Այսօր Երեւանում եւ, ընդհանրապես, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում-ժողով: Հրեշտակ ներդրողները՝ այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարեւոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի եւ համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարեւոր դեր են ունեցել բանկերի եւ վենեչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում.
Տեսանյութեր