Ոչ թե սննդի կետերում ծխելն արգելող օրենքը չի գործում, այլ որոշ դրույթներ, պետք է աշխատել ոստիկանության հետ. Թորսյան

2022 թվականի մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ մտավ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելող օրենքը։

Օրենքի ընդունումից մեկ տարի անց պարզվում է, որ այն թերություններ ունի, այսինքն՝ դրա որոշ դրույթներ չեն պահպանվում:

Խնդրի մասին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում բարձրաձայնել էր առողջապահության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա հարցում է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, որի միջոցով պարզ է դարձել, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար ոստիկանությունը հաստատությունների ղեկավարներին, որոնք չեն արգելում իրենց մոտ ծխելը, վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չունի:

Ինչո՞ւ ժամանակին իրավապահ մարմինը չի բարձրաձայնել խնդրի մասին, Արսեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ իր համար դա նույնպես զարմանալի է, սակայն հիմք չէ պնդելու, որ օրենքը ամբողջությամբ չի գործում։ Խնդիրը վերաբերում է որոշ դրույթներին:

«Ինձ դրա մասին հայտնի դարձավ ոչ թե նոր, այլ օրենքը ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց, երբ որ այն ժամանակ էլ խնդրել էի ոստիկանությանը այս մասով տեղեկատվություն տրամադրել վարչապետին, և վարչապետը հանձնարարել էր ոստիկանությանը դա անել։ Հարցը բարձրացվելուց հետո առողջապահության նախկին իմ գործընկերները ասացին՝ խնդիր չկա, ոստիկանությունը կարող է տուգանել։ Փաստորեն, ոստիկանությունը այժմ պնդում է, որ չեն կարող, որովհետև դա կհանգեցնի ապագայում վարչական իրավախախտումների ուժը կորցրած ճանաչելուն»,- ասում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոստիկանությունը հրաժարվում է պատասխանատվություն կիրառել հաստատությունների ղեկավարների նկատմամբ։ Թորոսյանի նկատառմամբ՝ այս բացթողումը շտկելու համար անհրաժեշտ է նախ աշխատել ոստիկանության հետ, որպեսզի նրանց պատկերացրած տեքստով փոխվի օրենքը. «Երբ առողջապահության նախարար էի, մենք օրենքը Կառավարությունից ներկայացրինք Ազգային ժողով։ Բայց այն գրելիս որպես կոլեգյալ մարմին ենք հանդես եկել, բոլորից կարծիք ենք հարցրել՝ թե՛ արդարադատության նախարարությունից, թե՛ ոստիկանությունից, և ոչ ոք չի բարձրացրել այդ հարցը, որ կիրառման ժամանակ կարող է խնդիր առաջանալ։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չեն բարձրաձայնել՝ միևնո՞ւյն է եղել, թե՞ չեն պատկերացրել»։

Պատգամավորի կարծիքով՝ օրենքում փոփոխություններ անելու կարիք կա երկու ուղղությամբ, որպեսզի այն լիարժեք կիրառվի։ Առաջինը հայտնաբերված օրենսդրական թերությունների վերացումն է, երկրորդը՝ վարչարարություն իրացնելու հնարավորություն տալը, որպեսզի հայտնաբերվեն օրենքը խախտողները և պատասխանատվության ենթարկվեն։ Միևնույն ժամանակ, Թորոսյանը նշում է՝ փոփոխությունների նպատակը ոչ թե խախտումն արձանագրելն է, ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելը, այլ օրենքը խախտելու հնարավորություն չունենալը։

«Պետք է ոստիկանության հետ աշխատել, թե ինչպիսի ձևակերպումներ լինեն օրենքում, որ առնվազն իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից խնդիրներ չունենան։ Զուգահեռ նաև ուրիշ բացթողումներ էլ կան, նաև՝ նարգիլեների օգտագործման մասով։ Որոշ տնտեսվարողներ, կեղծ թեզ շրջանառելով, անհասկանալի փաստաթղթեր ներկայացնելով, որ իրենց նյութերի մեջ նիկոտին չկա (օրենքը վերաբերում է միայն նիկոտին պարունակող նյութերին), դրանով շրջանցում են օրենքը»,- ասում է նա։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչի խոսքով՝ առկա բացթողումները շտկելու վերաբերյալ աշխատանքների մասին դեռ վաղ է խոսել։ Ըստ նրա՝ օրենք փոխելը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։

Նշենք՝ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դեռևս 2019-ին ներկայացրել էր Արսեն Թորոսյանը: Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ մտան 2020 թվականի մարտի 21-ից: Այն ամբողջությամբ սկսեց գործել 2022 թվականի մարտից:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 հազարից 200 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 հազար ՀՀ դրամ:

Տպել
3266 դիտում

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)