Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

30/04/2024 schedule17:10

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։

Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։

Հարց․ Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո:

Պատասխան․ Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն: Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը։

Տպել
612 դիտում

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել հանրային, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոնները

Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին

Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում. առաջարկվում է հանրային քննարկում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները