Աղվան Հովսեփյանի սպառնալիքն ընդունեք որպես ահաբեկության մասին հաղորդագրություն

22/12/2016 schedule16:25

Մամուլի հրապարակումները, համաձայն որոնց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հավաքել է Ապարանի շրջանի գյուղապետերին եւ զգուշացրել, որ ով ընտրություններին աշխատի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար, կհայտնվի ճաղերի հետեւում, պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Լյովա Խաչատրյանը:

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե լրատվությամբ նման լուրեր են տարածվել, ապա դա պետք է դիտել ահաբեկության մասին հաղորդագրություն, որը պետք է հետաքննել եւ տեսնել՝ համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Եթե չի համապատասխանում, լրատվամիջոցը պետք է ներողություն խնդրի: Միաժամանակ, ես ինձ վերաբերող խնդիր այդ հաղորդագրության մեջ չեմ տեսնում»,- ասաց խորհրդարանականը:

Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Աղվան Հովսեփյանն այն մարդն է, ով կարող է իրեն հետ պահել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտքից: Ի պատասխան՝ ԲՀԿ-ական գործիչը նկատեց, որ իրեն այդ մտքից կարող է հետ պահել միմիայն ՀՀ քաղաքացին՝ ընտրությունների օրը քվեներ չտալով իրեն:

Պատգամավորին նաեւ հարցրեցինք՝ հնարավոր է, որ ՔԿ ղեկավարին պարտադրի հրապարակային ներողություն խնդրել իրենից: Լյովա Խաչատրյանն ի պատասխան կրկնեց, որ տեղեկատվությունը վերաբերում է ոչ թե իրեն՝ անձնապես, այլ ավելի շատ շոշափում է երկրի ժողովրդավարության, պաշտոնական դիրքի չարաշահման խնդիրները: «Այս հայտարարությունը բոլորին է վերաբերում, միայն ինձ չի վերաբերում»,- ասաց նա:

Լյովա Խաչատրյանին ճշգրտող հարց ուղղեցինք՝ արդյոք մինչեւ հիմա իրեն դիմել են Ապարանի տարածաշրջանի գյուղապետեր եւ տեղեկացրել, որ Աղվան Հովսեփյանը սպառնացել է իրենց: Խորհրդարանականը բացասական պատասխան հնչեցրեց:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Մասնավորապես, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատերազմ է հայտարարել վերջինիս: Նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Լյովա Խաչատրյանը չհայտնվի ապագա խորհրդարանում:

Տպել
16978 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ