#Առողջապահության նախարարություն

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Մեր թղթակիցը փորձել է դիմել Հակոբ Հակոբյանին՝ մասնավորապես իմանալու, թե ինչ օրինակների վրա հիմնվելով է այդպիսի հայտարարություն արել: Հարցը նա լսել է, բայց անպատասխան թողնելով՝ հեռացել:

Պատմական հանդիպում Կորեայի եւ Հայաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների միջեւ

Կորեայի Հանրապետության և անկախ Հայաստանի պատմության մեջ առողջապահության նախարարությունների պաշտոնական առաջին հանդիպումն է:

Մյուս տարի բժիշկների աշխատավարձը կբարձրացնենք. առողջապահության նախարար

«Խոսքը առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձին է վերաբերվում, որի բյուջեն ավելացնում ենք, էս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք»,-ասաց Թորոսյանը:

Մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները կփակվեն. Արսեն Թորոսյան

Պատգամավորը նկատեց, որ երբ նման նախադեպ է եղել եւ մարզերում տուբդիսպանսերները փակվել են, վարակիչ հիվանդությունների աճ է գրանցվել: «Մտավախություն չկա՞, որ նույնը կկրկնվի»,- հարցրեց Օհանյանը:

Վանեսյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. նա հոգեկան առողջության զարգացման հիմնադրամ կստեղծի

Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից հասկանալի է դառնում, որ գնալուց առաջ Վանեսյանը կանանց ծաղիկներ է նվիրել:

Առողջապահության ոլորտում եւ ընդհանրապես՝ հնին վերադարձ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ այսպիսով արձանագրում ենք, որ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ՀՀ վարչապետից:

Որ ուզենան մարդ փչացնել, լավ էլ կփչացնեն. հոգեբուժարանի փոխտնօրենը՝ Վանեսյանի ազատման մասին

Պացիենտի այդ պատմությունը ես գիտեմ: ՄԻՊ-ը խուժանություն է արել: Սուտ արձանագրությունը տարածում է, դե, բնականաբար, «Պանարմենիան գրուպն» էլ օդից բռնում է:

Աշխատանքից ազատվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նաեւ Գոհար Փանաջյանին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Առողջապահության նախարարի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

Առողջապահության նախարարության ու նախարար Արսեն Թորոսյանի շուրջ զարգացող իրադարձությունները չեն դադարում: Ճիշտ, չհաստատված ու հրահրված տեղեկությունները հաջորդում են մեկը մյուսին:

ՀՀ Առողջապահության Նախարարության պաշտոնական արձագանքի հետքերով

Հոդվածում նշույլ իսկ չկար նախարարի դարակազմիկ լինելու մասին։ Պետպատվերի ամենախոշոր տարօրինակ վերաբաշխումը տեղի է ունեցել տարիներ առաջ, իսկ մենք գիտենք, թե ո՞վ է եղել Թորոսյանը մինչեւ հեղափոխությունը:

Բժշկական համալսարանը արձագանքում է առողջապահության նախարարին

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին

Խնդրում եմ չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը. բժիշկը՝ առողջապահության նախարարին

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

Իմ ոչնչանալը եւ ձեր թշնամին լինելը չի փոխելու քրգործի ընթացքը. Արսեն Թորոսյանը՝ Միքայել Մինասյանին

«Պարոն Մինասյան, դուք որ ձեր շրջապատում հայտարարում եք, թե Արսեն Թորոսյանը ձեր անձնական թշնամին է, ու պատրաստ եք ինձ «ոչնչացնել», ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում»:

Բժշկական համալսարանում ճանճը փիղ են սարքել, եւ դա սադրանք է նաեւ իմ դեմ. Արսեն Թորոսյան

Երբ ապրիլի 23-ին իրենց կոլեգային ծեծում էին Աբովյան փողոցի վրա, չեմ հիշում մի հատ այդպիսի կոչով դիմած լինեին գործող իշխանություններին, ասեին՝ ինչու եք մեր կոլեգային ծեծում, դա անթույլատրելի է:

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է՝ Նուբարաշենի հոգեբուժարանում պահվել է հիվանդ՝ իր կամքին հակառակ:

Պատժամիջոցը չուշացավ կամ մի ՓՄՁ-ի «դեժավյու»

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։

Մենք ժպտում ենք. Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանի հայցադիմումների մասին

«Լսել եմ նաեւ, որ Ռուսաստանի հարավային մարզերից մեկում առողջարան են առել ու ինքը տնօրեն է, բայց դրանք բամբասանքների մակարդակի են: Դա մեզ ճիշտն ասած քիչ է հետաքրքրում, մենք մեր գործով ենք զբաղվում»:

Բուժհաստատություններին պետպատվեր տրամադրելու սկզբունքը կփոխվի. որոշները կարող են փակվել

Ու արդյունքում եթե լինեն պետական բուժհաստատություններ, որոնք չդիմանան այդ մրցակցությանը, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ դրանք այս կամ այն կերպով դադարեցնեն իրենց գործունեությունը:

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումների ծավալն ընդլայնվել է. այլ ԲԿ-ներում եւս ստուգում է

«Զուգահեռ պետպատվերի ծախսման արդյունավետության ուսումնասիրություն ընթանում է նաեւ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, Վեդիի ԲԿ-ում եի այլն:

Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:

Ամեն տարի 500-ով ավելի աղջիկ երեխա է ծնվում, հղիություններն ընդհատվում են ավելի քիչ

Սեռերի անհամամասնության կրճատումն արտացոլվում է նաեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների ցուցանիշներում:

Կառավարությունը հավանության չարժանացրեց հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում անձը չի կարող պաշտոն զբաղեցնել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այդ հիվանդություններից մեկով տառապող անձը կարող է ընդունվել այնպիսի բուհ, որից հետո պետք է աշխատի ասենք դիվանագետ:

Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:

Բժշկական կենտրոններում կգործեն ինտերակտիվ տերմինալներ՝ պացիենտի կարծիքը հարցնելու համար

Այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող եւ բազմապրոֆիլ երեք բժշկական կենտրոններում` «Իզմիրլյան», «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»:

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել դպրոցներում սննդամթերքի անվտանգության հարցերը, սնուցման կազմակերպումը և բացահայտել տարրական դասարաններում սնուցման և ֆիզիկական զարգացման պատճառահետևանքային կապերը:

ՄԱԿ-ի ԳԱ-ում Թորոսյանը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների խնդիրների եւ անելիքների մասին

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են:

ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են. ԱՆ-ի հորդորը

2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

Կառավարությունը հրաժարվեց վճարել ԱՄՆ-ից ուղարկված սարքավորումների փոխադրման ծախսերը՝ 13 մլն դրամ

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երեւան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ՝ մեկ բեռնարկղի համար:

Դիֆթերիան Հնդկաստանից կարող է հասնել Հայաստան. առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են եւ հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան:

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Արդյունքում՝ Երեւան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Քոչարյանը:

ՀՀ-ում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. նախարարի ելույթը` ԱՀԿ-նիստին

Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն:

Այդ պաշտոնում զբաղվելու եմ բժշկական ապահովման հարցերով. Արսեն Թորոսյան

Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը եւ ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի եւ Գործկոմի անդամների ընտրությունները:

Ինքնահրկիզված քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. վարչապետի այցի ձևից Դավիդյանը զարմացած է

«Եկել է, բարձրացել վերեւ, ոչ մեկին նեղություն չի տվել: Հիվանդին նայել է, հերթապահ բժշկի հետ խոսել է, մի հիվանդ երեխա է եղել, նրա հետ խոսել, գնացել է»:

Արա Մինասյանը կրկին դատարան է դիմել. նախարարից պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում

Խնդիրն այն է, որ աշխանաքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ:

«Թեյի» անալիզի պատմությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձեռք բերած ավտոմեքենային, որի դոլարային արժեքը, փաստորեն, ավելի քան 21 հազար է, այժմ այն սպասարկում է Մասիսի բժշկական կենտոնի նոր ղեկավարին:

Նոր պայմանավորվածություններ եւ անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանին տեխնիկական աջակցությունը երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում, որը նոր եռամյա փուլ կմտնի:

Գյուղերի ճանապարհները վատն են, շտապօգնության մեքենաները տեղ են հասնում մինչեւ մեկ ժամում

Նախարարի հրամանով սահմանվում է. «1) մինչեւ 20 կմ հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն»:

Դասամիջոցների տեւողության հարցը դեռ կքննարկվի. ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով

ԿԳ նախարարությունն, ըստ Աշոտ Արշակյանի, առարկություններ չունի դասամիջոցների տեւողության վերաբերյալ սահմանված նորմերի առնչությամբ, պարզապես դրանցով առաջնորդվելու դեպքում օրվա դասապրոցեսի կերկարաձգվի:

Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում

Դպրոցներում դասամիջոցները պետք է տեւեն 10 րոպե, մեծ դասամիջոցը՝ 20-30 րոպե

Հայաստանյան դպրոցներում դասամիջոցների տեւողությունը չի համապատասխանում առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին:

Սեւանա լճի դեմ հատուկ արշավ է կազմակերպվել. «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն

Շաբաթվա մեծ մասը նամանավանդ աշխատանքային օրերին դատարկություն էր Սեւանում: Փոխարենը ավելացավ դեպի Սեւ ծով եւ Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնող զբոսաշրջիկների թիվը:

Ղեկավարության փոփոխությունից հետո Նորք ինֆեկցիոն կլինիկայի եկամուտներն աճել են 2,5 անգամ

Հույս ունենք, որ եկամուտների աճն ու ծախսային հոդվածների նվազումը, թույլ կտա առաջիկայում շոշափելի ձևով ավելացնել բժիշկների, միջին ու ստորին բուժանձնակազմի ֆիքսված աշխատավարձերի դրույքաչափերը:

Մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. ԱՆ-ն մտահոգված է

Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների եւֆուրանների արտանետմանը մթնոլորտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նամակ է ստացվել. աջակցում են ՀՀ ԱՆ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (World Health Organization) աջակցում է ՀՀ-ում իրականացվող հակածխախոտային քաղաքականությանը:

Արա Մինասյանը նախարարից հերքում ու ներողություն է պահանջում. դրամական ակնկալիք չունի

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Ընտրվել է տուբկենտրոնի տնօրեն եւ արդյունքներն անմիջապես բողոքարկվել են

Հաղթողի անուն, սակայն, դեռեւս չի հրապարակվում: Բանն այն է, որ ընտրության արդյունքները բողոքարկվել են:

Մինչ սեպտեմբեր շտապօգնության մեքենաների, ռեանիմոբիլների պակաս Հայաստանում չի լինի. նախարար

Առողջաահության նախարարը նաեւ նշել է, որ կանոնակարգվելու է, թե որ դեպքերում մի բնակավայրից մյուս բնակավայրի բուժհաստատություն տեղափոխումը պետք է անվճար լինի:

Առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողները կստանան առողջության ապահովագրություն եւ բոնուսներ

Մենք մյուս տարի ունենալու ենք բյուջետային աճ, եւ դրա մեծ մասը նորից ուղղելու ենք դեպի ԱԱՊ օղակ:

«Սուր անկյուն»-ն աղավաղել է Արսեն Թորոսյանի՝ պատվաստման մասին խոսքերը. ԱՆ-ն հերքում է

Մանկական մահացության կրճատումը նաեւ հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է:

ՀՀ-ում կարմրուկի եւ կարմրախտի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը բարձր մակարդակի է

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանում դիտվում է կապույտ հազի տարածվածություն. գրանցվել է հիվանդության 118 դեպք

Հայաստանում կապույտ հազի բավական մեծ տարածվածություն կա: Օգոստոսը ներառյալ՝ գրանցվել է հիվանդության 118 դեպք, ինչը նախորդ տարվա մինեւնույն ժամանակահատվածի համեմատ երեք անգամ ավելի է:

Ով կփոխարինի Արա Ասոյանին. գլխավոր մասնագետների ինստիտուտը հիմնովին կփոփոխվի

Մայիսին նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո գլխավոր մասնագետների փոփոխություն չի եղել, բացառությամբ արյունաբանի, երբ Սմբատ Դաղբաշյանին փոխարինեց Սամվել Դանիելյանը:

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները:

Նպատակները ծայրահեղ բարի են. Ա. Հակոբյանը՝ մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամի նախագահ

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ստոմատոլոգները բաց նամակով դիմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Մեր նոր իշխանությունները կոչված են երջանկության և ժպիտի երկիր ստեղծելուն: Մինչդեռ գաղտնիք չէ, որ այսօր վճարովի ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի չեն մեր բնակչության առնվազն 30 – 40%-ին:

Արա Մինասյանը չի ծանուցվել պաշտոնից ազատվելու մասին. նա պատրաստ է վերադարձնել 545 միլիոնը

«Չգիտեմ՝ ինչի հիման վրա են ինձ ազատել, եթե ազատել են: Կարող է՝ խոսում են, չգիտեմ: Ինձ բան չեն ասել»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մոտ բողոքի ցույց է, այն գլխավորում է պատգամավոր Ս. Ֆարմանյանը

«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրում եմ այստեղ՝ իր կայացրած որոշումը նաեւ իմ օգնությամբ բժշկական համայնքին բացատրելու համար»:

Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից

Նա մանրամասնել է, որ կենտրոնի տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ հաշվի առնելով նախարարության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը եւ դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի՝ պետությանը հասցված վնասը գնահատվել է շուրջ 545 միլիոն դրամ

2016թ. համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ:

«Մուրացան»-ում դժգոհություն է հասունացել. աշխատավարձին գումարվող բոնուսները կրճատվել են

Մեր բաժանմունքը մշտապես՝ օրը 24 ժամ, գերծանրաբեռված է ծայրահեղ ծանր հիվանդներով, աշխատել եւ աշխատում ենք շատ լարված գրաֆիկով:

Չլողալ Սեւանա լճի կանաչ կամ «ծաղկած» ջրում. ԱՆ-ն զգուշացնում է

Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային եւ հոդերի ցավ:

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

Հերթական հանդիպումն անցկացվել է երիտասարդ մասնագետների, մասնավորապես, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցը հագեցած է եղել հանդիպումներով

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։

Հասունացման շրջանի հետ կապված ավելի է սրվել աղջկաս առողջական վիճակը. բաց նամակ՝ վարչապետին

Խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ վերականգնելու դստերս հաշմանդամության կարգը, որպեսզի կարողանամ ապահովել նրա մինիմալ կարիքները, եւ նա անվճար կարողանա օգտվել բժշկական անհրաժեշտ ծառայություններից:

Ուռուցքով հիվանդին հերթագրում են, մինչեւ խնդիրը խորանա կամ չեն էլ հերթագրում

«Էնքան էլ կոպիտ են պատասխանում ամեն տեղ»,- առողջապահության նախարարությունում ու բուժհիմնարկներում ստացած անբարյացակամ վերաբերմունքից վիրավորվել է քաղաքացին:

Հաջորդ ուստարվանից դպրոցներում կիրականացվի նոր ծրագիր՝ ԿԳՆ եւ ԱՆ համատեղ նախաձեռնությամբ

«Առողջ ապրելակերպի՞ մասին կլինի»,- չնահանջեցինք: «Ամեն ինչի մասին, այո, առողջ ապրելակերպի, վնասակար սովորություններից զերծ մնալու»,- կարճ արձագանքեց նախարարը:

«Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» և այլ ԲԿ-ներում ստուգումներ կանցկացվեն այս տարվա ընթացքում

Սկսած 2017 թ. մայիս ամսից՝ նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի ցածր գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով:

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

«Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից»,- իր գրառումը եզրափակում է Թորոսյանը:

ՊՈԱԿ-ում գրանցված են եղել աշխատակիցներ, որոնք փաստացի չեն աշխատել այնտեղ. Արսեն Թորոսյան

Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:

Իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար. ԿԳ նախարար

«Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է. առողջապահության նախարար

«Մանկական մահացությունը՝ թե՛ մինչեւ 1, թե՛ մինչեւ 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է եւ շարունակում է իջնել»:

Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ մարդիկ 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարել է անձի համար տարեկան 8 հազար դրամ:

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհաստատությունների աշխատանքային կարգապահությունը վերականգնվելու է:

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Նախարարությունից վստահեցնում են, որ երեխայի մահը պատվաստման հետ բացարձակ կապ չունի

Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. ԿԳ նախարարը բժշկական համալսարանում էր

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին:

Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Պարզ չէ՞, որ փող չստանամ, պիտի դժգոհեմ: Որ ստիմուլ չի լինում, շատ ժամանակ զայրույթդ թափում ես հիվանդի վրա, նյարդայնանում ես՝ անկախ քեզնից:

Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն Թորոսյան

Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններին նախկինի նման կհետեւեն նաեւ զորակոչից հետո զորամասերում։ Նախարարն ավելացրեց, որ նման հիվանդություններ բացահայտելու դեպքում զինվորն անհապաղ կզորացրվի:

Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել. Թորոսյանը բացահայտումների մասին

Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ:

Ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը:

Թուլություն, սրտխառնոց, փորացավ, ուժեղ գլխացավ. Հայաստանում էնտերովիրուսների աշխուժացում է

Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետեւանքով:

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների ու միջին բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա

Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ օգոստոսի 1-ից բարացնելու ենք պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բժիշկների եւ միջին բուժանձնակազմի աշխատավարձը

Չարաշահում և հավելագրում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Արա Մինասյանը իրեն վերագրվողի մասին

Եղել է այդպիսի բան: Այդ մարդը եղել է անօթեւան, եկել է, դուրս է գրվել, նորից տարբեր տեղերից իրեն շտապ օգնության մեքենայով բերել են: Վեց անգամ: Վեց անգամն էլ ոստիկան է հրավիրվել:

Արսեն Թորոսյանը այցելել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ

Այնուհետև նախարարը պատասխանել է բժիշկներին հուզող հարցերին՝ տալով դրանց համապատասխան պարզաբանումներ:

Մարզերի հետ աշխատանքի մոտեցումը փոխվում է` անկախ նրանից` ով ով է. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ինչպես կոնկրետ համայնքներին բնորոշ առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին:

ԱԶԲ-ն 800 հազար դոլար կհատկացնի առողջապահության ու կրթության եւ գիտության ոլորտներին

Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը:

Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն պահանջում է դադարեցնել իրենց դեմ նախարարության սկսած արշավը

Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը:

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

Արցախում առողջապահության նոր նախարար է նշանակվել

Արցախում նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարինե Աթայանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Կարող ենք բերել, ախպեր ջան, ուզո՞ւմ ես. հակաքաղցկեղային դեղերի հայթայթման այս ձեւը կփոխվի՞

«Մարդիկ կան, որոնք կիսագրագետ են, օտար լեզվի չեն տիրապետում, տեխնիկական միջոցներից օգտվել չգիտեն: Իմ բախտը բերել է՝ կինս անգլերեն գիտի»,- փաստեց մեր զրուցակիցը:

«Տուբդիսպանսերը» նոր տնօրեն կունենա. նախկինի չարաշահումները կներկայացվեն դատախազություն

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նախկին տնօրենը ոգեւորված է եղել առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակմամբ, քանի որ վերջինս միառժամանակ աշխատել է այս հաստատությունում:

«Գուլիվեր» մանկապարտեզում հայտնաբերել էին առանց մակնշման կաթնամթերք, ժամկետանց մակարոնեղեն

Հիշեցնենք՝ «Գուլիվեր» մանկապարտեզում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակներով հիվանդացել է 33 երեխա, որոնցից 9-ը հոսպիտալացվել են՛;

ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ

Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող ու հուզող ամենատարբեր հարցեր, մասնավորապես, որքանով պետք է պարտադիր լինեն միջազգային ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը:

Օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումներին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական երեխա է մահացել․ վարակների համաճարակ չկա

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էնտերովիրուսային վարակի հետեւանքով 5 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սրտի անհետաձգելի պետպատվերով վիրահատությունները այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով. ԱՆ

Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները):

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու ժամկետը հետաձգվեց մինչեւ 2019 թ-ի հուլիսի 1-ը. որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը հետաձգել դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք չեն վարակազերծվում. ԱՆ

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ,

Դիզենտերիայի օջախ է հայտնաբերվել. վարակված երեխաներ կան

Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն:

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Այս խորհուրդը եզակի կառույց է, որը համախմբում է տարբեր երկրներում դեղերի ոլորտը կարգավորող մարմիններին եւ դեղագործական արդյունաբերությանը՝ քննարկելու դեղերի գրանցման գիտական եւ տեխնիկական հարցերը:

Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա։

Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած բուժհիմնարկում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրությունները չեն ավարտվել: Դրանք կտեւեն առնվազն 2 ամիս: Բայց այս ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:

Փոփոխություն պատվաստումների հարցում. երեխաներին կտրվի միայն 4 դեղաչափ պատվաստանյութ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին:

Երկարամյա գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը հեռացվել է պաշտոնից. նա արյունաբան չէր

Այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից ազատվել է Սմբատ Դաղբաշյանը եւ այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Դանիելյանը:

Կլինեն ցավոտ միջամտություններ. Գյումրիում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Մենք չենք կարող թույլ տալ, որ լինի ծննդատուն, որը 3 օրը մեկ է ծնունդ է ընդունում

1 պացիենտի համար բյուջեից 6 անգամ գումար է գանձվել. ակնարկը Սերժ Սարգսյանի խնամու մասի՞ն է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»:

ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս

Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է.

Շատ դեղատներում տեղյակ չեն, որ հակաբիոտիկները չպետք է վաճառեն առանց դեղատոմսի

Նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ մշտադիտարկում է իրականացվում՝ ամբողջությամբ պարզելու առկա խնդիրները, վերհանելու դրանք:

Առողջապահության նախարարին խորհրդական է պետք՝ ծանր աշխատանքի համար

«Կարիք ունեմ AUA MPH (or higher) ավարտած խորհրդականի՝ ծանր աշխատանքի համար, ով կուզենա օգնել մեզ՝ ուղղելու մեր նավի առագաստը դեպի փոփոխությունների ուժգին քամին։

Ախր ամեն ինչ չափ ու սահման ունի. նախկին նախարարը՝ իրեն վերագրվող չարաշահումների մասին

Նախ եւ առաջ, եթե ստացել է, հաշվապահին է տվել, որ բերի... Եթե ես փող վերցնող լինեի, իրենի՞ց պիտի վերցնեի: Լավ էլի: Ախր ամեն ինչ չափ ու սահման ունի:

Առողջապահության փոխնախարարներից մեկը գործավարուհի չի ունենա

Հայտնի է, որ նախկին փոխնախարար Սամվել Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո հրաժարվել էր փոխնախարարի՝ ընդունարանով աշխատասենյակից եւ տեղափոխել մեկ այլ՝ շատ ավելի փոքր աշխատասենյակ:

Առողջապահության նախկին նախարարը կասկածվում է խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ

Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, և այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում:

Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:

Առողջապահության նախարարը Օսիպյանին վատ վիճակի մեջ դրեց, Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լենա Նանուշյանը եւ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել են Առողջապահության նախարարի տեղակալներ:

Առողջապահության նախարարը պարզաբանում է, թե ինչպես է հազարավոր դոլարներ եւ եվրոներ կուտակել

«Վերջին 13 տարում 500 հազար դրամից ավելի աշխատավարձ եմ ստացել, վերջին 5 տարում 1 մլն-ից բարձր, վերջին 2-3 տարում մոտ 2 մլն»,- ասաց նա:

Կառավարության ծրագրի թերությունն ու առավելությունը. փակել առողջապահության նախարարությունը

Առողջների առողջությունը պահպանելը շատ պուճուրիկ քայլ է: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունն ասում է՝ ես լինելու եմ հասարակական կազմակերպությունից ոչ ավելի գործ անող մեկը:

Միջազգային կառույցները կհետազոտեն Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը

Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում առկա վիճակը հստակ բնութագրող տեղեկատվություն չկա:

Ի՞նչ դրամական միջոցներ ունի առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը

Թորոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 21 հազար դոլար, 15 հազար եվրո եւ 1 մլն 700 հազար դրամ:

Պաշտոնը սեփականություն չէ, ռադիկալ փոփոխություններ են կատարվելու. առողջապահության նախարար

Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է, իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է նախարարը:

Երեւի սկսեմ արդեն միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ. Արսեն Թորոսյան

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա շուտով:

«Ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ». Տիգրան Ավինյան

Կենտրոնն օրական 500 այցելուի կարող է ընդունել: Ներկա պահին ունեցած հաշվարկով այն 150.000 երիտասարդի եւ մեծահասակի ոչ ֆորմալ կրթական միջավայր է հանդիսանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի հետ նոր ծրագրեր կիրականացնի

Հեպատիտի տարածման կանխարգելման և հիվանդացության վիճակի հետազոտության, անտիբիոտիկների անհարկի կիրառման դեպքերը կրճատելու ուղղությամբ նույնպես համատեղ քայլերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Պատրաստ ենք շատ ավելին անել՝ ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը` նախարար Թորոսյանին

Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը:

Նոր կառավարությունը կադրերի պակաս ունի՞. մեկնաբանում են նախարարները

Որն է այն սկզբունքը, որով առաջնորդվում են՝ կադրային քաղականության հարցում: Դիտարկվո՞ւմ է հայեցողական պաշտոններում աշխատակիցներին հայտարարության միջոցով ընտրելու տարբերակը:

Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի՝ Արսեն Դավթյան

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի գրասենյակից:

Հորդորել եմ դադարեցնել հացադուլը. նախարարն այցելել է Գարեգին Չուգասզյանին

«Այցելել եմ նրան մի քանի օր առաջ: Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական հայացքների մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է»:

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

«Դիմելով Ձեզ հայտնում եմ, որ ես եկել եմ առաջարկելու իմ օգնությունը պարոն Նիկոլ Փաշինյանին՝ առողջության (հազի) վերաբերյալ: Ես գիտեմ դեղամիջոց, որը կօգնի մեր վարչապետին»,- գրել է քաղաքացին:

Թափուր աշխատատեղեր՝ առողջապահության նախարարությունում եւ առողջապահական տեսչական մարմնում

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում եւ ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում աշխատանքի անցնելու համար հայտարարված են մրցույթներ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական

Վահե Տեր-Մինասյանն արդեն մի քանի տարի «Շանթ» հեռուստաընկերությամբ վարում է «Մի վնասիր» տեղեկատվական-առողջապահական հաղորդումը:

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Աշխատակիցներին ընդմիջման համար ուտելիք տրամադրում է ընկերությունը՝ անվճար: «Դաշտում բերում են, տալիս, հանգստյան վայր ունենք, տնակներ կան, որտեղ հանգստանում ենք, հաց ենք ուտում»,- ասաց մեր զրուցակիցը:

Արսեն Թորոսյան. ՀՀ առողջապահության նախարարի կենսագրությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին օրերին մի շարք քննադատությունների արժանացավ՝ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումների եւ պատվաստումներին կողմ լինելու հետ կապած:

Ես լինելով ոլորտում, լավ պատկերացնում եմ, որ ամեն ինչ նորմալ չէ. Առողջապահության նախարար

Եթե տվյալ կլինիկա կայցելի 10 պացիենտ, կստանան 10 պացիենտի ֆինանսավորում, կունենան 100 պացիենտ, 100 հոգու ֆինանսավորում, այսինքն՝ ըստ իրենց կատարած աշխատանքի:

Առողջապահության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Մարգարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

Պրոթեզի համար ինքդ վճարիր, ատամդ ցավո՞ւմ է, գնա տուն. Ալթունյանի վերջին հրամաններից մեկը

Անվճար ստոմատոլոգիական ծառայությունների թիվը էապես կրճատվել է՝ 20-ից հասցվելով 4-5-ի:

Առողջապահության նախարարն այցելել է արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Գ. Չուգասզյանին

Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն:

Չմո երկրում չենք ապրում, Հայաստանը նոր երկիր է. առողջապահության նախարար (տեսանյութ)

«Հայաստանը նոր երկիր է: Ես արդեն պարզաբանել եմ, որ դա կոնտեքստից դուրս կտրված հայտարարություն է եղել»,- ասաց նա:

Առողջապահության նորընտիր նախարարը ներողություն է խնդրում համացանցային մտքերի համար

Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա եւ միտված լինի բնակչության առողջության պահպանմանը:

Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

Ծնողներս տեղափոխվեցին դոմիկ, իրենց փոքրիկ տունը տվեցին մեզ, որ դուրսը չմնանք (տեսանյութ)

Աննայի ամուսինը՝ Գագիկը Խուրշուդյանը, աշխատավայրում վնասվածք է ստացել՝ կորցնելով ձախ աչքի տեսողությունը:

Եղեգնաձորի բնակիչներին հետազոտում են «ցարի ժամանակվա» ռենգեն ապարատով. նրանք բողոքում են

Եթե մի պետություն ի վիճակի չէ ռենտգեն սարքավորումով ապահովել մի ամբողջ մարզի բնակչությանը, ապա ի՞նչ հույս կապել այդ պետության հետ:

Այս գործելակարգը կօգնի բուժաշխատողներին` կանանց հետծննդյան շրջանի բարեհաջող վարման գործում

Բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքները և դրանց մասնագիտական քննարկումները շարունակվում են ԱՆ-ում:

Երեխան իրավունք ունի առողջ լինել. պատվաստելու որոշումը ծնողինն է.

Սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է պատվաստվածների պատասխանատվությունը այն մարդկանց հանդեպ, որոնք պատվաստումների հանդեպ հակացուցումներ ունեն:

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքներում տուժած 6 քաղաքացի. մեկի վիճակը ծանր է

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի:

Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է

Հանրապետության հրապարակում հերթապահել է շտապօգնության 6 մեքենա մասնագիտական բրիգադներով և առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներով։

Հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի. ԱՆ

Ըստ հաղորդագրության, երեկ վիրահատված ոստիկանի վիճակը գնահատվում է կայուն։ Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Բախումների հետեւանքով բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկան է։

Չի բացառվում, որ Հայաստանում նույնպես պատվաստումները դառնան պարտադիր. ԱՆ պաշտոնյա

Մեր անհանգստության պատճառն այն է, որ անցյալ տարվանից հակապատվաստումային քարոզի շնորհիվ 97 տոկոս ընդգրկման ցուցանիշը նվազեց 95 տոկոսի, այսինքն՝ 2 տոկոսով:

Դեղատներում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ. Առողջապահական տեսչական մարմին

Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել է 481 դեղատնային այց։ Եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն, ըստ կարգի, պետք է լինի երկուսը:

Ես այդ ուժն ունեմ. Ալթունյանը նոր կառավարության կազմում աշխատելու ցանկություն ունի

Դիտարկմանը, որ արդեն թեկնածուների անուններ կան, ովքեր իրեն փոխարինելու են, նախարարն ասաց.

Շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը, շքերթին կմիանան խոզուկն ու դիֆթերիան

Հետեւանքներն իրոք սարսափելի կլինեն: Առողջապահության նախարարության պաշտոնյա

Նախարարը հիվանդանոց եկել է, բայց ես նրան չեմ տեսել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն

Նույնը պնդեց նաեւ բուժհաստատության ղեկավար Արա Մինասյանը՝ ավելացնելով, որ կեսգիշերից հետո, երբ հիվանդանոց ժամանած պաշտոնյաները գնացել էին, այցելել է Լեւոն Ալթունյանը, որին Մանուկյանը չի տեսել:

Առողջապահության փոխնախարարը երեկոյան ժամերին վազում է Երեւանի կենտրոնական փողոցներում

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին օրեր առաջ ուշ երեկոյան հանդիպեցինք Երեւանի Մաշտոցի պողատայում՝ սպորտային հագուստով, ականջակալները դրած՝ մարդաշատ մայթով վազելիս:

Լեւոն Ալթունյանն այցելել է պայթյունից տուժածներին. նախարարությունը պնդում է՝ երկրորդ անգամ

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարը տուժածներին այցելել է նաեւ գիշերը: Իսկ բուժկենտրոնի փոխտնօրենը մեր հարցմանն ի պատասխան ասել էր, որ նախարարը չի եկել:

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից 8-ամյա Ռուբինայի հետ տուժել է նաեւ նրա 6-ամյա եղբայրը

Հարցին, թե եթե նախարարն այցելած լիներ, ինքն անպայման կիմանա՞ր՝ բուժհաստատության փոխտնօրենն արձագանքեց. «Գիշերը ես այստեղ եմ եղել, բոլորին ճանապարհել, նոր տուն եմ գնացել, նախարարը չի եկել»:

Հեծանիվով աշխատանքի գնացող ՀՀ առողջապահության փոխնախարարն այլ «հակումներ» էլ ունի

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, որ հանրությանը հայտնի դարձավ այդ պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո, երբ պազվեց, որ աշխատանքի է գնում հեծանիվով, այլ հետաքրքիր հակումներ ունի:

Կայացել է ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստը

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջոցառումների կատարման առաջընթացն ու առկա խնդիրները:

Եթե առաջարկեն՝ ես կմտածեմ. Սահակյանը ՀՀ առողջապահության նախարար դառնալու լուրերի մասին

Մասնավորապես նշվում է, որ նոր կառավարությունում ունենալու ենք առողջապահության նոր նախարար՝ ի դեմս՝ ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի:

Ես առայժմ, եթե հնարավոր է՝ ծիծաղեմ. ՀՀ գլխավոր միկրովիրաբույժը՝ նախարար նշանակվելու մասին

Այսօր ԶԼՄ-ներում շրջանառության մեջ է դրվել հաջորդ կառավարության մոտավոր եւ խիստ նախնական կազմը:

Կապույտ հազի դեպքերը շատացել են. այս տարի դրանք 6 անգամ ավելի են, քան եղել է նախորդ տարի

Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձեւ, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Հազն ուժեղանում է երեկոյան եւ գիշերային ժամերին։

Առաջնային օղակի բժիշկները բնակիչներին պետք է ֆիզիկական ակտիվություն քարոզեն. ԱՆ

Բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ կյանքի տևողության երկարացման կարևոր պայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։

Հայաստանում գրված դեղատոմսով հնարավոր կլինի դեղ գնել նաեւ Եվրամիության բոլոր երկրներում

Նույնիսկ եթե դեղատոմսը մեզ մոտ առկա չգտնվի Եվրամիության տարածքում, մենք կարող ենք էլեկտրոնային սոցցանցի միջոցով, հեռախոսային հաղորդակցության միջոցով պատճենահանված դեղատոմսով դեղ գնել:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը հնարավոր է պահանջի Լեւոն Ալթունյանի հրաժարականը

Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ դեղատոմսի վրա միայն բժշկի ստորագրությունը բավարար է, եւ կնիքի անհրաժեշտություն չկա:

Հայաստանում կարմրուկի 3 նոր դեպք է գրանցվել. այս տարի արդեն տասը հիվանդ է գրանցվել

Հիվանդության բոլոր տասը դեպքերը գրանցվել են այս տարի: Հիվանդները հետեւյալ տարիքային խմբերում են. 3 անձ՝ 40-44 տարեկան, 2 անձ՝ 23-26 տարեկան, 1 անձ՝ 15 տարեկան, 4 անձ՝ 6-8 տարեկան:

Գնացել եմ, լուծի դեղը չեն տա. խառնաշփոթ Շիրակի մարզի գյուղերում

Էրտում ենք, չեն տալում, ըսըմ է գնա ընտանեկան բժշկից թուղթ բեր՝ վռոդի դու հիվանդ ես, հմի ես ամեն օր բդի գամ ստեղ, ստուգվի՞մ: Մեկ բժիշկը տեղում է, մեկ՝ տեղում չէ, շատ դեղ առնելը ձեռ չի տալըմ, փոխվըմ է:

«Աղջիկնե՛ր, ձեզ սպանում են». հակագարդասիլային թռուցիկներ Փանիկում եւ ինչ կապ ունի Եհովան

Տնօրենը քրոջ աղջկան է պատվաստել, ընտանեկան բժիշկ Մարիամ Հակոբյանն՝ իր աղջկան: Գյուղացիներն էլ համոզվել են, որ վտանգ չկա, երեխաներին բերել, պատվաստել են:

Աղիքներս կտըրտան, ա՛յ մարդ, փորս կցավա, դեղ չեն տա, ես պառկիմ, մեռնի՞մ. Շիրակում խառն են

<Հմի ընձի օրական մե հատըմ է դեղ պետք, մե հատըմ եմ խմում, որ ազատ եղնի, կարո՞ղ է՝ 30 հատ խմեմ, խոմ ես աբժոռա չեմ»:

Եհովայի վկաները Շիրակի մարզի մի շարք գյուղերում տապալո՞ւմ են գարդասիլով պատվաստման ծրագիրը

Իսկ Փանիկ գյուղում «Աղջիկնե՛ր. ձեզ սպանում են» վերտառությամբ թռուցիկներ են հայտնվել:

Դեղատոմսերի սկանդալը նոր թափ է ստանում. խորհրդարանական լսումներ կլինեն

Ծառուկյան խմբակցությունը հայտ է ներկայացրել, որ մարտի 26-ին դեղատոմսերի հարցով խորհրդարանական լսումներ անցկացնեն:

Առողջապահության նախարարությունը կառքը նժույգից առաջ է կապում. նախկին նախարար

Մարզային առողջապահական հաստատություններում նեղ մասնագետների սակավության խնդիրը տարիների պատմություն ունի: Վաղուց արդեն ավանդույթ է դարձել, որ այնտեղի բնակիչները նախընտրում են բուժում ստանալ Երեւանում:

Ստոմատոլոգիական եւ այլ ծառայությունների համար նույնականացման քարտ հարկավոր չէ. պարզաբանում

Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։

Մինչեւ վերջին շապիկը հանում են. հաշմանդամություն ունեցող թոշակառուն այլեւս դեղ չի ստանում

«Սպասում են՝ բոլորը մեռնեն: Գիշերները չեն քնում, մտածում են՝ ոնց կողոպտեն ժողովրդին: Մինչեւ վերջին շապիկը հանում են»,- իշխանությունների գործելաոճի իր գնահատականը տվեց կենսաթոշակառուն:

Ահասարսուռ տվյալների հետքերով. ԱՆ-ն քաղցկեղի դեմ պայքարի հայեցակարգ կմշակի

«Չարորակ նորագոյացությունների մահվան արտաքին պատճառները, զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի եւ վնասակար վարքագծային սովորությունների հետ»:

Գյումրեցի ստոմատոլոգները պահանջում են իրենցից հեռու մնալ

Մենք գլխավոր ստամատալոգին չէինք սպասե, հա, բարով է եկել, բայց մենք նախարարին կսպասեինք, կամ վարչապետի պատասխանին, էս մարդն ինչ բդի ըսե

Մարզային հիվանդանոցներում ծառայությունները կկրճատվեն, ԱԱՊ օղակում աշխատավարձերը կբարձրանան

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, Լեւոն Ալթունյանն ընդգծել է, որ մարզերում հիվանդանոցային բուժման ընդհանուր ծավալներում պետք է նվազեցվեն թերապեւտիկ ծառայությունները։

Հայաստանում կարմրուկի 7 բերովի դեպք է արձանագրվել․ աղբյուրը Ռուսաստանն է

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են:

«Լրիվ ուստանովըչնի, աշխատանքային հանդիպում է». Ախուրյանում էր Լեւոն Ալթունյանը

Եթե իրանք շատ մեծ ցանկություն ունենան, ես իրանց Երեւանում կհյուրընկալեմ:

«Արմենիկում» կլինիկական կենտրոնը կարող է փակվել. հարցը քննարկվել է Հանրային խորհրդում

Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

ID քարտը պետք կլինի միայն պացիենտին, եթե նա ցանկանում է հետևել իրեն վերաբերող տեղեկությանը

Էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման պարագայում բժշկին դիմելու համար նույնականացման (ID) քարտի անհրաժեշտություն չկա: Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը:

Քաղցկեղի մահացությամբ ՀՀ-ն առաջին տեղում է. ԱՀԿ-ի տվյալներին արձագանքել է ԱՆ-ն

Առողջապահության նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել այս պատկերը ու նաեւ պարզաբանել ԱՆ դիրքորոշումը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների տարածմանը որքանով է նպաստում հանքարդյունաբերությունը:

Դեղերի ցանկը փոխվում է. բազմաթիվ քաղաքացիներ այլեւս չեն կարող պետպատվերով դեղ ստանալ

Նախկինում կոնկրետ խավի անվճար տրամադրված դեղերն այլեւս ընդգրկված չեն ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում:

Առողջապահության ոլորտում հերթական նորամուծությունն է սպասվում. ինչ նոր անակնկալ կմատուցվի

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշակվել է «Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգ», որը նախատեսվում է ներկայացնել կառավարության հաստատմանը:

Կարեն Կարապետյանի հայտարարությունը պետք է ստուգվի, ինչը դատախազությունը չի անում

Դեղատների դիմաց դեղատոմս գրելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարության մեջ գլխավոր դատախազությունում առերեւույթ հանցագործության հատկանիշներ չեն տեսնում:

Դեղերի դեղատոմսով դուրսգրումը ճիշտ, սակայն վատ հաշվարկված բարեփոխում է․ ԱՆԽ

Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի (ԱՆԽ) ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հայտարարությունում։

Ստոմատոլոգին այցելել հնարավոր կլինի միայն ID քարտով, իսկ ծառայությունները կթանկանան

Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորն «Արմեդ» ՍՊԸ-ն է: Ի՞նչ ընկերություն է սա, որտեղի՞ց է հայտնվել, հայտնի չէ:

Դեղատան փոխարեն դիմեք բժշկի. ԱՆ աշխատակազմի ղեկավարը՝ հայտնի ու անհայտ դժգոհողներին

Ի դեպ, նշենք, որ երգչուհի Սոնա Ռուբինյանը նախորդ օրը գրառում էր կատարել այն մասին, որ առողջական խնդիրներ ունի, բայց չի կարողանում դեղատնից դեղ գնել:

Քաղաքացու դեղը վերջանում է, իսկ հիվանդանոցը չգիտի, որ դեղատոմս գրելու իրավունք ունի

«Հիմա իմ դեղը մնացել է երեք հատ, իսկ երեք օր հետո ոչ աշխատանքային օրեր են ընկնում, ու չգիտեմ, հիվանդանոցը այդ ընթացքում կստանա՞ այդ ձեւաթուղթը, որ հասցնի ինձ համար դեղատոմս դուրս գրել, թե չէ»:

Ում կողմից եւ ինչպես են լրացվելու ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը

Նշանակվում եւ լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից: Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից:

Ստոմատոլոգիական ծառայությունները թանկանալու են. նորամուծություններ

Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրումը նախապատրաստվում էր մի քանի տարի, կյանքի կոչվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում:

Ծխելու դեմ օրենքը Ֆիլիպ Մորիսի արտադրանքի սպառման համա՞ր է մշակվել.  IQOS-ը քաղցկեղածին է

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին աղմկահարույց օրենսդրական նախագիծը:

Դեղատոմսով դեղ գնելու կարգը՝ պատուհաս քաղաքացիների գլխին

«Ես բժշկիս դիմել եմ, որպեսզի ինձ նորից դեղատոմս տա: Այն հիվանդանոցում, որտեղ որ ես եմ բուժում ստանում, իրենք այդ նոր ձեւաթղթերը չեն ստացել: Հիմա իմ դեղը մնացել է երեք հատ»:

Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է:

Դեղատոմսերի պարտադրանքը չի կասեցվում. առողջապահության նախարարության հերթական խառնաշփոթը

Մասնակի կասեցման ենթակա համարվող որոշումը վերաբերում է դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, եւ անմիջապես էլ կարծիքներ տարածվեցին, թե այսպիսով նախատեսվում է հետաձգել դեղատոմսերի պարտադրանքը:

Դժգոհության դեպքում պատասխան կտան բժիշկն ու բուժհաստատության տնօրենը. Լոռու մարզպետ

Քիչ չեն դեպքերը, երբ մինչ օրս պոլիկլինիկաներն արհեստական խնդիրներ ու հերթեր են առաջացրել ազգաբնակչության համար:

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին