Ֆրանգուլյանը շարունակում է ֆրանգել

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի եղբոր` Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի վերաբերյալ դատը լուսաբանելու նպատակով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այցելելով` մեր թղթակիցը անակնկալ հանդիպում է ունեցել: Դատարանում, նույն գործով դատավարությանը ներկա է եղել «ՀԺ» թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի «վաղեմի բարեկամը»` Աշոտ Ֆրանգուլյանը: Պարզվել է, որ նա գործով որպես վկա է անցնում եւ, ըստ գործի նյութերի, անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում կատարված աղմկոտ սպանության ականատեսն է:

Մայրը համոզված է

Կա երեք տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում եւ նստում Կարեն Եսայանի մեքենան, եւ մի քանի րոպե անց մեքենան շարժվում է: Այս մասին երեկ մեզ հայտնեց Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրությունները արված են ավտոլվացման կետի, «Առէկսիմբանկի» եւ «Դղյակ» համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձավ մեր երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին: «Մահվան այդ դեպքերը իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է: «Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն»,- ասաց սպանված Կարեն Եսայանի մայրը:

ՀՀԿ-ԲՀԿ համաձայնագի՞ր

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարություն է տարածել, որից այդպես էլ չի հասկացվում` ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, թե` ոչ: Իշխանական շրջանակներում երեկվանից տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ստորագրվելու է ոչ թե կոալիցիոն հուշագիր, այլ, թերեւս, համագործակցության համաձայնագիր: Ամեն դեպքում այսօր, ինչպես տեղեկացրել էինք, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը, եւ որի ժամանակ էլ, ինչպես սպասում են իշխանական շրջանակներում, այս հարցը կհստակեցվի: Սպասվում է, որ այսօր հայտնի կդառնա նաեւ, թե ովքեր են լինելու ապագա ԱԺ նախագահը եւ վարչապետը, ովքեր են ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցնելու, եւ ապագա կառավարությունում ով` ինչ պաշտոն կարող է զբաղեցնել: Ենթադրվում է, որ ՀՀԿ գործադիր նիստից առաջ հանդիպելու են Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

Նախագահացուներ

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել եւս երկու թեկնածուներ: Երեկ ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը իր ասուլիսում հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Ընտրություններին իր մասնակցության մտադրության մասին երեկ հայտնել է նաեւ Պարույր Հայրիկյանը:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter