Բյուջեի հաշվին նոր հիմնադրամ կստեղծվի. այն կղեկավարի Կարեն Կարապետյանի խորհրդականը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը վարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով պետք է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» անունը կրող հիմնադրամ ստեղծվի:

Հիմնադրամը սկզբում կղեկավարի վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, որը այն կգրանցի, իսկ գրանցման ծախսերը կհոգա կառավարությունը: Հիմնադրամի նպատակն է կառավարությանն աջակցության ցուցաբերումը՝ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակման հարցում, պետական կառավարման ոլորտում գոյություն ունեցող ռազմավարությունների և հայեցակարգերի հավաքագրումը եւ ամփոփումը եւ այլն:

Այս հիմնադրամի գույքը հատկացնելու է կառավարությունը, որից հետո տվյալ գույքը հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը: Հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուրը պետական բյուջեից կատարվող հատկացումներն են: Այն կունենա նաեւ հոգաբարձուների 11 հոգուց բաղկացած խորհուրդ, որի անդամները կպաշտոնավարեն 2 տարի ժամկետով:

Տպել
1969 դիտում

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (լուսանկարներ)

Դավթաշենում երեխաների ճանապարհին մայթ կկառուցվի, իսկ մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Շարքային Հայկ Ալավերդյանն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Հայտարարություն մրցույթի մասին

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

ԲԿՄԱ-ի ֆուտբոլային թիմը կխաղա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր

Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

Քրեակատարողական ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Դրամանենգություն, մահվան ելքով վնասվածքներ. մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն.