«Դաշնակից երկիրը» գործակալների մոբիլիզացիա է հայտարարել. քարոզչական սպեկուլյացիային է միացել Արա Աբրահամյանը

11/04/2024 schedule22:35

Ռուսաստանում ապրող, արարող, բայց իրեն «ալամ աշխարհի հայերի միության» նախագահ հռչակած Արա Աբրահամյանը «Ռուսաստանի հայերի միության» անունից որոշել է ձայնակցել «Նիկոլը հանձնում ա Տավուշի հայկական հողերը» քարոզչական սպեկուլյացիային եւ, բնականաբար, առիթն օգտագործելով՝ եւս մեկ անգամ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  

Նախքան այս հայտարարության բովանդակությանն անդրադառնալը արձանագրենք՝ դաշնակից երկիրը, որն արդեն տեւական ժամանակ է՝ իր ազդեցության գործակալների մոբիլիզացիա է հայտարարել՝ տարատեսակ քաղաքական կուսակցությունների, «փրկության ճակատների» ու «համազգային շարժումների» եւ անհատ, ընդհուպ՝ վեղարավոր փրկիչների տեսքով, փաստորեն, չի մոռացել ներգրավել նաեւ մի գործչի, որի խոսքի լրջությանը Հայաստանում մշտապես վերաբերվել են՝ ըստ արժանվույն՝ քմծիծաղով ու երգիծանքով։

Հընթացս հիշեցնենք, որ պարոն Աբրահամյանը 2016-ին իր ելույթներից մեկում անկեղծացել էր, թե ինքը ռուսերեն վատ գիտի եւ ամուսնացել է ռուս աղջկա հետ, որպեսզի ռուսերեն սովորի, «բայց ցավոք, այդպես էլ չեմ կարողացել», իսկ հայերն էլ գիտի․․․․«մի քիչ բավականին»։ 

«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես, ասենք, առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»,- «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ խոսքը չէր կարողացել ավարտել Աբրահամյանը։  

Երեւի հենց այս՝ վատ ռուսերենի եւ հայերենի «մի քիչ բավականին» իմանալու հետեւանքով է, որ պարոն Աբրահամյանը չի ըմբռնել, թե ինչ է հայտարարում ՀՀ իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման գործընթացի եւ այն մասնավորապես Տավուշի մարզից սկսելու մասին։  

Աջակցելով Մայր Աթոռի հայտարարությանը՝ Աբրահամյանի գլխավորած միությունը կոչ է արել գործարարներին, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներին, հասարակական-քաղաքական գործիչներին «բացահայտ արտահայտվել Տավուշի մարզում հայկական հողերը հանձնելու՝ իշխանությունների մտադրությունների վերաբերյալ»։  

Տեղյակ չենք՝ ո՞ր լեզվով է պարոն Աբրահամյանը կարդացել սահմանազատմանը, մասնավորապես Տավուշին վերաբերող լուրերը, ավելի ճիշտ՝ ո՞ր լեզվով են նրան այդ թեմայով զեկուցել շահագրգիռ սուբյեկտները, բայց ակնհայտ է՝ նա ինչ-որ բան լսել ու չի հասկացել կամ էլ լսել, հասկացել է, բայց միտումնավոր խեղաթյուրում է իմացածն ու, ինչպես ժողովուրդն է ասում, իրեն գցում է «դոդերի բախչեն»։ 

Հումանիզմ ցուցաբերելով ՌՀՄ ղեկավարի նկատմամբ՝ եւս մեկ անգամ նշենք, որ ՀՀ իշխանությունը չի պատրաստվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ նախատեսող գործողություն՝ ՀՀ տարածքից՝ «Տավուշի մարզի հայկական հողերից» որեւէ փուշ կամ փշուր հանձնել որեւէ մեկին։ 

Այնպես որ, պարոն Աբրահամյանն ու այն երկիրը, որի հողում վերջինս գտնվում է, կարող են անջատել իրենց քարոզչական «սիրենան»։ Աբրահամյանին այդ հողերը որպես հայկական ներկայացրած սուբյեկտները երեւի մոռացել են Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում ծնվածի սեղանին դնել իրեն հասանելի լեզով «սպռավոչկա», որտեղ նշված են «հանձնվելիք» գյուղերի տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարայ, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի։

Տավուշի մարզում այսպիսի տեղանուններով «հայկական հողեր» չկան, Աբրահամյանը երեւի Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունն էլ լավ չի յուրացրել, այլապես ինտերնետի դարում կօգտվեր ամենապարզ գործիքներից՝ կայցելեր Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայք, կծանոթանար մարզի գյուղերի ու բնակավայրերի ցանկին։

Ի դեպ, միջին դարերում հայերի ունեցած դերի մասին գիրք տպելու մտադրություն ունեցած Աբրահամյանի տեքստում անդրադարձ կա նաեւ վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին:

«Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա այս անգամ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք անվանեց հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ի ցույց դրեց 2018 թվականից Հայաստանի, այսպես կոչված, «թավշյա իշխանության» կողմից իրականացվող նպատակային կուրսի ողջ վտանգավորությունը»,- ասել է նա:

Թե այդ ի՞նչ «նպատակային կուրսի» մասին է խոսում Աբրահամյանը, կարող ենք գլխի ընկնել․ նախքան 44-օրյա պատերազմը ՌԴ տեղական գործակալ-քարոզիչներն այդ «կուրսն» անվանում էին «Սորոսի ծրագրով հողերը տալ»։ Հիմա էլ, երեւի, շարունակելով խափանել Սորոսի ծրագիրը (այս անգամ առանց նրա անունը տալու), Աբրահամյանն ու նրա ինստրուկտորները որոշել են հանձնումից փրկել Տավուշի «հայկական հողերը» եւ հավանաբար հետ բերել նաեւ պատմական Հայաստանի հողերը, մասնավորապես՝ մեկ եւ ավելի դար առաջ հանձնված Սասունը, Վանը, Մուշը, Ալաշկերտը, Արդահանը եւ այսպես շարունակ։ Չէ՞ որ Աբրահամյանն իզուր չէ, որ համարվում է «ալամ աշխարհի հայերի միության» նախագահ, եւ, ուրեմն, նրա դիրքին ու հարգին պատշաճում է կյանքի կոչել «ալամ աշխարհի» նվաճումն ու դրանց հայկական լինելը ՄԱԿ-ում գրանցելը։  

Ի դեպ, Աբրահամյանի քարոզչական «դուքանում» (ларёк -ռուս․) ակնհայտ են համարել նաեւ այն, որ Փաշինյանը երկրի ամբողջականության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծում չունի, եւ նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է իրավիճակը: Եվ․․․դա-դա-դա դա՜մ՝ «միայն ներկայիս կառավարության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է հնարավորություն տալ Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, խաղաղության, արժանապատիվ կյանքի վերադառնալ եւ վերադարձնել միջազգային հանրության կորցրած վստահությունը»:

Այս պարբերության մեջ մեզ առանձնակի գերեց «սիրող» բառը․ ոնց գցում-բռնում ենք  Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ իրավապահներից թռած ու ՌԴ-ում պատսպարված եւ միայն վերջերս փրկիչների քասթինգին մասնակցած նախկին պաշտոնյաներն ու մասնավորապես Արա Աբրահամյանը «երկիրն ու ժողովրդին սիրողների» ցանկում չկան։ Եթե սիրեին, նախ՝ չէին կեղեքի իրենց սիրո օբյեկտին, եւ երկրորդ՝ չէին «թռնի» սիրելի օբյեկտից, կապրենին սիրելիի հետ եւ օտար երկրում խոպանչու կարգավիճակով չէին բնավորվի։  

Ի դեպ, Արա Աբրահամյանը 2015-ից ուզում էր քաղաքականություն մտնել եւ խոստանում էր ինչ-որ կուսակցություն բացել, բայց ոչ թե իշխանափոխություն պահանջելու, այլ՝ պառլամենտ մտնելու համար։ Մամուլը գրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Արա Արշավիրովիչը կարծես մտքափոխ էր եղել։

Նա իր փափագը իրագործեց 2021-ին, կարծես «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն էր բացել եւ այժմ երկրից թռած մեկ այլ գործչի՝ նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հետ կազմած միասնական ցուցակով մասնակցեց 2021-ի ԱԺ ընտրություններին եւ այդպես էլ չհաղթահարեց խորհրդարան անցնելու անցողիկ շեմը՝ ստանալով քվեների 0,95 տոկոսը։

Համաձայնեք, այս տոկոսը խոսուն վկայությունն է սիրո այն մակարդակի, որը ժողովուրդը ցուցաբերել է «աշխարհի հայերի միության նախագահի» եւ նրա պրոյեկտի նկատմամբ։

Այնպես որ, պարոն Աբրահամյանը, եթե ուզում է օգտակար գործ անել իր ժողովրդի ու հայրենիքի համար, ապա պետք է սահմանազատվի նրանից ու անկեղծություն ունենա այսուհետ ներկայանալ ոչ թե ՌԴ հայերի անունից, այլ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կցորդի։  

Հեղինե Մանուկյան

Տպել
4370 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին