Կլինեն բուժաշխատողի էթիկայի կանոններ ու նաեւ էթիկայի հանձնաժողով

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս աշխատում է բուժաշխատողների էթիկայի կանոնների մշակման ուղղությամբ, որոնցով կարգավորվելու են պացիենտի հետ նրանց փոխհարաբերությունները եւ սահմանվելու են վարքագծային այն նորմերը, որոնց պահպանումը լինելու է պարտադիր:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել էր  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին՝ մշակել եւ քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման եւ այդ նորմերի չպահպանման համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները:

Նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում: Համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է, եւ դրանով սահմանվում են բժշկական էթիկայի ոլորտին առնչվող հարաբերությունների շրջանակը` կարգավորելով ինչպես բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, այնպես էլ բուժաշխատողի` իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերություն:

«Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան (ԲԿՀՖ), խիստ կարեւորելով բժշկական էթիկան, այն ընդգրկել է բժշկական կրթության ծրագրում։ ԲԿՀՖ-ն, շեշտադրելով ինչպես վարքագծային ու սոցիալական, այնպես էլ` բժշկական էթիկայի նորմերի պահպանումը, առանձնացնում է գլխավոր մի քանի սկզբունք, այդ թվում` չվնասելու, բարին գործելու (հիվանդի կյանքի տեւողության, որակի բարելավման նպատակով), հիվանդին իր իրավունքի եւ բուժման մասին որոշում ընդունելու համար բավականաչափ տեղեկատվություն տրամադրելու ու կայացված որոշումը լիովին հարգելու եւ այլն»,- պարզաբանում են առողջապահության նախարարությունից:

Նշվում է նաեւ, թե կարեւոր է, որ բժիշկը ձեռք բերի հիվանդի վստահությունը ոչ միայն փորձով ու արհեստավարժությամբ, այլեւ բարեհամբույր վերաբերմունքով ու գթասրտություն դրսեւորելով։ Հայտնի է, որ վերջիններիս բացակայությունը նույնպես հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացնում համակարգի նկատմամբ: Բժիշկը նաեւ պետք է հարգի ու պահպանի հիվանդի անձի գաղտնիության սկզբունքը,  հատկապես` հասարակայնության հետ աշխատելու դեպքում։ «Այս ամենը պետք է իրենց արտացոլումը գտնեն բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններում»,- հավելում են  նախարարությունից:

Իսկ մինչ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների ցանկը հաստատվի որպես վերոնշյալ օրենքից բխող պահանջ, նշենք, որ նույն օրենքի փոփոխության նախագծով սահմանվում է, օրինակ, որ այդ կանոնների խախտումները քննելու նպատակով պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով:

«Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը յոթն է: Հանձնաժողովում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնից, մեկական ներկայացուցիչ` բուժաշխատողների, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից, մեկական իրավաբան, բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող գիտական աշխատող կամ գիտնական, հոգեբան»,- կարդում ենք «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման հարցը կարող է քննել երկու դեպքում. եթե առկա է գրավոր դիմում կամ սեփական նախաձեռնությամբ ընդունված որոշմամբ` լրատվության միջոցներով հայտնի դարձած տեղեկատվության հիման վրա:

Ըստ նախագծի, էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հանձնաժողովին դիմելու ժամկետը սահմանափակ է: Դիմումը կարող է ներկայացվել ենթադրյալ խախտման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում, իսկ մահացած պացիենտի ընտանիքի անդամները կարող են դիմում ներկայացնել պացիենտի մահվան օրվան հաջորդող երկամսյա ժամկետում:

Իսկ երբ սահմանված 20 աշխատանքային օրվա ընթացքում գործը քննելուց հետո հանձնաժողովը հաստատի, որ իսկապես տեղի է ունեցել էթիկայի կանոնների խախտում, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին պետք է ներկայացնի առաջարկություն` առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նախազգուշացնելու վերաբերյալ: Բայց եթե տվյալ բուժաշխատողն էթիկայի կանոնի խախտում թույլ տա մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ, ապա առաջ կգա լիցենզիան կասեցնելու հարցը, իհարկե, մեկ ամիս ժամկետով:

Օրենսդրական փոփոխությունների վերոնշյալ նախագծով նաեւ նախատեսվում է, որ էթիկայի հանձնաժողովի որոշումները կարելի է բողոքարկել: Դա կարող են բողոքարկել ինչպես դիմումատուները, այնպես էլ բուժաշխատողները: Բողոքարկման համար նույնպես պետք է դիմել էթիկայի հանձնաժողովին:

Տպել
4228 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում