Երևան
12 °C
Ամերիկյան նոր վարչակազմը, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, նախկին պետքարտուղար, հայտնի դիվանագետ Հենրի Քիսինջերին հանձնարարել է մշակել Մոսկվայի հետ լարված հարաբերությունների կարգավորման ծրագիր:
Այս մասին այսօր տեղեկացրել է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով Դոնալդ Թրամփի վարչակազմում ունեցած աղբյուրին: Ըստ այդմ, Քիսինջերի խորհրդով Դոնալդ Թրամփը նախ պատրաստվում է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Բացի այդ, Քիսինջերն ամերիկյան վարչակազմին առաջարկում է ճանաչել Ռուսաստանի գերիշխանությունը Բելառուսից, Ուկրաինայից եւ Վրաստանից մինչեւ Ղազախստան ընկած տարածաշրջանում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն գործող վարչակազմի, Լեհաստանից ու Բալթիայից դեպի արեւելք՝ մինչեւ Չինաստան ընկած երկրները ճանաչում է որպես Մոսկվայի ազդեցության գոտի:
Ըստ Քիսինջերի տեսլականի՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ղրիմի հարցը բարձրացնել, սակայն դրա հետ մեկտեղ չճանաչելով թերակղզու վերամիավորումը Ռուսաստանին: Դրա դիմաց Մոսկվան երաշխավորելու է Ուկրաինայի արեւելյան շրջանների՝ Դոնբասի անվտանգությունը:
Քիսինջերն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցումը համարում է քայլ ճիշտ ուղղությամբ, ինչին դրդում է օրեցօր հզորացող Չինաստանը:
1966 թվականին Հենրի Քիսինջերը նախագահ Ռիչարդ Նիքսոնի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն է եղել, իսկ 1973 թվականին նշանակվել է պետքարտուղար եւ հանդես է եկել Խորհրդային Միության հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու օգտին: Ընդհանրապես, նա համարվում է ԽՍՀՄ-ի հետ լարվածության թուլացման ճարտարապետը եւ տասնյակներ շարունակ աշխատել է այդ ուղղությամբ:
Հենրի Քիսինջերը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շատ մոտ կանգնած անձնավորություն եւ այդ առումով Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրի մշակումը հանձնարարելը բոլորովին էլ պատահական չէ: 2000 թվականից նա բազմիցս հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: 2012 թվականին ամերիկացի դիվանագետը հայտարարել է, թե Պուտինը տրամադրված չէ Արեւմուտքի դեմ, այլ պարզապես հայրենասեր է:
Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարվածության ամենաթեժ պահին՝ 2015 թվականի հունիսին, Քիսինջերը կոչ էր արել չմեկուսացնել Ռուսաստանին: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը կարեւոր է աշխարհում հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից: Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է ամեն ինչ անեն թշնամական դիմակայությունից զերծ խուսափելու համար»,-այն ժամանակ հայտարարել էր Քիսինջերը, ապա հավելել, թե արեւմտյան երկրները պետք է ընդունեն, որ Ռուսաստանը շատ կարեւոր դերակատարում ունի աշխարհում խաղաղության պահպանման առումով: Այն ժամանակ նա նաեւ ճակատագրական սխալ է համարել այն, որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է Ուկրաինան քաշել իր կողմը: Ըստ դիվանագետի՝ Ուկրաինան պետք է կամրջի դեր խաղա Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ:
Այս տարվա փետրվարին Պուտինը Քիսինջերին ընդունել է Նովո-Օգարեւոյի իր նստավայրում եւ նրա հետ երկար զրուցել Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության շուրջ: Դեկտեմբերի 19-ին CBS-ին տված հարցազրույցում Քիսինջերը նշել է, թե «Վլադիմիր Պուտինը հստակ հաշվարկում եւ համառորեն պաշտպանում է Ռուսաստանի շահերը»:
Նկատի առնելով Դոնալդ Թրամփի՝ Չինաստանին զայրացրած վերջին քայլերը, ինչպես նաեւ Հենրի Քիսինջերի դիրքորոշումը Պեկինի ու Մոսկվայի հանդեպ՝ շատերը տեսակետ են հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմը՝ Մոսկվայի հետ միասին պատրաստվում է զսպել Չինաստանի աճող հզորությունը: Այդ համատեքստում արժե հիշել 1972 թվականի փետրվարին նախագահ Նիքսոնի՝ Պեկին կատարելիք այցից առաջ վերջինիս արած այն զգուշացումը, թե չինացիները նույնքան վտանգավոր են, որքան ռուսները: Նա ընդգծել էր, որ պատմական երկարաժամկետ հեռանկարում չինացիներն ավելի վտանգավոր են ԱՄՆ-ի համար: «20 տարի անց, եթե Ձեր իրավահաջորդը լինի նույնքան խելացի, որքան Դուք եք, կհենվի ռուսների վրա՝ ընդդեմ չինացիների»,- ասել էր Քիսինջերը:
Թե ինչ մղումներով է ներկայումս Քիսինջերն առաջարկում բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները, ցույց կտա ժամանակը: Սակայն մի բան ակնհայտ է, որ ամերիկյան վարչակազմն առանձնահատուկ տեղ է հատկացնում Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ դրան հասնելու համար ընտրել է Վլադիմիր Պուտինի մոտ ամենամոտը կանգնած երկու հայտնի ամերիկացիներին՝ Քիսինջերին եւ Exxon Mobile ընկերության արդեն նախկին նախագահ, պետքարտուղար նշանակված Ռեքս Թիլլերսոնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չի սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ասում էին՝ Կարապետյանը ՌԴ-ում խնդիրներ ուներ բիզնեսների հետ. հիմա էլ TRIPP-ի տոկոսները չեն հավանում
Գևորգ սրբազանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. դատարանը որոշում է կայացրել
Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին
Քամին ԿԳԲ-ից ա փչում. Զախարովան ա շրջանառության մեջ դրել, թե Թուրքիան աջակցում է վարչապետին. տեսանյութ
Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ, դուք պարում եք, մենք նվագում. գրանցվեք. վարչապետ
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT