Տարվա մարզական ամփոփում. Սեպտեմբերը պարտությունների ամիս էր

2016 թվականի սեպտեմբերին ֆուտբոլի եվրոպական գլխավոր կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, նոր նախագահ ունեցավ, մեր ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին հանդիպումն անցկացրեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, Ռիո Դե Ժանեյրոյում էլ կայացան ամառային Պարալիմպիկ խաղերը: Իսկ ամիսը սկսվեց եւ ավարտվեց հայկական սպորտի համար ցավալի լուրերով. Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ խթանիչներ օգտագործելու համար ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, իսկ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայից էլ հայտնեցին, որ Գոռ Ներկարարյան անունով ատլետ չի մասնակցել ավարտված Օլիմպիական խաղերին: Վերհիշենք 2016 թվականի սեպտեմբերին միջազգային եւ հայկական սպորտում արձանագրված այս եւ այլ նշանակալի իրադարձությունները: 

Միջազգային

Ռիո դե Ժանեյրոյում սեպտեմբերի 7-18-ին կայացան ամառային 15-րդ Պարալիմպիկ խաղերը. աշխարհի 159 երկրների սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող 4342 մարզիկ 22 մարզաձեւում խաղարկեցին մեդալների 528 հավաքածու: Ընդհանուր թիմային հաշվարկում 4-րդ անգամ անընդմեջ ամառային Պարալիմպիկ խաղերի հաղթող դարձավ Չինաստանը, որը ներկայացնող մարզիկները նվաճեցին 107 ոսկե, 81 արծաթե եւ 51 բրոնզե մեդալներ: Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը ուղեկցվեց քաղաքական մեծ սկանդալով: Դոպինգային սկանդալի հետեւանքով որակազրկվել եւ այս խաղերին իրավունք չունեին մասնակցել ռուսաստանցի մարզիկները: Սակայն, ՌԴ դրոշը ծածանվեց բացման արարողության ժամանակ. Բելառուսի պատվիրակության անդամներից մեկը «Մարականա» ստադիոն էր բերել այն եւ կարողացել մի քանի րոպե ծածանել: Մրցումներն ավարտվեցին ողբերգությամբ. վերջին օրը մեդալներ էին խաղարկվում հեծանվավազքում, որի ժամանակ իրանցի 48-ամյա Բախման Գոլբարնեժադը վայր ընկել եւ ստացավ գլխուղեղային վնասվածք: Նրան տեղում շտապ բուժօգնություն ցույց տվեցին, բայց հիվանդանոցի ճանապարհին նա մահացավ սրտի կաթվածից:

Թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող ԱՄՆ բաց առաջնության՝ «US Open»-ի հաղթողներ դարձան շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկան եւ գերմանուհի Անժելիկ Կերբերը:

Սեպտեմբերի 14-ին Աթենքում կայացած արտահերթ կոնգրեսի ժամանակ ՈՒԵՖԱ-ի նոր նախագահ ընտրվեց Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Բաքվում կայացավ շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան. 40-ամյա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը, կանանց մրցաշարն էլ ավարտվեց Չինաստանի ընտրանու հաղթանակով: Օլիմպիադային մասնակցեցին ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող 180 երկրներից 175-ը. Հայաստանը հրաժարվեց մասնակցել:

Հայկական

Սեպտեմբերի 1-ին ՄՕԿ-ը հայտնեց, որ 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում հայաստանցի ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել արգելված խթանիչներ օգտագործելու միջոցով: ՄՕԿ-ի որոշմամբ հայ մարզիկը զրկվեց Օլիմպիական բրոնզից:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց: Սեպտեմբերի 4-ին էլ մեր ընտրանին Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարի առաջին խաղում պարտություն կրեց Դանիայից 0-1 հաշվով:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 15-րդ ամառային Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող 2 մարզուհիները հետեւյալ արդյունքները գրանցեցին. ծանրամարտի մինչեւ 55 կգ քաշային կարգում Գրետա Վարդանյանը զբաղեցրեց 5-րդ տեղը, լողի մրցաշարի 50 մետր ազատ եւ 100 մետր բրաս լողաոճերում Մարգարիտա Հովակիմյանը վերջինը հասավ եզրագծին:

Սեպտեմբերի 24-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ հաղթեց գավաթակիր «Բանանցին» եւ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը: 

«Armtimes.com» կայքի հետ զրույցում ատլետիկայի միջազգային ֆեդերացիան տեղեկացրեց, որ հայաստանցի Գոռ Ներկարարյանը չի նվաճել Ռիո Դե ժանեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր, հետեւաբար իրավունք չէր կարող ունենալ մասնակցել: «Նման մարզիկ «Ռիո 2016»-ում չի եղել»,- հայտարարել էին ատլետիկայի միջազգային ֆեդերացիայից: Այս հայտարարությունից ընդամենը օրեր առաջ ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը պնդում էր, թե Գոռը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Տպել
2128 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի