Դուք հլը ձերոնց համոզեք, նոր մեզ համոզեք. Էդուարդ Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց, թե «մենք քննարկում ենք շատ կարեւոր փաթեթ, որը կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ հասարակության եւ ապագա սերունդների»:

«Միանում եմ տիկին փոխխոսնակի հորդորին: Կարիք չկա այստեղ ցուցամատով խելք ցույց տալ: Դուք դասախոս չեք, մենք էլ ուսանող: Պետք չի, չի կարելի: Մենք մեզ թույլ չենք տալիս քաղաքական փոքրամասնության հետ էդ բառապաշարով, էդ ձեւով խոսել: Սա էդ տեղը չի, մենք գործընկերներ ենք, պետք է փոխադարձ հարգանք պահպանենք»,- դասախոսի ոճով արտասանեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հակադարձելով ընդդիմադիրների ելույթներին՝ նա նաեւ նշեց, թե վերջին ամիսների իրադարձությունները եւ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը բնական, օրակարգային հարց է, այլ ոչ արհեստական: Ըստ նրա՝ որոշ քաղաքական ուժերի բոյկոտը չստացվեց, քանի որ Սերժ Սարգսյանի հետ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումները ցույց տվեցին, որ սահմամադրական փաթեթի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա: «Չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ եւ քննարկել այս փաթեթը...Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ հեչ կապ չունի: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է եւ մնալու է ՀՀԿ առաջնորդը: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, գնացեք ՀԱԿ-ին ձայն տվեք...Դուք ձեր ֆրակցիայի անդամներին չեք կարողանում համոզել, որ սրա անհրաժեշտությունը չկա, եկել ստեղից ի՞նչ եք ցույց տալիս մեր ֆրակցիային:  Դուք հլը ձերոնց համոզեք, նոր մեզ համոզեք»,- դիմելով ՀԱԿ շարքերին եւ նկատի ունենալով Արամ Մանուկյանի ելույթը՝ նկատեց նա:

Կարիք չկա այստեղ ցուցամատով խելք ցույց տալ: Դուք դասախոս չեք, մենք էլ ուսանող: Պետք չի, չի կարելի: Մենք մեզ թույլ չենք տալիս քաղաքական փոքրամասնության հետ էդ բառապաշարով, էդ ձեւով խոսել: Սա էդ տեղը չի, մենք գործընկերներ ենք, պետք է փոխադարձ հարգանք պահպանենք»,- դասախոսի ոճով արտասանեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

4969 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | ՀՀ-ում «Զանգեզուր» անունով տարածք չկա. Էրդողանն ուզում է կարգավորել հարաբերությունները (տեսանյութ)

Զվարթնոցում ռուս սահմանապահների գտնվելու հարցի վերաբերյալ մեր քաղաքական թիմում քննարկում կա (տեսանյութ)

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Լուրեր | Մտահոգված ենք՝ որտեղից է լինելու հարվածը. Սիմոնյանը չի բացառում էսկալացիայի ծրագրումը (տեսանյութ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ (տեսանյութ)

Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են (տեսանյութ)

ՌԴ-ն էլ ի՞նչ պետք է անի, հարձակվի՞ մեզ վրա, սանկցիանե՞ր կիրառի, մեր դաշնակիցը մեզ չի օգնում (տեսանյութ)

Մեզ ուզում էին մտցնել ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ, 2021-ին այդ ծրագիրը խափանվեց (տեսանյութ)

Ավելի լավ է՝ ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնում է, թե չէ. Քոչարյանին զայրացրին լրագրողների հարցերը. տեսանյութ

Խաչիկում երկու հոգի ամբողջ գյուղին երաշխավոր է կանգնեցրել, գցել սև ցուցակ, պետությունը կզրոյացնի (տեսանյութ)

Սա կոնկրետ արդյունք է. վարչապետը՝ «ՄՏՍ Արմենիա»-ի 20 տոկոս բաժնետոմսը պետությանը փոխանցելու մասին (տեսանյութ)

Ուժեղ պիտի լինի գլխացավը, որ դեղատոմսով դեղ դուրս գրվի․ վարչապետ (տեսանյութ)

Եթե Կառավարության անդամի հորոխպոր տղեն 20 տոկոս բաժնեմաս ստանար, բոլորը երջանիկ կլինեին. վարչապետ (տեսանյութ)

Տարեկան 85 մլն դրամ հատկացում կտրվի մշակույթի ոլորտի գործիչներին, ովքեր նվաճումներ կբերեն ՀՀ-ին (տեսանյութ)

ՀՀ կառավարության հերթական նիստը. Ուղիղ

Ազգային ժողովի հերթական նիստը. Ուղիղ

Լուրեր | Դե յուրե էլ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, եթե շարունակեն չկատարել իրենց պարտականությունները․ Փաշինյան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

բեռնել ավելին