ՀՀ-ում տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշը մտահոգիչ է, հիմնական պատճառներից մեկը ծխախոտի օգտագործումն է․ մասնագետ

Թեպետ վերջին 10 տարվա կտրվածքով մեր երկրում անպտղության ցուցանիշը համեմատաբար ցածր տոկոս է կազմում, սակայն այն Հայաստանում շարունակում է մնալ մտահոգիչ. նախկինում հասնում էր 20, 28, 19 տոկոսի, այժմ 14․6 է, գրեթե մոտ սահմանված 15% ճգնաժամային մակարդակին։

Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց շրջանում։ ՀՀ առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, Հայ-ամերիկյան կենտրոնի բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ անպտղության մակարդակը կանանց շրջանում 15 տոկոս է, շուրջ 50 տոկոս դեպքերն էլ բաժին են ընկնում տղամարդկանց։ Ըստ նրա՝ նման խնդիր ունեցող տղամարդիկ անցնում են հատուկ հետազոտություններ։ 

Հակոբյանն ասում է, որ անպտղության ցուցանիշների պատկերը հասկանալու համար հետազոտությունները տեղի են ունենում 5-7 տարվա ընթացքում, վերջինը մեր երկրում եղել է 2 տարի առաջ, որն էլ ցույց է տվել մտահոգիչ ցուցանիշներ՝ կապված երկրորդային անպտղության և տղամարդկանց շրջանում անպտղության վերաբերյալ։ Մասնագետի նկատառմամբ՝ դրանց առաջացման պատճառները տարբեր կարող են լինել, սակայն տղամարդկանց դեպքում նպաստում է նաև ծխախոտը։ 

«Առաջին կարևոր հետազոտությունը սերմնահեղուկի հետազոտությունն է։ Դա մեծ պատկերացում է տալիս սերմնանյութերի ձևի, քանակի, հղիության ունակությունների և այլնի վերաբերյալ։ Տղամարդու անպտղության ժամանակ նաև սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացում է նկատվում՝ լեյկոցիտոսպերմիան, որն էլ կարող է պայմանավորված լինել ծխելով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Հակոբյանը։ 

ԱՆ մասնագետի խոսքով՝ ծխախոտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, անմիջական ազդեցություն ունի տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի նկատմամբ, քանի որ պարունակում է 200-ից ավելի տոքսիկ նյութեր, որոնք ակտիվ ազդեցություն են ունենում զարգացող բջիջների վրա․ «Բժիշկները, շատ հաճախ չիմանալով այդ մասին, անզիջում նշանակում են անտիբիոտիկոթերապիա։ Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա: Մասնագետը ոչ թե պետք է փորձի վերացնել լեյկոցիտների բարձր քանակը տղամարդու օրգանիզմից, այլ դարձնել նորմայի սահմաններում։ Դա էլ կլինի այն դեպքում, երբ տղամարդը դադարի ծխել»։

Եթե տղամարդը դադարի ծխել, բժշկի դինամիկ հսկողության տակ լինի 3 ամիս, հնարավոր կլինի հասկանալ՝ ինչպես են բարելավվում նրա մոտ առկա խնդրի տվյալները, դրանով նաև կարելի է հասկանալ՝ ի՞նչ ազդեցություն ուներ ծխախոտը, ի՞նչ չափով էր վնասել սերմնահեղուկը, նշում է Հակոբյանը։ 

Առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատուն նաև ընդգծում է՝ ծխախոտի օգտագործումը հատկապես վտանգավոր է 14 տարեկանից մինչև 25 տարեկան տղաների համար, քանի որ այդ շրջանում տղամարդու մոտ սկսվում է սերմատոգենի, սերմնաառաջացման պրոցեսը, և նրանք այդ ժամանակ ծխախոտի բացասական ազդեցության համար ավելի թիրախային ու խոցելի են:

Ըստ զրուցակցի՝ արական սեռի ներկայացուցիչների դեպքում անպտղության հաղթահարումը հնարավոր է դեղամիջոցների, պրոցեդուրաների և այլ տարբերակներով. «Առաջին իսկ օրվանից տղամարդը պետք է դադարեցնի նաև վնասակար սովորությունները։ Եթե շարունակի դրանց օգտագործումը, ապա բուժումը գուցե ոչ մի օգուտ չտա։ Տղամարդիկ մեծ մասամբ գիտակցում են խնդիրը, երբ բժիշկը հիմնավորում, բացատրում է՝ ինչ վնասներ է հասցնում ծխախոտը»:

Հակոբյանը նշում է, որ վաղուց վերացել է հասարակության մեջ արմատացած այն կարծրատիպը, թե անպտղությունը կարող է լինել միայն կանանց դեպքում։ Նրա խոսքով՝ զույգերը հավասարապես գիտակցում են, որ անպտղության պատճառն ու հետևանքները կարող են հասկանալ միայն երկուստեք հետազոտվելու դեպքում։ Նա համոզմունք է հայտնում, որ այս առումով գիտակցական մակարդակը շատ բարձր է մեր երկրում։

Տպել
3325 դիտում

Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ` այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան