշտոնական շրջանակները կիմանան, բայց վերլուծաբանների համար շատ դժվար է, քանի որ երբեք որեւէ գին չի հրապարակվել: Ռուսական գազը բավականին էժանացրել են վերջերս, միգուցե դրա հետ էր կապված,  որ մրցակցություն չլինի, բայց կրկնում եմ, դժվար է դա համեմատել:

- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ մոտ ապագայում հնարավո՞ր է տեսնել Ռոհանիի այցի որեւէ արդյունք:

- Անպայման կտեսնենք: Առաջին արդյունքը կլինի այն, որ ապրանքաշրջանառությունը մյուս տարի ավելի կմեծանա երկու երկրների միջեւ՝ մանավանդ եթե ստորագրվի համաձայնագիրը Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ: Դա չափազանց կարեւոր նշանակություն կունենա. մաքսատուրքերը զրոյացնելով այլեւս որեւէ խոչընդոտ չի լինի իրանական շուկա մուտք գործելու, Իրանի դեպքում նաեւ հայկական շուկա մուտք գործելու համար: Բարձր մաքսատուրքերի պատճառով չէինք կարողանում մտնել այդ շուկա, անմրցունակ էինք դառնում: Նույնն էլ Իրանն էր իր տնտեսությունում հովանավորչական քաղաքականություն վարում եւ սահմափակում էր օտար երկրներից ապրանքների ներմուծումը: Բայց երբ մաքսատուրքերը վերացվեն, երկու երկրների համար ապրանաքաշրջանառության ծավալները մեծացնելու բավականին լավ նախադրյալներ կստեղծվեն: Հուսով եմ նաեւ, որ Հայաստանը կարագացնի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, որը չափազանց կարեւոր եմ համարում: Երեւանում նաեւ հայտարարվեց Սեւ ծովով Պարսից ծոցին կապող միջանցքի մասին, որը պետք է անցնի Հայաստանով: Ուստի, մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք՝ այն է, Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցենք, որ իրանական ապրանքները ավտոմոբոլիային ճանապարհով կարողանան հասնել մինչեւ վրացական նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Եվրոպա: Մենք գիտենք, որ վերջերս այդ ճանապարհով ապրանք են տեղափոխել Վրաստան եւ բավականին էժան ու հեշտ է: Նաեւ պետք է ասեմ, որ Ադրբեջանն է ջանքեր գործադրում, որ իրանական ապրանքները հենց իր ճանապարհով գնան, հասնեն Վրաստան եւ Ռուսաստան: Այստեղ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մրցակցություն կա: Պիտի բոլոր քայլերն անենք, որ Հայաստանը հրապուրիչ լինի, որպեսզի Հայաստանի տարածքով անցնեն այդ ապրանքները:

Տպել
5086 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից