#առողջապահություն

Ամեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կարեն Ավագյանի օրենքի նախագիծը

Շարմազանովը` Հովհաննիսյանի ելույթին էլ միջամտեց ասելով` ամեն:

Ինչպես կարելի է բժշկին համեմատել պատշարի հետ. Բաբլոյանն ԱԺ-ում ձայնը բարձրացրեց (ուղիղ)

«Ես չէի ընդհատում Ձեզ Ձեր ելույթների ժամանակ եւ զարմանում եմ, որ կա նման մոտեցումներ մեր երկրում»- ասաց նախագահը:

Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով

Այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության եւ էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են հիվանդների կյանքի համար:

Ճոճկանի մանկապարտեզում խախտվել է հիգիենիկ ռեժիմը

Մանկապարտեզը այս պահի դրությամբ փակ է,

Առողջապահության նախարարը Մոսկվայում կմասնակցի նախարարական առաջին գլոբալ համաժողովին

Նախարարական այս համաժողովին կմասնակցեն ԱՀԿ անդամ-երկրների առողջապահության, ինչպես նաև ֆինանսների, սոցիալական ապահովության, արդարադատության նախարարներ, պատվիրակություններ

Հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին. ահազանգ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից

Քաղաքացին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում տևական ժամանակ վիճաբանել է հերթապահ բժշկի հետ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

3 ամսից հակաբիոտիկներն արդեն բաց կթողնվեն միայն դեղատոմսով. դեղատոմսն էլ կմնա դեղատանը

Դեղատոմսը մնում է դեղատանը հետագայում պատշաճ վերահսկողություն և մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

Հայաստանի առողջապահական ամենալուրջ խնդիրներից մեկը ծխախոտի չարաշահումն է. Ֆրանսիայի դեսպան

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում այնպիսի ծավալուն և կարևոր բարեփոխումներ են ընթանում, որոնք արդեն իրականացվել են Ֆրանսիայում...

ԲՀԿ-ականը բժիշկներին ծեծելու կոչեր էր անում, իսկ ՀՀԿ-ականները ծիծաղից թուլացել էին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ այս օրենքը ծանրաբեռնում է մեր օրենսդրությունը:

Առողջապահությանը հատկացվող գումարը կրճատվում է, որ նաեւ արտաքին պարտքի տոկոսները վճարենք

Յուրաքանչյուր բնակչի համար պետությունը առողջության պահպանման առաջնային օղակին ամսական կտրվածքով կհատկացնի 550 դրամից էլ պակաս գումար:

Զանգ հիվանդին. առողջապահության նախարարությունը «Զանգերի կենտրոն» է ստեղծում

«Զանգեր կատարելու ենք հասարակական կարծիքին ծանոթանալու համար, թե ինչքանով է իրենց գոհացնում առողջապահական ոլորտի ծառայությունները»:

Առողջապահության բյուջեն 2018-ին կրճատվում է. թեժ քննարկում ԱԺ-ում. (ուղիղ միացում)

«Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»,- ընդգծեց Ջանջուղազյանը:

Տուբդիսպանսերում հիվանդների պայմանները խորհրդային են, ղեկավարներինը՝ ժամանակակից. Վիդեո

Մի դեպքում դեռ խորհրդային տարիների շունչն է իշխում, մյուս դեպքում կա ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգում ու կահավորում:

Կադրային կրճատումներ. հիվանդը սպասում է վիրահատության, բուժաշխատողները «բունտ» են անում

«Եղբորս նախապատրաստել են վիրահատության, այսօր ժամը 11-ին պետք է վիրահատեին, ու ոչ ոք տիրություն չի անում: Հիմա պատկերացրեք մեր հիվանդի հոգեկան վիճակը»:

Տուբդիսպանսերում բժիշկը հրաժարվել է վիրահատություն անել՝ աջակցելու կրճատվող գործընկերներին

ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում (տուբդիսպանսեր), որը գտնվում է Աբովյան քաղաքում, բողոքի ալիք է բարձրացել՝ կապված իրականացված կադրային կրճատումների հետ:

Երևանում հարձակվել են շտապօգնության անձնակազմի վրա. 2 կողմն էլ ահազանգել է ոստիկանություն

Հոկտեմբերի 29-ին «Շտապօգնության» անձակազմի վրա հարձակման հերթական դեպքն է գրանցվել:

Իմ ընտանիքը պատվաստված է. «ֆեյսբուք» սոցիալական ցանցում բժիշկը ֆլեշմոբ է սկսել

Ես, լինելով երեխաների առողջության պաշտպանության ջատագով ու հասկանալով այդ գործում պատվաստումների անփոխարինելի դերը, որոշեցի տեսանելի դարձնել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ պես են մտածում:

Նա չի հիշելու՝ վայ, օրենքը խստացրել են, չզայրանամ.Մկրտչյանը՝ բուժաշխատողին ծեծողների մասին

Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը քրեականացնելուն ուղղված քայլը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը պոպուլիստական է համարում եւ կարծում է՝ դա չի բերելու ցանկալի արդյունքին:

Պատվաստանյութի սառնարանների չափիչ սարքի տեղեկությունները կարող են փոխանցվել նաև քաղաքացուն

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շրջայց է կատարել պոլիկլինիկաներ՝ ծանոթանալու պատվաստանյութերի պահպանման պայմաններին:

Առողջապահության նախարարությունում որոշ հաստիքներ կկրճատվեն, որոշները կավելանան

ՀՀ առողջապահության նախարարությունում սպասվում են կառուցվածքային ու գործառության փոփոխություններ: Այդյունքում որոշ հաստիքներ կկրճատվեն, որոշները կավելանան:

Առողջապահական երկու ինստիտուտներ կմիավորվեն. նախագիծը կառավարության նիստի օրակարգում է

Վերջին տարիներին, ըստ որոշման նախագծի, Ընկերության գործունեության արդյունավետության նվազում է նկատվում, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով:

Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը, որն ի հայտ է եկել տարիներ առաջ եւ ստացել «խոզագրիպ» անվանումը:

Երեխաներին կրծքով կերակրելու հարցն ԱԺ-ում. մանկական սննդի գովազդները կարգելվե՞ն

«Օրենքն արգելում է մանկական սննդի ցանկացած գովազդն ու խրախուսումը, կաթ արտադրող ընկերությունների կողմից կազմակերպված կոնֆերանսները, դրամական հատկացումները»:

Մայրերը ծխում են, զավակները ծնվում արատներով. բնածին շեղումներով երեխաների վիճակագրություն

Ընդհանուր առմամբ, ծխախոտի ծխի մեջ ավելի քան 7.000 քիմիական նյութ կա, որից հարյուրավորները խիստ վտանգավոր են առողջության համար, իսկ 69-ը քաղցկեղածին են:

Սոցփաթեթի ապահովագրավճարների առումով առաջատար են «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն և «Ինգո Արմենիա»-ն

«Ռոսգոստրախ-Արմենիա» - շահառուների քանակը՝ ավելի քան 27 հազար, ապահովագրավաճարը՝ ավելի քան 259 միլիոն դրամ, «Ինգո Արմենիա» - շահառուների քանակը՝ ավելի քան 26 միլիոն դրամ, ապահովագրավճարը՝ 250 միլիոն:

Միջին և բարձր աշխատավարձ ստացողները կվճարեն նաև ընտանիքի առողջության ապահովագրության համար

Եթե դուք ստանում եք 100 հազար դրամ, ձեր աշխատավարձի 5 տոկոսը 5 հազարն է, եթե ես ստանում եմ 1 միլիոն, իմ աշխատավարձի 5 տոկոսը 50 հազարն է: Ստացվեց, որ մենք տասը անգամ տարբեր գումարներ ենք վճարում:

Օնկոլոգիայում կիրառվող դեղի գինը 680 հազար դրամից կնվազի՝ հասնելով 400 հազարի

Այն այսօր շուկայում արժե 680 հազար դրամ՝ մեկ ամպուլան, իսկ մենք գիտենք, որ մեկ կուրս բուժումը պահանջում է 18-20 ամպուլա: 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ:

Պապիկները կարող են հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն. Լեւոն Ալթունյան

Ծխելը երիտասարդության շրջանում մոդայիկ է համարվում ու հետեւաբար՝ հակածխախոտային պայքարում է պետք է մտածել եւ առաջնորդվել մոդայի եւ էմոցիայի կատեգորիաներով:

Մարզերի բուժկենտրոնները կհանձնվեն Երևանում հաջողություն գրանցած սեփականատերերի կառավարմանը

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախատեսվում է օրինակ Գյումրու բժշկական կենտրոնը հանձնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի կառավարմանը: Վերջինս սերտորեն կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ:

Հոկտեմբերի կեսից սկսվելու է գրիպի սեզոնը. ի՞նչ անել՝ հիվանդությունից խուսափելու համար

Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:Մասնագետը ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներիից:

Պետական առողջապահական գործակալության շենքը կազատվի, ապա կվաճառվի. ԱՆ-ը չի հերքում

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը (ՊԱԳ) պետք է տեղափոխվի առողջապահության ազգային ինստիտուտի շենք, իսկ ազատված տարածքը՝ վաճառվի:

Բժշկական համալսարանում պահանջում են հրաժարվել 1 օրվա աշխատավարձից՝ հանուն զինվորի. ահազանգ

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակիցներից armtimes.com-ն ահազանգ-բողոք է ստացել, որ իրենց պարտադրվում է հրաժարվել 1 օրվա աշխատավարձից՝ գումարը զինվորների կարիքներին ուղղելու

Հայաստանում 902 մարդ ստացել է սրտի անհետաձգելի բժշկական օգնություն

Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում ՀՀ առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղությունն է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր:

Դրամահավաք՝ 4-ամյա փոքրիկի կյանքը փրկելու համար. նա հիվանդ է քաղցկեղով

Չորսամյա այս լուսավոր ու պայծառ փոքրիկն ունի մեր աջակցության կարիքը։ Նրան բաժին է ընկել ճակատագրի ծանր ու դաժան ընթացք, որն ինքնուրույն անցնել չի կարողանա։

«Հայբուսակ» համալսարանը բացատրություն կպահանջի Իսրայելի առողջապահության նախարարությունից

Երեւանի «Հայբուսակ» համալսարանը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել՝ իրենց գործունեության վրա ստվեր գցելու առնչությամբ:

«Հայբուսակ»-ն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12%-ն է աշխատելու իրավունք ստանում

Պրոֆեսոր Յացիվին խոսել է Հայաստանի մասնավոր որոշ բուհերի կրթական որակից։ Նա նշել է, որ Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 %-ն է կարողանում իրենց մոտ քննություն հանձնել:

Էլեկտրոնային առողջապահական համակարգը նախարարությունը վերածում է եկամտի վարար աղբյուրի

Արթիկի ԲԿ տնօրենը հաստատեց, որ իրենց համար շատ դժվար կլինի վճարել էլեկտրոնային համակարգի բաժանորդագրավճարը: Տվյալ դեպքում այն ամսական կազմելու է շուրջ 200 հազար դրամ, իսկ տարեկան՝ մինչեւ 2.5 միլիոն:

Երեւանում 1.5 տարեկան երեխան մահացել է կրկնակի պատվաստման հետեւանքով

Երեւանում 1.5 տարեկան երեխան այս տարվա հուլիսին մահացել է ԿԿԽ-ի՝ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստանյութի կրկնակի ներարկումից: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից:

Ո՞վ պետք է վճարի 35 համարի ավտոբուսի վթարից տուժածների բուժման համար

Բուժկենտրոնի մի աշխատակից տեղեկացրեց, որ տուժածներից մեկն ասել է, թե հարազատ չունի, մեկ ուրիշն էլ նշել է, որ հեռախոս չունի ու նաեւ բարեկամների համարները չի հիշում՝ նրանց զանգահարելու համար:

Դպրոցում երեխաներին սնունդ բաժանողը վարակված է եղել դիզենտերիայով. լուրը ոչ ոք չի հերքում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հասած տեղեկություններով, Գորիսի N3 դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաներին սնունդ բաժանող աշխատակիցը հիվանդ է եղել դիզենտերիայով:

Թիվ 35 երթուղու 4 ուղեւոր վերակենդանացման բաժանմունքում են. վիճակները միջին ծանրության է

Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

Արծվաբերդում տուլարեմիա է գրանցվել. հիվանդությունը չէր դրսեւորվել տասնամյակներ շարունակ

Գյուղի ներսում ամեն ինչը ստուգվել է, վարակի աղբյուր չկա: Ջրերը մաքուր են, դաշտերում վարակ չկա: Ես մտածում եմ՝ ինչ-որ տեղից սնունդ է բերվել, եւ սննդի միջոցով է փոխանցվել:

Շտապօգնության որոշ ծառայություններ վճարովի կդառնան.1 օրում նույն մարդը 5 կանչ է անում

Իսրայելի պես երկրում կանչերից միան 10-15 տոկոսն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը:

Գորիսում 1-4-րդ դասարանի բազմաթիվ աշակերտներ վարակվել են դիզենտերիայով. պատճառը սնունդն է 

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի ԲԿ է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ:

Երեւանի երկու հոգեբուժարաններ կմիաձուլվեն. գույքի օտարումից հնարավոր է ստանալ 530 մլն դրամ

Թե միաձուլման ճանապարհով տնտեսվելիք 300 միլիոն դրամից բացի ինչ նպատակի է ուղղվելու շենքի օտարումից գոյանալիք 530 միլիոն դրամը, նախագծում չի պարզաբանվում:

Գուցե որոշ ծնողներ անհանգստացած են, բայց համաճարակային իրավիճակը հանգիստ է. ԱՆ մասնագետ

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված եւ որ տարածված վարակն արտահայտվում է ջերմությամբ, լուծով, մկանային ու ստամոքսի ցավերով:

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են զրկվել պետպատվերով բուժման իրավունքից

ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ անվճար բուժում:

Գյումրիում կինը չարաշահել է դիմեդրոլը, վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծանր է

Կյանքին վտանգ չի սպառվում, շնչում է ինքնուրույն` առանց համապատասխան սարքավորումների:

Սամվել Ալեքսանյանն ալավերդցի Վահագն Աբգարյանի վիրահատության ժանամակ «Աստղիկ» ԲԿ-ում էր

Մեզ չհաջողվեց պատգամավորից ճշտել, թե նա ինչ նպատակով էր այդ ժամին այցելել բժշկական կենտրոն: Արդյո՞ք Ալեքսանյանը եկել էր քրեական հեղինակություն համարվող ալավերդցի Վահագնին տեսակցության:

Երեխայի մահվան պատճառը պատվաստո՞ւմն էր. կա քրեական գործ, իսկ եզրակացություն՝ դեռեւս ոչ

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ հուլիսի 12-ին հարուցվել է քրեական գործ:

Ջաջուռում այրվածքներ ստացած փրկարարը կայունանում է. նա հայտնվել էր կրակի շրջափակման մեջ

Քամին կրակը շուռ տվեց դեպի մեզ` այն ժամանակ, երբ կրակն էինք մարում սարի վրա, քամին ուղղությունը միանգամից փոխեց, մեր աշխատանքը դժվարացավ: Դե, որ կրակի մեջ չմնանք դուրս եկանք, սարեր էր ամբողջ տարածքը:

ՁԻԱՀ-ով վարակվածների մուտքը Հայաստան կօրինականացվի.«Արմենիկումը» դեռ կաղում է

Այս կարգը սահմանվում է արտասահմանցիների Հայաստան մուտքի ժամանակ, որն այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի կիրառվել: Այսինքն՝ կարող են գալ եւ բուժվել:

Հրդեհված «Նաիրիտի» հարակից տարածքում ապրող երեխաների մոտ շնչառական խնդիրներ են նկատվում

Այժմ էլ լուրեր են ստացվում, որ տարածքում ապրող մանկահասակ երեխաների մոտ նկատվում են շնչառական խնդիրներ: Բայց, փաստորեն, ինչպես առաջին օրերին, այս անգամ նույնպես քաղաքացիները չեն դիմում բժիշկներին:

Մարդու պապիլոմավիրուսով վարակվում են թե կանայք, թե տղամարդիկ. առայժմ կպատվաստվեն աղջիկները

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ Հայաստանում պատվաստում կատարվելու է 13 տարեկան աղջիկների շրջանում՝ երկնվագ՝ 6 ամիս ընդմիջումով՝ բազկի հատվածում։

Շիրակի մարզում բրուցելոզի դեպքեր կան. 42 անձ վարակվել է, անասուները կրկնակի են ստուգվում

Այսօր armtimes.com-ը կրկին ահազանգ ստացավ, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի եւս ընդունվել է Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոց:

Այս տարվա դեկտեմբերից սկսած` դեռահաս աղջիկները կպատվաստվեն մարդու պապիլոմա վիրուսի դեմ

Դա պետք է հնարավորություն տա կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Հայաստանում ամեն տարի արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 230-250 առաջնային դեպք։

Արցախում շրջագայելու մեկնած եւ հիվանդանոցում հայտնված երեխաները դուրս են գրվել

Նրանք Հայաստանից Արցախ էին մեկնել զբոսաշրջության նպատակով: Բժշկական հաստատություն ընդունվել էին օգոստոսի 25-ին` ժամը 16:30-ի սահմաններում: Տուժածներից ամենամեծը 18 տարեկան է, ամենափոքրը` 12:

«Նաիրիտի» մոտակայքում ապրողներին խորհուրդ է տրվում փակել դռներն ու պատուհանները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից եւ դրա հետեւանքով բռնկված հրդեհից որեւէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։

22-ամյա անասնապահը Շիրակում վարակվել է բրուցելոզով. վիրուսը վերջին տարիներին մոլեգնում է

Վերջին երկու տարիներին այս վարակով շատ հիվանդներ ենք ունենում, քանի որ բրոցելոզով հիվանդության ինֆեկցիոն վիճակը բարձրացել է:

Պոլիկլինիկաներին հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր. նախարարություն

Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների`անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Գյումրու ծննդատունը եւս ունի վերակենդանացման բաժանմունք. Շիրակի մարզի գլխավոր գինեկոլոգ

Բժիշկներն անդրադարձան նաեւ տանիքից կաթող անձրեւաջրերի խնդրին եւ նշեցին, որ այդ խնդիրն առաջիկայում անպայման լուծում է ստանալու:

Գյումրու ծննդատների միավորման աղմուկի հետքերով. որ կառույցն է ավելի հեղինակավոր. հարցում

Հասկանալու համար, թե գյումրեցիների շրջանում, որ ծննդատունն է առավել հեղինակություն վայելում, փորձեցինք անանուն հարցում անցկացնել: Հարցմանը մասնակցեց 40 քաղաքացի:

Հրազդանում աղիքային վարա՞կ է տարածվում. մարզպետարանը չի հաստատում տեղեկությունը

Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն:

Երեխան մահացած է ծնվել Հայաստանում տարածված խնդրի պատճառով. Ռազմիկ Աբրահամյան

Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում չծնված երեխայի հարազատների մեղադրանքները` ուղղված բժշկին` ասելով, որ նա մեր հանրապետությունում ճանաչված գիտությունների դոկտոր է, շատ բարձր կարգի մասնագետ:

Ռուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային. տուժածը 23-ամյա տղա է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 01-ի վարորդ Օ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Վարչության պետը պարտադիր չէ, որ լինի մարզի լավագույն բժիշկը. Շիրակի մարզպետ

Արթուր Խաչատրյանն անդրադառնալով նաեւ այն հարցին, թե ով է փոխարինելու Մեսրոպ Բզնունուն, ասաց, որ դեռ պարզ չէ:

Երեկ Գյումրիում ինքնասպան եղածը ոստիկաններից օգնություն է խնդրել, բայց չեն օգնել.ականատես

Armtimes.com-ն այս թեմայի շուրջ զրուցեց ոստիկանության ՀԼՎ պետ Աշոտ Ահարոնյանի հետ:

Վաճառվող դեղերն ԱԱՀ-ից ազատելով գները կնվազեն, բայց ոչ 20 տոկոսով. Արմեն Պողոսյան

«Բյուջեի եկամուտները կպակասեն, բայց ես դա ռիսկ չեմ կարող ասել, քանի որ դա մեծ ազդեցություն չունի»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Կոկսակի վիրուսը որքանով է տարածված Հայաստանում. առողջապահության նախարարության լռությունը

Այստեղից ո´չ հավաստիացնում են, որ այդ առումով իրավիճակը հանգիստ է, ո´չ էլ հակառակի մասին են նշում: Իսկ համառ այս լռությունը, թերեւս, կարող է երկու բանի մասին վկայել.

Նորածին հնգյակից ողջ է մնացել միայն Ռոզին. նրա աճը կայուն է

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է: Քաշն արդեն ավելի քան 3 կգ է:

Մահացածի հարբած հարազատները Վաղարշապատի հիվանդանոցում աղմուկ են բարձրացրել, վնասել գույքը

Մահացած տղամարդու հարբած հարազատներն ու ընկերներն այնտեղ աղմուկ են բարձրացրել, ջարդել վերակենդանացման բաժանմունքի գույքը, բժիշկներին մեղադրել նրա մահվան մեջ:

Գյումրի է ժամանել Ֆրանսիայից մանկական հոգեբանների եւ հոգեբույժների խումբ

Գյումրի այցելած հոգեբանների խմբի ղեկավար Պատրիք Ալեսյանից armtimes.com-ը հետաքրքրվեց, թե աշխարհում հատկապես մանկական հոգեբանական խնդիրների աճ կա, թե`ոչ:

Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային. ուղեցույց` ծնողների համար

Ուրեմն` երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի ե´ւ թույլ չտան բժշկին թերանալ, ե´ւ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:

Աշոցքում ծնելիությունը կտրուկ նվազել է. 400-ի փոխարեն այս տարի 100 երեխա է ծնվել

«Ծնունդների թիվը գնալով պակասում է: Առաջ ունենում էինք 400 ծնունդ, հիմա ունենում ենք 100-150 ծնունդ»,-armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ նշեց գլխավոր բժիշկը:

Իրանական ընկերությունը Հայաստանին է նվիրել ճառագայթային թերապիայի վերջին սերնդի համակարգ

«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը:

Գնում էին ծնունդ, ասեին` շուտով երեխա են ունենալու.Վրաերթից մահացավ նաեւ դեռ չծնված երեխան

2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Մելսիկն ու Արփինեն ամուսնացել էին: Ծանոթացել էին Գյումրիում: Մելսիկ Ղազարյանը ծննդով գյումրեցի էր: Միասին բնակվում էին Գյումրիում:

Անհարգալից խոսեց. Շիրակի մարզպետարանի ինտրիգը՝ մարզպետի եւ վարչության պետի մասնակցությամբ

«Ես չգիտեմ նա անհարգալից ասելով ինչ նկատի ունի, բայց խոսակցությունը չի եղել ժպիտով»,- նշեց Խաչատրյանը:

Օդի ջերմաստիճանը երկու օր առաջ +41 էր, այսօր` +21. կտրուկ տատանումը հյուծում է օրգանիզմը

«Հետո էլ ասում ենք` ժողովուրդը բողոքում է եղանակից ու կլիմայից: Երկու օր առաջ էս ժամին Երեւանում +41 էր, այսօր +21 է, այսինքն` մոտ 20 աստիճան ջերմաստիճանի տատանում: Միջին արժեքը վաղուց կորել է»:

Վրաերթի են ենթարկել Գյումրու շուկայի աշխատակցին. առողջական վիճակը ծանր է, ունի կոտրվածքներ

Armtimes.com-ի տեղեկություններով` Նորիկ Սարգսյանը Գյումրու շուկայի աշխատակից է: Վերջինս իրականացնում է բեռնափոխադրումներ: Դեպքը տեղի է ունեցել աշխատանքը իրականացնելու ժամանակ:

Ինչ են գրում քաղաքացիները առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում

«Դուք առողջապահության չեք, առողջաքայքայման նախարարություն եք, մի անգամ մտել տեսել եք պոլիկլինիկաներում ինչ ա կատարվում»:

Շմոլ գազից թունավորված բոլոր 4 երեխաները դուրս են գրվել

Շմոլ գազից թունավորված երեխաներից երկուսը 3 տարեկան են, մյուսները` 1 եւ 9: Նրանք երկու տարբեր ընտանիքներից են:

Բարձր ջերմաստիճանի ժամանակ ինչպես կազմակերպել աշխատանքը. առողջապահության նախարարություն

Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա` ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

Արթիկիում մահացած նորածինը թոք չի ունեցել. հիվանդանոցի տնօրենը խուսափում է խոսել

Երբ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե՞ մինչ ծննդաբերությունը, կինը անհրաժեշտ բոլոր հետազոտությունները չի՞ անցել, արդյո՞ք հնարավոր չի եղել մինչեւ այդ ախտորոշել պտղի առողջական խնդիրները:

Շիրակի մարզում «Ինսուլինի» հետ կապված խնդիր չկա. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է Գյումրիում «Ինսուլին» դեղի հետ կապված խնդիր լինելու մասին մեր հրապարակմանը:

Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է

Այսինքն` դա մեր ակտիվ աշխատանքի արդյունքն է, որ կանխարգելիչ առումով պացիենտներին ստուգում ենք, հայտնաբերվում են նոր հիվանդներ, ու բնականաբար իրենք բուժում են պահանջում:

Առողջապահության նախկին փոխնախարարը մատը ինչ պաշտոնի վրա դնում է`ստանում է

Որպես «Նորք»-ի տնօրեն` նա սկսել էր աշխատել ընդամենը մի քանի ամիս առաջ: Ընդ որում, այդ պաշտոնը նրան բաժին էր հանվել ամեն գնով:

ՀԷՑ-ը լույսն է անջատել, ԴԱՀԿ-ն՝ կալանք դրել. Ծաղկահովիտի ԲԿ-ն միլիոնների պարտքեր ունի

Բժշկական կենտրոնը ՀԷՑ-ին պարտք է 11 մլն դրամ, որն, ըստ կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի կուտակվել է դեռ 2000-ական թվականներից:

Վանաձորի ծննդատանը երկու ժամը մեկ երեխա է ծնվել. նման ցուցանիշն աննախադեպ է

Ամեն ինչ նորմալ է. ե´ւ երեխաները, ե´ւ մայրիկներն առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են:

Նորածին հնգյակի երկու փոքրիկները կերակրվում են կաթի շշով, մեկի քաշը հասել է 1.5 կիլոգրամի

Դուրս գրվելը կախված է այն բանից, թե երբ ծնողները պատրաստ կլինեն ստանձնել այդքան դժվարությամբ կյանքը փրկված երեխաների խնամքը, ու դրանում համոզված կլինեն նաեւ մասնագետները:

60 տարեկան բժիշկներն ինչպե՞ս են համակարգչային հմտություններ ձեռք բերելու. տնօրենը մտահոգ է

Մեր բժիշկների միջին տարիքը 60-ին մոտ է: Այդ տարիքում համակարգիչ սովորեցնել, որ նա կարողանա նաեւ արագություն ապահովել, չեմ պատկերացնում:

Եմենում յուրաքանչյուր 35 վայրկյանում 1 երեխա է խոլերայով վարակվում

Հունիսի 13-ի դրությամբ 129 հազար 185 հիվանդության դեպք է գրանցվել, որոնցից 942-ը՝ մահվան ելքով:

ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին

37 բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններում: Ջոն Գարիի համար սա հնարավորություն է շուրջ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:

Ալբինիզմով տառապող հիվանդները Տանզանիայում սպանվում են իրենց օրգանների եւ ոսկորների համար

«Ես մերժված էի հորս կողմից: Երբ ծնվեցի, իմ հորեղբայրները սպառնում էին, որ կսպանեն ինձ: Տղամարդիկ անարգում էին, եւ չէին սիրում ինձ»:

Ավտոբուսի պայթյունից տուժած տղան ազատվել է հեպատիտ Ց-ից, որը ստացել էր բուժման ընթացքում

2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժած երեխաներից մեկն ազատվել է հեպատիտ Ց վիրուսից: Երկու երեխա այն ձեռք էին բերել պայթյունի հետեւանքները բուժելու ընթացքում:

Առողջապահության նախարարությունը կվերադարձնի 2006 թվականի արտադրության «Շեւրոլե Նիվան»

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկով նախատեսվում է առողջապահության նախարարության աշխատակազմին ամրակցված «Շեւրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել:

Դավիդյանն առաջարկում է այրվածքաբանության կենտրոնում խորովածանոց բացել

Ախր, ոնց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի:

Որքա՞ն է հավանականությունը, որ «Ղրիմ-Կոնգո» տենդը կարող է Իրանից ներթափանցել Հայաստան

2-4 օր հետո սկսվում է հիվանդության երկրորդ փուլը՝ մաշկի եւ լորձաթաղանթների վրա առաջանում են արյունազեղումներ`ցանի, բծերի, հեմատոմաների տեսքով, առատ արյունահոսություն լնդերից, քթից, ստամոքսից:

12 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծանր. նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հերթապահ բժիշկը հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 3 տուժածներից՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Ծխելու համար 10 հազար դոլար տուգանքի մասին օրինակի համար է ասվել. Ալեքսանդր Բազարչյան

Ես 10 հազար դոլար դոլարի մասին ասվել է «օրինակ, ասենք, 10 հազար դոլար» իմաստով»: Խոսքը վերաբերում է հարաբերական տուգանքներին: Այս պահի դրությամբ նույնիսկ քննարկվող թիվ չկա:

Պահանջում են Սերժ Սարգսյանի նկարով ծխախոտի տուփեր՝ ծխելը դադարեցնելու համար

«Պատրաստ եմ թարգել, եթե վաճառքում հայտնվի նման սիգարետներ»,- գրել է նա:

Լեւոն Ալթունյանը 15 տարի է չի ծխում, Մկրտչյանը` 17 տարի, Դավիդյանը` հիմնարկում չի ծխում

«Ծխելու երեւույթն էլ է տգեղ: Երբ չես ծխում եւ հայացք ես գցում ծխողի վրա, զարմանք է առաջանում` այս ինչո՞վ է զբաղված այս մարդը, այս ի՞նչ տարօրինակ բաներ է անում»,- նշեց Արարատ Մկրտչյանը:

Ծխող մարդիկ անհաջողակ են. ՀՀ-ում եւս կարգելվի հասարակական վայրերում ծխելը

Լեւոն Ալթունյանը համոզված է, որ իրենց կհաջողվի հայերին դարձնել առողջ եւ հաջողակ:

Պետպատվերի գումարները ընտրակաշա՞ռք են դարձել. Լ. Ալթունյանը քաղաքական հարցի չի պատասխանում

Այսինքն` պետպատվերի այդ գումարներով մեծ թվով մարդկանց բժշկական ծառայություններ են տրամադրվել` ըստ էության որպես ընտրակաշառք` նրանց քվեն ստանալու պայմանով:

Մայրական մահացության 11 դեպք. հրապարակված փաստերը` մեկ տեղում

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա` 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք: Դրանց մի մասը հանրային հնչեղություն է ստացել, լուսաբանվել:

«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

«Բժիշկը մարդասպան է միայն այն դեպքերում, եթե բարձը դնում է հիվանդի բերանին կամ էլ կրակում է ճակատին».,- ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի բժշկական տնօրենը:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ բուժանձնակազմի հաղորդակցությունը կապահովվի առցանց տարբերակով

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել:

Նորածին հնգյակից ողջ մնացած երկու երեխաների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երկու նորածինների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Բժիշկներն ու փոքրիկներն արդեն ոչ թե ապրեցնելու եւ ապրելու համար են պայքարում, այլ աճի ու զարգացման:

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է, ի դեպ՝ վիրահատությունը կատարվել է Հայաստանում։

Դասընթաց բժիշկների համար` հեպատիտ C-ով հիվանդների բուժումը սկսելուց առաջ

Դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների 29 բժիշկ, ովքեր պետք է իրականացնեն հեպատիտ C վիրուսով հիվանդների բուժումը` հակավիրուսային «Սովալդի» դեղով:

Նորածին հնգյակից 2 փոքրիկները շարունակում են պայքարել. նրանց վիճակում կա դրական տեղաշարժ

Բժիշկը մանրամասնեց, որ երեխաները կերակրվում են 17 մլ մայրական կաթով եւ թթվածնային նվազագույն կախվածություն ունեն:

Առաջին օրվանից ծնողներին բացատրել ենք, որ շանսերը շատ քիչ են. բժիշկները` հնգյակի մասին

Նորածին հնգյակից երկու աղջիկների վիճակը կայուն ծանր է, միակ տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հեպատիտ Ց-ով հիվանդների համար Վրաստանը Հայաստանին դեղ է նվիրաբերել, թե որքան, հայտնի չէ

ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերած «Սովալդի» դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց համար:

Շուտով բնակչությունը պետպատվերով բուժվելու ավելի սահմանափակ հնարավորություն կունենա

Այն ժամանակ էլ անօրինական քայլ արեցին, եւ հետեւանքը եղավ այն, որ պետությունը մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությությունների համար:

Հոկտեմբերից կներդրվի սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի բնակիչների բուժապահովագրություն

Նշվել է, որ համաձայն ժամանակացույցի՝ բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչև մայիսի 25-ը։

Արտաշատի պոլիկլինիկայի վարիչն ազատվեց աշխատանքից. նա կդիմի դատարան

Ընտրություններից առաջ մարզպետը Սերինե Հայրապետյանին, ասել էր, թե նա պոլիկլինիկայում հակաքարոզչությամբ է զբաղվում:

Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան բուժման ընթացքում հեպատիտ C-ով է վարակվել

9-րդ դասարանցի Ռոլանդն ընդհանուր առմամբ 5 վիրահատության է ենթարկվել 3 տարբեր հիվանդանոցներում: Այժմ նրա ընտանիքը հանգանակություն է սկսել՝ հեպատիտիտի դեմ տղայի բուժումը արտերկրում կազմակերպելու համար:

Հոգեկան խնդիրներով շահառուներին տրամադրվում է Կանադայում խոտան համարված դեղ. Կ. Թուխիկյան

«2015 թվականին Կանադայում գրանցվել է ու հենց 2015 թվականին արգելվել, հավաքվել է, որպեսզի չօգտագործվի: Բայց չգիտես ինչու այդ դեղը հասել է Հայաստան»:

Դեպրեսիան լայնորեն տարածվում է, բուժումն անվճար է. ՀՀ գլխավոր հոգեբույժ

Դեպրեսիվ խնդիրների դեպքում քչերն են դիմում մասնագետի օգնությանը, եւ հիվանդությունը լայնորեն տարածվում է: Արդյունքում դեպրեսիան անաշխատունակության կամ առողջության կորստի հանգեցնող երկրորդ գործոնն է:

«Պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցողի կողքին ». ՀՀԿ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած քաղաքական 4 ուժերն ի՞նչ ծրագրեր էին առաջարկում մասնավորապես առողջապահության ոլորտի վերաբերյալ :

Սոցփաթեթը կգործի ամբողջ ծավալով, իսկ առողջապահության մասը նորից կանցնի ապահովագրականներին

Ի տարբերություն նախորդ անգամվա, շահառուն իրավունք չի ստանալու ընտրել ապահովագրական ընկերությանը, այլ գումարը պատահականության սկզբունքով բաշխվելու է շուկայում գործող 6 այդպիսի կազմակերպությունների միջև

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դե՞ղ է գովազդում

«Նախարարությունը չի կարող աչք փակել այդպիսի լուրջ խնդրի վրա: Վիճակագրությունը մեզ իսկապես ցնցել է: 35-ից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 83 տոկոսն ունի պոտենցիայի խնդիր»:

«Առողջ աչքեր» ծրագրի շրջանակներում կկատարվեն կատարակտի անվճար վիրահատություններ

Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները կլինեն անվճար։

Վիրավոր զինծառայող Ռոլանդ Սահակյանը, որ 1 տարի բուժվում էր հոսպիտալում, կտեղափոխվի Մոսկվա

Ապրիլյան պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ռոլանդ Սահակյանը արտերկրում կստանա վերականգնողական բուժում:

Պոլիկլինիկաններում նույնպես նախատեսվում է կիրառել համավճարի սկզբունքը

«Այսօր պոլիկլինիկաների բյուջեի 80 տոկոսն ուղղվում է աշխատավարձին, որտեղի՞ց զարգացում լինի: Այս իրավիճակում պոլիկլինիկան կկարողանա՞ որեւէ բան գնել: Լավագույն դեպքում կարող է նվեր ստանալ»:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է պետպատվերով բուժման կարգը

Հերթագրումների կարգը չի տարածվում շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձնանց վրա:

Ռոզա Ծառուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «բոքսում» է, բայց առողջական լուրջ խնդիր չունի

Այսօր հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, մարտի 8-ին սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է:

Որոշ բուժհաստատություններում այս տարի պետպատվեր ու հետեւաբար անվճար բուժօգնություն չի լինի

Գումարների կենտրոնացման եւ փոշիացման կանխման նպատակով ծրագրից դուրս են մնացել բժշկական ծառայություններ մատուցող այն հաստատությունները, որոնց մատուցած ծառայությունները տարեկան չեն հասնում 25 միլիոնի:

Շտապ բուժօգնության ավտոմեքենաները գնվելու են առանց մրցույթի. ինչո՞ւ առանց մրցակցության

Ստացվում է, որ ոլորտի պատասխանատուները չեն ցանկանում շտապ օգնության մեքենաները ձեռք բերել մրցակցային պայմաններում կամ որ նույնն է՝ հնարավորինս մատչելի գնով ու առավելագույնս բարձր որակով:

Ինչ պետք է իմանալ` ատամնաբուժարանում հեպատիտով չվարակվելու համար. ոլորտը չվերահսկվող է

Այնուհետեւ կարեւոր է հետեւել եւ տեսնել, որ ստոմատոլոգիական գործիքները, որոնք պետք է կիրառվեն, փաթեթավորումից են հանվում: Խոսքը, վերաբերում է, օրինակ, ստոմատոլոգիական ունելիին, հայելիին, զոնդին:

Ատամնաբուժարան եւ գեղեցկության սրահ այցելելուց առաջ հետազոտվելը պարտադիր է դառնալու

Առողջապահության համակարգում տեղեկություններ են տարածվում, թե հսկայական չափերի են հասնում հեպատիտ B-ի եւ հեպատից C-ի դեպքերը, որ վարակված են հազարավոր մարդիկ ու հիմնական աղբյուրն ատամնաբուժարաններն են:

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 96-97 տոկոսը երեխաներ են

Ամեն դեպքում չի բացառվում, որ իրավիճակը կարող է փոխվել մոտ մեկ ամիս հետո, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում:

Միջազգային կազմակերպությունն առաջարկում է փակել մանկատները, գումարն ուղղել դեպի ընտանիքներ

«Ռեսուրսները պետք է հաստատություններից հանել եւ ուղղել համայնքներ: Կա հիմնարար սկզբունք` գումարը պետք է գնա երեխայի հետեւից, ոչ թե շենքի պահպանման վրա ծախսվի»:

Լեւոն Ալթունյանի կողմից պաշտոնից ազատված կադրերին Արմեն Մուրադյանն աշխատանքի է հրավիրել

Առողջապահության նախարարի պաշտոնում Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո գերատեսչության` աշխատանքից ազատված պաշտոնյաները գործի են անցել իր նախորդի ղեկավարած Երեւանի պետական բժշկական համալսարում:

Ի՞նչ պարտադիր պատվաստումներ պետք է ստանալ այս կամ այն երկիր մեկնելուց առաջ

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:

Մահացած ծննդկանի երեխան վերակենդանացման բաժանմունից կտեղափոխվի նորածնային բաժանմունք

Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում փետրվարի 12-ին մահացած ծննդկան Անժելա Ղազարյանի երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում աշխատավարձերը վճարելու փող չունեն

Մեր այցելության ժամանակ կենտրոնի բուժաշխատողները նախընտրում էին ավելորդ չխոսել` գլխացավանքի մեջ չընկնելու համար, այդուհանդերձ, շատերը հաստատեցին, որ աշխատավարձի խնդիր գոյություն ունի:

Շիրակի մարզի դպրոցներում ու բուժհաստատություններում աշխատավարձ չի վճարվել

Մարզպետարանում նույնպե՞ս, հետաքրքրվեցինք: Պարզվեց` մարզպետարանի աշխատակիցների դեպքում նման խնդիր չկա, որովհետեւ այս դեպքում գործում է վճարման այլ համակարգ:

Մահացած ծննդկանի երեխան վերակենդանացման բաժնում է. նախարարությունը հանձնաժողով է ձեւավորել

Վիրահատության ժամանակ պարզել են, որ արգանդի վիճակը նորմալ չէ, սակայն դա նախօրոք ախտորոշելու որեւէ տարբերակ իրեն հայտնի չէ: Կեսարյան հատման ցուցում նույնպես, ըստ բժշկական կենտրոնի տնօրենի, չի եղել:

Բժշկական կենտրոնն ավելի քան տասնյակ մասնագետի կարիք ունի, բայց որեւէ դիմում չի ստացվել

«Մեզ մոտ աշխատող բժիշկների տարիքային շեմը բավականին բարձր է` 1930, 1940, 1942 թվականներին ծնվածներ: Բժիշկներ ունենք, որոնք չեն կարողանում քայլել, ուրիշի օգնությամբ են աշխատավայր հասնում»:

24-ամյա կնոջ հիվանդությունը հանդիպում է 1 մլն մարդուց 10-ի մոտ. հեքիմի դեղը` որդերի պատճառ

Հետո մի հատ այնպիսի դեղ էր տվել, որ քսում էի, մաման պատուհանները, դռները փակում էր, երաժշտության ձայնը բարձրացնում էր, որ հանկարծ ոչ ոք իմ ձայնը չլսի: Դեղը դրել էի կաշվե բազմոցի վրա, բազմոցը վառվեց:

Բայց ի՞նչ մեղք ունեմ. հարազատների կողմից նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը հարցաքննվել է

Փաստաբան չունեմ, ներկայացել եմ միայնակ: Պաշտպանի կարիք չեմ զգում: Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մի բան էլ ապացուցվի կամ չապացուցվի: Հարցաքննության ժամանակ էլ պնդել եմ, որ նորածնի մահվան մեջ մեղք չունեմ:

Պոլիկլինիկայի վարիչին չազատեցին պաշտոնից. իշխանությունն արջի ծառայություն չի ուզում

Պոլիկլինիկայի վարիչը իմ աշխատողն է, նրա հրամանը ես պիտի տամ: Նման հրաման չի գրվել: Ուղղակի մարզպետին ապակողմնորոշել են, ասել են, որ աշխատատեղում, աշխատաժամին նախընտրական քարոզչություն է արվում:

Բժիշկների թեստավորումը կլինի էլեկտրոնային. նախարարությունը մեկ մի բան է ասում, հետո ուրիշ

ՀՀ առողջապահության նախարարությունում հիմա էլ որոշել են մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումն իրականացնել էլեկտրոնային տարբերակով:

Մարզպետը` պոլիկլինիկայի տնօրենին. հակաքարոզչությո´ւն ես անում, ազատվա´ծ ես աշխատանքից

Ասացի` ի՞նչ է նշանակում` հակաքարոզչություն: Իսկ դուք ունե՞ք ապացույցներ, հիմքեր, կարո՞ղ եմ ծանոթանալ: Մարզպետը պատասխանեց` ես ձեզ ապացուցելու ոչինչ չունեմ:

Զինծառայողին 2-րդ վիրահատությունը չի արվում եւ մետաղական կոնստրուկցիան ոտքից չի հեռացվում

«Երեխան քանի ամիս գիշեր-ցերեկ քուն ու դադար չունի, նստել չի կարողանում, պառկել չի կարողանում: Անվերջ հենակների վրա ոտքը քարշ տալով քայլել չի կարող: Ու այդ ամեն ինչն իմ աչքի առաջ է»:

Առողջապահության նախարարությունում արտառոց ավանդույթ է ձեւավորվում. աշխատում են` չնշանակված

Պաշտոնյաներն այստեղ աշխատանքի են անցնում մինչեւ տվյալ պաշտոնում նշանակվելը: Այսինքն` նրանք ստանում են, օրինակ, աշխատակազմի ղեկավարի կամ փոխնախարարի կարգավիճակ` առանց համապատասխան որոշման ու հրամանի:

Սպիտակում շաուրմայից թունավորման պատճառը հնարավոր է ոչ պատշաճ աշխատանքային միջավայրն է

Սպիտակ քաղաքում գրանցված զանգվածային թունավորման պատճառով հիվանդանոց ընդունված անձանցից այսօրվա դրությամբ շարունակում էին հոսպիտալացված մնալ 5-ը:

Սուրիկ Խաչատրյանի ազգականը՝ իր պաշտոնանկության մասին. «Իրենց համար աշխատելու պատճառ չկար»

Բայց թե ինչով է պայմանավորված բուժկենտրոնի արդեն նախկին տնօրենի պաշտոնանկությունը, մինչ այժմ մեկնաբանություններ չկային, Սաշիկ Խաչատրյանի հետ հնարավոր չէր լինում կապ հաստատել: Այսօր դա մեզ հաջողվեց:

Հայաստանում սկսելու է կիրառվել ամոքիչ բժշկություն, եթե հիվանդին այլեւս հնարավոր չէ բուժել

Այս տարվանից Հայաստանում աստիճանաբար սկսելու է կիրառվել պալիատիվ բժշկական օգնություն ծառայությունը: Հիվանդների որոշակի խմբի տրամադրվելու է ամոքիչ բուժօգնություն` մեղմելու նրանց տառապանքները:

«Գեներալն» ահազանգեց եւ նարկոկենտրոնում խոստացան բուժվողներին սնունդ տալ. խնայողությո՞ւն է

Բայց էդ մարդիկ պիտի հաց ուտե՞ն, թե՞ չէ: Էն ոնց ա՞ իրենց խուժանների համար դոլարով կոֆե են եփում, մեզ չի կարելի մի կտոր հաց ուտել: Հենց էդ էլ նկարեք, թող Սերժ Սարգսյանը լսի:

Սպիտակում շաուրմայից թունավորման զանգվածային դեպք է գրանցվել.տուժածների թվում մանուկներ են

Տուժածներից 5-ը Լեռնանցք համայնքի բնակիչներ են, բոլորն էլ` նույն ընտանիքի անդամներ եւ նրանց թվում` երեխաներ: Երեխաներից մեկը 1.5-2 տարեկան է, մյուսը, որ հյուր է, 5-6 տարեկան:

Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Կապանի ԲԿ-ի նախկին տնօրենի հայցադիմումը

Նրա փաստաբան Արամ Օրբելյանը մեր զրույցում ասաց, որ մերժման որոշումը դեռ չեն ստացել, հետեւաբար դժվարանում է ասել` դա հիմնավո՞ր, թե՞ անհիմն են համարում:

Երեւանում նորածին է մահացել. երկու անգամ դատապարտված բժիշկը երեխային աքցանով է դուրս բերել

«Կարող էր կեսօրին ասել` հարգելիս, գիտես ինչ կա, ձեր հարսը դժվար ծնունդ կունենա, տարեք Երեւան կամ մենք կեսարյան հատում անենք: Դրա մասին խոսք չի եղել: «Ժիմուկով» է քաշել, հանել երեխային»:

Երեք ամենամահաբեր հիվանդությունները առավել տարածված են Լոռիում եւ Տավուշում

Իսկ ի՞նչ առանձնահատկության պատճառով են Լոռու եւ Տավուշի մարզերը մահաբեր այս հիվանդությունների ցուցանիշներով գրավում առաջին տեղը, ի՞նչ «նպաստավոր» պայմաններ կան այնտեղ:

Ուռուցքաբանն ահազանգում է, որ վահանաձեւ գեղձը վիրաբույժները հաճախ անհիմն են վիրահատում

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման ընթացքում Հայաստանում կիրառվում են սխալ մոտեցումներ: Շատ դեպքերում վիրահատվում են` առանց նեղ մասնագետի խորհրդատվության ու մասնակցության:

Պետական առողջապահական գործակալության մեքենաներն օտարվում են. կառույցը լուծարվո՞ւմ է

Բացի փոխնախարարի ավտոմեքենայից, մյուսները, բացառությամբ մեկի, որն ամրակցված է եղել ԱՆ լիցենզիոն գործակալությանը, սպասարկել են ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության տարածքային կենտրոններին:

Է´լ պաշտոնանկություն, է՛լ բռնաբարության փորձ. Կապանի ԲԿ տնօրենը գուցե դատի տա մարզպետին

Բայց մարզպետը բժիշկների հետ խոսում է շանտաժի լեզվով: Երբ որ փաստարկներն ավարտվում են, նա ասում է` ձեզ բոլորիդ կազատեմ աշխատանքից, Երեւանից բժիշկներ կբերեմն: Դա հարցի լուծո՞ւմ է: 37 թի՞վն է:

«Հոնկոնգ» վիրուսը Հայաստանում է, բայց «Խոզագրիպի» համեմատեւթյամբ այն բավական մարդասեր է

Գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, որքան էլ ագրեսիվ չէ, կարող է բարդություններ առաջացնել, հատկապես, վաղ մանկական հասակի երեխաների, ինչպես նաեւ 60-ն անց տարիքի մարդկանց շրջանում:

Մանկաբարձ-գինեկոլոգներին թեստավորելու համար նախարարությունը մասնագետներ կգործուղի

Առողջապահության նախարարի հրամանի մի հատվածն էլ վերաբերում է հղիության վերջին շաբաթներին կանանց ծննդատներին մոտեցնելուն:

Հանրապետության բոլոր 900 մանկաբարձ-գինեկոլոգները պետք է թեստավորվեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ

900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, որից հետո գլխավոր մասնագետը իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար:

Ծննդկանն ու երեխան մահացել են, հարազատները ծեծել են բժշկին

20 հոգի դուռը բացեցին, թափվեցին վրաս, սկսեցին բռունցքներով, քացիներով խփել: Իրավունք չունենք բռունցքով մեր հարցերը լուծել, հասկանո՞ւմ եք: Մտածում են, որ մահ է եղել, ուրեմն բժիշկը մեղավոր է:

Կլինեն բուժաշխատողի էթիկայի կանոններ ու նաեւ էթիկայի հանձնաժողով

Նշվում է նաեւ, թե կարեւոր է, որ բժիշկը ձեռք բերի հիվանդի վստահությունը ոչ միայն փորձով ու արհեստավարժությամբ, այլեւ բարեհամբույր վերաբերմունքով ու գթասրտություն դրսեւորելով։

Ծխախոտի տուփերին սարսափազդու նկարներ են հայտնվել. շուտով բոլոր տուփերը նման տեսք կստանան

Վաճառողները նշում էին, որ նորագոյացությունների նկարներով ծխախոտի տուփերը ճնշող ազդեցություն են թողնում գնորդների վրա եւ եղել են դեպքեր, որ նրանք, տեսնելով դա, անցել են այլ սիգարետի:

2016 թվականին արձանագրվել է մայրական մահացության 10 դեպք

Նախորդ տարի այդ թիվը եղել է 5, բայց բոլոր 5 դեպքերում էլ մահվան պատճառը կապված է ծննդաբերության հետ:

Ասում են՝ միեւնույն է, բուժհաստատությունում վճարում ես. համավճարն ուզում են ընդլայնել

Քննարկվում են բոլոր ծառայությունները` բառիս բուն իմաստով, հոգեբուժական ծառայությունից սկսած՝ մինչեւ մանկաբարձագինեկոլոգիական, մանկական եւ այլն: Այսինքն` մենք որեւէ ծառայություն չենք հայտարարել գերակա:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհետեցել են ԱՄՆ-ից հյուրընկալված բժիշկների պարագաները

Մեր տեղեկություններով, «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» տեղի է ունեցել արտառոց միջադեպ, ինչի պատճառով այդտեղ գտնվող արտասահմանյան բժիշկների խումբը, վիրավորված ու զայրացած, հեռացել է ժամանակից շուտ:

10 ամսվա ընթացքում Հայաստանում սրտի վիրահատության է ենթարկվել 0-18 տարեկան 161 երեխա

2016 թվականի տասը ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ:

ՀՀ-ում առաջնային բուժօգնության օղակից օգտվում է բնակչության ընդամենը 20%-ը. հետազոտություն

Կա այս օղակի նկատմամբ վստահության մեծ պակաս: Ամենակարեւոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ տրամադրվող ծառայությունների որակը, որոնց պատճառով քաղաքացիները չեն դիմում այս հաստատություններին:

Կեղծված դեղերի մասին. որքանով են դրանք տարածված եւ որքանով է խնդիրը լուրջ

Նախ նկատենք, որ կեղծված դեղերի խնդիրը վարչապետին առաջին հերթին մտահոգում է փաստորեն ոչ թե մարդկանց առողջության տեսանկյունից, այլ միայն դեղագործության ու մրցակցության:

Այսօր մահացած զինվորն ընտանիքի միակ զավակն էր. ինչու է ՊՆ-ն թաքցրել նրա վիրավորվելու լուրը

Մասնակցեց ապրիլյան թեժ մարտերին, կարողացավ ողջ մնալ ու զորացրվելու նախորդ օրն էդպիսի դեպք պատահեց: Գլխի շրջանում էր վնասվածքը, Ստեփանակերտում շատ լավ վիրահատել էին, ամեն ինչ արել էին:

Աշխատում են հանուն քաղաքացու, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գլուխն ազատում նրանից

Օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես առողջապահության նախարարության աշխատակիցը շատ կոպիտ տոնով պատասխանեց ու ճանապարհ դրեց քաղաքացուն, որը հետաքրքրվում էր, թե արդյոք կա՞ նախարարի մոտ ընդունելություն:

Եթե այսպես շարունակվի, 2050 թվականին, օրինակ, լուծը կարող է մահացու հիվանդություն դառնալ

Մարդկությունը կվերադառնա այն նույն ժամանակահատվածին, երբ հակաբիոտիկները դեռ հայտնագործված չէին, ու վարակիչ հիվանդությունները խլում էին հազարավոր մարդկանց կյանքեր:

Նախարարը գործի ժամին անգլերեն է սովորում, աշխատակազմից հաշվետվություն ուզում 15 րոպեն մեկ

Առողջապահության նախարարության աշխատակիցների առաջ պահանջ է դրվել՝ աշխատել իրենց չխնայելով:

Որ դեղերը հանկարծ չէժանանան. «Զակազներով» գրված օրենք

Մեկ ամսից ուժի մեջ մտնող «Դեղերի մասին» օրենքը, եթե մինչ այդ լրջագույն փոփոխությունների չենթարկվի, այնպիսի ցնցում է առաջացնելու դեղերի շուկայում, որի մասշտաբները կանխատեսելն անգամ դժվար է:

Նոր կառավարության առաջին հիասթափությունները եւ ի՞նչ կապ ունի վարչապետի ծաղկավոր փողկապը

Վարչապետը, փաստորեն, Ալթունյան Լեւոնի հարցում սխալվել է, իսկ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ուստի ճիշտ կլինի սխալն արագ ուղղի:

«Ցավում եմ». Առողջապահության նախարարը՝ Ռուզաննա Խաչատրյանի մասին

«Դա ակնհայտ սուտ է: Հայաստանի պետական լեզուն հայերենն է»:

Թե ինչու հնարավոր չէ ՀՀ-ում ուռուցքային հիվանդությունները բուժել

Չպետք է վիրավորի համար գյուղով, բարեկամներով կամ ֆեյսբուքով փող հավաքել, սա պետության պարտավորությունն է:

«Մի հատ ուղարկում են սոնո, հետո ռենտգեն, վերջում՝ լողի». հիվանդներին «պաս են տալիս»

Ձեր ոլորտում էնքան խնդիրներ կան, որ եթե ասեմ բոլորը, չենք կարող այստեղից գնալ:

Դեղերը Հայաստանում շուտով կթանկանան. ուշադիր կարդանք «Դեղերի մասին» նոր օրենքը

Մոտ երկու ամսից գործողության մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որը գործնականում անհնար է դարձնելու «զուգահեռ ներկրումները»:

«ՉԻ»․ Փակվել է Զորի Բալայանի որդու հիվանդանոցը

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություններով, օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում:

Հոսպիտալացված 11 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել. ԱՆ

«Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։

Բժիշկների համեմատ հարուստ, հարուստների համեմատ՝ աղքատ.Առողջապահության նախարարն իր մասին

«Կոնյակ նվիրել են, ծաղիկ չեն նվիրել, բայց կոնյակ վերցրել եմ»,- ասաց Ալթունյանը: Հարցին, թե իրեն հարո՞ւստ է համարում, թե՞ շատ հարուստ, Ալթունյանը պատասխանեց. «Բժիշկների համեմատ հարուստ»:

«Ժողովուրդ»․ Առողջապահության նախարարը հայերենին վարժ չի տիրապետում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել:

«ժողովուրդ»․ Առողջապահության նախարարը տհաճ զրույց է ունեցել Գալուստ Սահակյանի որդու հետ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։

«Իրատես»․ Առողջապահության նոր նախարար է նշանակվելու «Ինգո Արմենիայի» սեփականատերը

«Իրատես» թերթը գրում է, որ ՀՀ նոր կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու է Լեւոն Ալթունյանը։

Վերակենդանացման բաժանմունքում հիվանդի բուժումը պետք է լինի անվճար` անկախ ամեն ինչից

Հայաստանյան բժշկական կենտրոններում ընդունված է ու արդեն կարծես ավանդույթի է վերածվել, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի հարազատից գումար կամ դեղ է պահանջվում:

ՌԴ-ում կատակում են, թե հայերն են առաջ տանում հոկեյի Մ20 տարեկանների հավաքականը. Փոլոդյան

Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրականը

Ամերիկյան հայտնի հագուստի բրենդը նոր հուդիներ է թողարկել` Արցախի դրոշով

ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեցին`Վանաձորի միասնական կառավարման մասին. Փելեշյանը`տեղակալ

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Էրդողանը քիչ է համարում Նորվեգիայի ՊՆ-ի ներողությունը`իրեն եւ Աթաթուրքին վիրավորելու համար

ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին

Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ. Տեսանյութ

Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայի հարցով մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը

Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու 2-րդ փորձն է անում. New Europe

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ