#ԱՄՆ

ՌԴ ՊՆ-ն լուսանկարներ է տարածել եւ պնդում է՝ ԱՄՆ զինվորականներն ԻՊ տարածքում անվտանգ են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի հյուսիսային Դեյր էլ Զոր քաղաքի մոտակայքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման տեղակայման կետերի լուսանկարներ:

Թրամփն ինձ հետ հանդիպմանը ռուսական С-400-ներ գնելու որոշումը չի քննարկել. Էրդողան

«Բացի այդ, եթե Միացյալ Նահանգները չեն կարող մեզ ինչ-որ բան առաջարկել, չեն կարող նաև խոսել այդ թեմայով»,- հայտարարել է էրդողանը:

ԱՄՆ-ն 120 բեռնատար ժամանակակից զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայի քրդական ուժերին նռնականետերի կրակի ու ականների պայթյունների դեմ պաշտպանական համակարգով հագեցած նորագույն զրահամեքենաներ է ուղարկել:

Էրդողանն իմ ընկերն է. Թրամփը՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը

Նյու Յորքի Lotte New York Palace հյուրանոցում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղարը տեղյակ չէ, թե Իրանի մասով ինչ նոր դիրքորոշման մասին է խոսում Թրամփը

Նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել համաձայնագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ այն անվանելով Միացյալ Նահանգների վատագույն համաձայնությունը:

Ադրբեջանը սպառնում է Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստուգում է իրականացնում ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոունի եւ Թուլսի Գեբըրդի՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքների անօրինական այցի փաստով»

Քրդերին անվճար զենք եք տալիս, մեզ փողով՝ ոչ. Էրդողանի պատասխանը՝ ամերիկյան նոր էմբարգոյին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիային 1.2 մլն դոլարի զենքի վաճառքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանը:

Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից

Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին:

Հայաստանը չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի. ԱՄՆ կոնգրեսական

Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի: Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը պետք է առաջ շարժվի:

Հայաստանի կոռուպցիան մեկ-երկու հանդիպումով չի լուծվի. ԱՄՆ կոնգրեսականներն ԱԺ-ում էին

«Այդ հարցերը միանգամից չեն լուծվում, դրա համար պետք է երկար ժամանակ, տարբեր կողմերի հետ քննարկումներ: Այսպիսի հանդիպումներով չեն կարող կոռուպցիայի վերաբերյալ հարցերն արագորեն լուծել»:

Սպիտակ տունը կասեցրել է Էրդողանի թիկնապահների համար ամերիկյան զենքի վաճառքը. AP

Վաշինգտոնի այս որոշման պատճառը գարնանը Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործադրած բռնույթունն էր ցուցարարների դեմ

Եթե ԱՄՆ-ն ստիպված լինի պաշտպանվել, Հյուսիսային Կորեան կոչնչացվի. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնը սպառել է հյուսիսկորեական խնդրի կարգավորման դիվանագիտական միջոցները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN-ի եթերում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ կոնգրեսականների ամենամեծ պատվիրակությունն է այցելել ՀՀ

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ, որոնց անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները, ասում է կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը:

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա միանգամից 3 մահապարտ է հարձակվել

Կրակային աջակցության ռազմաբազան տեղակայվել է 2016-ի մարտին և այնտեղ մի քանի հարյուր ամերիկացի ծովային հետևակ է ծառայություն անցնում

ԱՄՆ-ն հաստատում է, որ «ամենամեծ սատանան» է. Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդը քննադատել է Միացյալ Նահանգների և զգուշացրել՝ Իրանը կպատասխանի 2015-ին կնքված Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի»

Ամերիկայի հայկական ասամբլեան Կոնգրեսին կոչ է անում հետաքննել «Ադրբեջանական լվացքատունը»

Ամերիկայի հայկական ասամբլեան ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեներին նամակ է հղել՝ մտահոգություն հայտնելով «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շուրջ

«ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, Իրանում էլ «բոլոր ռումբերի հայրը». Հաջիզադե

Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ոչ միջուկային ռումբ ունի, որը «բոլոր ռումբերի հայրն է», հայտարարել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն

Թիլերսոնը և Լավրովը նախապատրաստում են Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ են վարել

Լեհաստան են ժամանել 1000 միավոր ամերիկյան Abrams տանկեր, Bradley մարտական մեքենաներ

Լեհական պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ տեխնիկան տեղակայվելու է երկրի արեւմուտքում եւ կկիրառվի տարբեր նախապատրաստություններում ու զորավարժություններում:

Իրմա փոթորկից զոհերի թիվն անցնում է 60-ը, 50 մարդ ձերբակալվել է դիակապտության կասկածանքով

Սեպտեմբերի 10-ից Ֆլորիդայում հայտարարված պարետային ժամը չեղարկվել է, ոստիկաններն աշխատելու են տասներկուժամյա հերթափոխերով, որպեսզի կանխեն նման հանցագործությունները

Սփյուռքում պատրաստվում են համաժողովին. ի՞նչ կարող է անել Սփյուռքը ՀՀ-ի համար եւ հակառակը

Սեպտեմբների 18-20-ը Երևանը կհյուրընկալի Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 1500 պատվիրակներ շուրջ 70 երկրներից` ներառյալ Միացյալ Նահանգներից

Ֆլորիդայում Իրմա փոթորկից հետո հայ համայնքն ապահով է

Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ եւ ապակիներ

9/11-ը՝ 16 տարի անց. ԱՄՆ-ում 3000 զոհերի հիշատակի արարողությունները

Սեպտեմբերի 11-ին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբեր 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:

Իրանը միջուկային համաձայնագրով իր պարտավորություններում ոչ մի խախտում թույլ չի տվել.ՄԱԳԱՏԷ

Թեեւ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ այդ համաձայնագրից՝ Ամանոն ընդգծել է, որ գործարքն աշխատում է, եւ թույլ է տվել կրճատել Իրանի միջուկային գործունեությունը:

Չիկագոյից 7-ամյա Ա. Էմրիկյանը մինչև 8 տարեկան երեխաների խմբում շախմատի աշխարհի չեմպիոն է

Էմրիկյանը 11 խաղի է մասնակցել և կարողացել է բոլորից շատ միավորներ հավաքել աշխարհի առաջնությունում, որն անցել է Բրազիլայում:

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում 95 տարվա ազատազրկում է սպառնում

Չաղլայանին մեղադրանք է առաջադրվել Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձերի, «փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծելու համար:

Իրմակեդոն. Կուբայում ալիքների բարձրությունն 9 մ է, Ֆլորիդայում 6.3 մլն մարդ տարհանվել է

Իրմա փոթորիկը կիրակի գիշեր անցել է Հավանայի մոտակայքով՝ 60-120 կմ արագությամբ քամիներով և Կուբայի մայրաքաղաքում հորդառատ անձրևների պատճառ դառնալով

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի վերջին

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ընդգծել են երկրների միջև ռազմավարական համագործակցությունը

ԱՄՆ-ում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին կալանավորելու որոշում է ընդունվել

Կալանավորման որոշում է ընդունվել նաև թուրքական «Հալք բանկի» նախկին տնօրեն Սուլեյման Ասլանի մասով

ԱՄՆ-ում 6 միլիոն մարդ է տարհանվել աննախադեպ Իրմա փոթորկի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոկում տեսանյութ է հրապարակել՝ հորդորելով Իրմայի ճանապարհին եղած բոլոր բնակավայրերի բնակիչներին արագ հեռանալ դեպի ավելի ապահով վայրեր

ԱՄՆ-ում սկսվել է ցուցարարների վրա հարձակված Էրդողանի թիկնապահների դատավարությունը

Երկու ամերիկացի թուրքեր, ում նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իրենց հայտարարել եանմեղ ու պահանջել են դատական նիստ երդվյալ ատենակալների մասնակցությամբ

ԱՄՆ-ն հավելյալ 1.5 միլիոն դոլար է հատկացնելու ԼՂ-ում ականզերծումը շարունակելու համար

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր:

Ռուսական S-400-ի վաճառքը Թուրքիային «անհանգստացնում» է. քննարկում ԱՄՆ սենատում

Թուրքիայի կողմից համակարգերի ձեռքբերումը հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին,- ասել է սենատոր Քարդին:

ԱՄՆ սենատում առաջարկել են ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանել

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարի դեմ

Նյու Յորքի հարավային շրջանի գլխավոր դատախազությունը թուրք գործարար դատական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Թուրքիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին

Ռուսական զենք ձեռք բերելը կարող է հետևանքներ ունենալ ցանկացած պետության համար. ԱՄՆ սենատոր

«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», - Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը

Թրամփը հաստատել է 8ՕՕ հազար երիտասարդների ԱՄՆ-ից արտաքսելու որոշումը

Թրամփը հաստատել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի որոշումը, սակայն Կոնգրեսին տալիս է 6 ամիս ժամանակ ինչ որ այլ լուծում գտնելու համար

Հարվիի հետևանքով Հյուսթոնում 21 հայ ընտանիք է տուժել. Նրանց թիվը դեռ ավելանում է

Տեխասը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի տակ են, փողոցները՝ փակ, ընտանիքներից շատերը չեն կարողանում վերադառնալ տուն

Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները. ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում:

ԱՄՆ-ում Հարվի փոթորկից զոհերի թիվը հասել է 60-ի, հիմա էլ արտակարգ դրություն է Ֆլորիդայում

Մարդկանց մեծ մասի մահվան պատճառը եղել է «Հարվի»-ի առաջացրած ջրհեղեղը, որը երբեւէ ԱՄՆ տարածքում գրանցված ամենաուժեղ հեղեղումներից է:

ԱՄՆ դեսպանատունը՝ պատանդառու տղամարդու մասին

«Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություների վերաբերյալ հարցում էինք ուղարկել Երեւանում ԱՄՆ դեսպանատուն:

Վարչապետը լսելով ԱՄՆ դեսպանի` իրեն ՀՀ իշխանություններից տարանջատելու հարցը, արագ հեռացավ

«Իշխանություններից տարանջատելու խնդիր չկա:...Ես հարցազրույցը չեմ նայել»,-հակիրճ պատասխանեց վարչապետը:

Հրդեհվող Բըրբանքում հայկական կազմակերպությունների շենքերը տարհանման կենտրոնի են վերածվել

Հայկական կազմակերպությունները տեղացիներին օգնելու նպատակով համագործակցում են տեղի ոստիկանության, հրշեջ ծառայության ու քաղաքային խորհրդի հետ:

Ամերիկյան M1 Abrams տանկերը ժամանել են Վրաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ զորավարժության նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի և տարածաշրջանային գործընկերների ռազմական տեխնիկան, տակտիկան և գործողությունները հասկանալն է:

Լոս Անջելեսի հայաշատ շրջաններում արդեն 4 օր անտառային հրդեհներ են

Պաշտոնապես հայտարարվում է, որ սա Լոս Անջելեսում ամենամասշտաբային հրդեհն է

Հս. Կորեայում ջրածնային հզոր ռումբի փորձարկման հարցով ՄԱԿ-ում ԱԽ նիստ կգումարվի

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին և նրա գործընկերները Ճապոնիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է խուզարկության, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդամենը ստուգումների մասին

Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի և Վաշինգտոնում ու Նյու Յորքում ՌԴ առևտրային ներկայացուցչությունների շենքերն ԱՄՆ պետքարտուղարության պահանջով հանձնվել են ամերիկյան կողմին

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին. Խուզարկությունն աննախադեպ և ագրեսիվ է

«ԱՄՆ-ի իշխանությունները պետք է դադարեցնեն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և հրաժարվեն ՌԴ դիվանագիտական իմունիտետ ունեցող կառույցների դեմ ոտնձգություններից»

ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնելու ՌԴ հյուպատոսության շենքում

«Դիվանագիտական իմունիտետ ունեցող աշխատակիցներին ծանուցվել է, որ նրանք և նույն շենքում ապրող իրենց ընտանիքի անդամները 10-12 ժամով պետք է դուրս գան շենքից»

ԱՄՆ մուտք գործելու մերժում ստացածները երեք ամսվա ընթացքում կարող են կրկին դիմել

Թրամփն իր նախագահության առաջին օրերից ստորագրել է ԱՄՆ-ը մուտքն արգելող հրամանագիր Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների համար

Միացյալ նահանգներում մարդկանց մեծ մասը տեղեկացված չէ Ցեղասպանության մասին. Բոհջալյան

Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում Վարդանանց օրվա ավանդական դասախոսություններն են անցկացվել

Չէի ասի, որ Միլսի ասածը հակասում է մեր պետական շահերին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հոգլանդի հայտարարությունները նոր չէին. Մարիա Զախարովա

Զախարովան նաեւ ողջունել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի նշանակումը. «Ակնկալում ենք, որ թիմային ոգին, որը կար նախորդ եռանախագահների դեպքում, կպահպանվի»:

Թուրքիայի ԱԳՆ-ն Էրդողանի թիկնապահների գործով ԱՄՆ-ին մեղադրում է կողմնապահության մեջ

Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել»

ԱՄՆ-ն պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսությունը և հյուպատոսի առանձնատունը

Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանը պետք է կատարի Միացյալ Նահանգների պահանջը մինչև սեպտեմբերի 2-ը

ՀՀ իշխանությունից զատ, որեւէ մեկը շատ շահագրգռված չէ, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան. Շարմազանով

Վարչապետը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, նախագահի առաջին տեղակալն է, կուսակցության առանցքային դեմքերից մեկն է:

Թուրքիայում F-16 կործանիչների պակաս կա. ԱՄՆ-ն հրաժարվում է հրահանգիչներ ուղարկել

Թուրքիայի ռազմաօդային ուժերում թուրք օդաչուների պակաս կա 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձին հետեւած ձերբակալությունների ալիքից հետո:

Ցանկանում եմ, որ նախագահները հանդիպելու համաձանություն տան.ՄԽ ԱՄՆ նոր համանախագահը խոսել է

Համանախագահը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել նոր պաշտոնը. «Ես անհամբերությամբ սպասում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջան այցելությանը»

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահին

Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները տեղեկացվել են Էնդրյու Շեֆերի նշանակման մասին, որն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:

Հյուսթոնում ջրի տակ է անցել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այցելել Հյուսթոն:

Փենսիլվանիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 7 մարդ վիրավոր է, 5-ը երեխաներ են

Ականատեսները պատմում են, որ վթարը տեղի է ունեցել տան մոտ, որտեղ բժիշկ էր ապրում և նա վիրավորնեին շտապ օգնություն է ցուցաբերել մինչև շտապ օգնության բրիգադների ժամանելը

ԱՄՆ-ում արշավ է սկսվել Ադրբեջան այցելող կոնգրեսականների դեմ

Մասնավոր ընկերությունների ֆինանսավորումն օրինական է, սակայն այդ դեպքում հարց է առաջանում ԱՄՆ օրենսդիրների վրա ազդեցության հնարավոր լծակների մասին

Վերջին տասնամյակի հզորագույն Հարվի փոթորիկը հասել է Տեխաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջին ժամերին տեղեկություններ են ստացվել տարբեր բարդության վնասվածքներ ստացած մարդկանց, ինչպես նաև էլեկտրականության անջատումների մասին

ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում զինված անձը պատանդ է վերցրել ռեստորանի տասնյակ այցելուների

Զինված անձը խոհանոցի աշխատակցի հագուստով է, փակել է ռեստորանի մուտքի դուռն ու իրեն «Չարլսթոնի նոր արքա» անվանել:

Վարչակազմը կարծում է, թե մենք տխմարներ ենք. Արամ Համբարյանը Հոգլանդի հայտարարության մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն անվանելով «միանգամայն անընդունելի» և «ձախողման դատապարտված»

Ո՞վ է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը

Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ, ավարտել է Յեյլի համալսարանը, մագիստրոսի կոչում ստացել Կոլումբիայի համալսարանում

Ադրբեջանը կշարունակի սերտ գործակցությունը ՄԽ նոր համանախագահի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի սպասելիքները Միսնկի խմբից ոչ թե ինդիվիդուալ, այլ ինստիտուցիոնալ բնույթ են կրում,- ասել է Հաջիեւը:

Հոգլանդը փորձում էր ասել, որ այնուամենայնիվ, ղարաբաղյան խնդրում Ամերիկան կա.Թեւան Պողոսյան

Նման տեսակետ Թեւան Պողոյանը հայտնեց armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Հոգլանդի երեկ հրապարակած հայտարարությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փոխվում է. Հայտնի է նոր համանախագահի անունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը՝ զիջելով պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին:

ԱՄՆ-ում 5-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող հայ տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատական նիստի ամբողջ ընթացքում դատարանում են եղել երեխայի մայրը, այլ հարազատներ և մեղադրական հայտարարություններ են արել՝ նշելով, որ հայրը երեխային պաշտպանելու, ոչ թե վնասելու համար է

Գլենդելում 3 հայ դատապարտվել է ֆինանսական խարդախության մեղադրանքով

Գլենդելի 37-ամյա բնակիչ Արտաշես Դարբինյանը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ հանցավոր սխեմայի մասնակցելու եւ 1.66 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով:

Հայ տեխնոլոգը մշակել է բլոկչեյնին այլընտրանքային հանդիսացող տեխնոլոգիա

Նոր տեխնոլոգիան Անդրեյը հեղափոխական է համարում, և հենց տեխնոլոգիայի նորարարությունն է նրան դրդել ընդունելու Շոնի առաջարկը:

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող օրենքի նախագիծը կարող է վնասել Եվրամիության տնտեսական և էներգետիկ շահերին

Մոսկվայում ԱՄՆ հնարավոր դեսպանի հայրը Հայաստանի քաղաքացի է. Ադրբեջանի նոր հիստերիան

Սպիտակ տունն առաջարկել է Յուտայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմանի թեկնածությունը: Մոսկվան դեմ չէ:

ԱՄՆ նախագահը որոշել է, թե ով է լինելու Ռուսաստանում նոր դեսպանը

Հանթսմանը փոխարինելու է Ջոն Թեֆֆթին, որը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ղեկավարում էր 2014-ից:

Թրամփը եւ Պուտինը 2-րդ հանդիպումն են ունեցել. Տեղեկությունն արտահոսել է Սպիտակ տնից

Երկրորդ հանդիպման մանարամասները հաղորդվում են մանրամասն դետալներով եւ նշվում է, որ հանդիպումը տեւել է շուրջ 1 ժամ :

ԱՄՆ-ում ստորագրահավաք են սկսել Գյուլենի արտահանձնման պահանջով

Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք են սկսել Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման գլխավոր մեղադրյալ, թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ:

ԼՂ հարցի կարգավորումից առաջ Հարավային Կովկասում էներգետիկ անկախությունն անհնար է. Ցերետելի

Նավթի եւ գազի ռազմավարական նշանակության նվազեցումը ազդում է դրա վաճառքից կախված Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա

Ֆրանսիան չի պնդում, որ Ասադը պետք է հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից. Մակրոն

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հետպատերազմական Սիրիային վերաբերող քննարկումներին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Թրամփը նշել է, թե երբ Պուտինին Սպիտակ տուն կհրավիրի

«Չեմ կարծում, որ հիմա դրա համար ճիշտ ժամանակն է, բայց իմ պատասխանն այո է, կհրավիրեի», -մեջբերում է Reuters-ը;

Վաշինգտոնում արգելել են Թուրքիայում հեղաշրջման փորձի տարելիցի թեմայով պաստառները

Պաստառները, որոնք պետք է փակցվեին նշյալ վայրերում, պատրաստել էր ԱՄՆ-ի թուրքական կազմակերպություններից «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների միությունը»:

Դեմոկրատներն ԱՄՆ-ի կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի առաջարկ են ներկայացրել

Կոնգրեսականները նշել են, որ թե՛ դեմոկրատները և թե՛ անգամ հանրապետականները ապշած են Թրամփի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից:

Այսօր՝ Համբուրգում. ի՞նչ սպասել առաջին հանդիպումից

Այսօր կհանդիպեն աշխարհի ամենաանփորձ նախագահ, 71-ամյա Թրամփը, որը երբեւէ որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել եւ ամենափորձառու նախագահ՝ 64-ամյա Պուտինը, որը 2000 թվականից փաստացի ղեկավարում է Ռուսաստանը

ԱՄՆ-ում համակարգված է օլիգարխների գործունեությունը, իսկ ՀՀ-ում՝ ոչ. ԱՄՆ-ի բնակիչ

Մեզ մոտ օլիգարխների նկատմամբ վախ չկա: Մենք չենք սպասում, որ նրանք կգան եւ մեզ կսպառնան:

Լոս Անջելեսում գիշերները 2000 անօթեւանի համար նախատեսված է ընդամենը 9 զուգարան

«Զուգարան ունենալը ամենահասարակ իրավունքն է: Բոլորս պետք է հնարավորություն ունենաք իրականացնելու մարդկային ամենահասարակ ֆունկցիան մաքուր եւ ապահով տարածքում»:

19-ամյա հղի աղջիկը պատահմամբ սպանել է իր ընկերոջը youtube-յան փորձ անելու ժամանակ

Մոնալիզան, որը հղիության 7-րդ ամսում է, 911 զանգահարեց, ասելով, որ ինքը պատահմամբ կրակել է ընկերոջ վրա: Նա ձերբակալվել է եւ մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ:

ԱՄՆ-ում անհետ կորած 5-ամյա հայ երեխայի հարազատները համոզված են՝ նա ողջ է եւ Հայաստանում է

Արամազդի տատիկը՝ Մարգարեթ Ռոբլեսը, նույնպես համոզված է, որ երեխան կենդանի է եւ պնդում է, որ նրան ԱՄՆ-ից դուրս են հանել:

Օբամաներին Ինդոնեզիայում դիմավորել է 650 անվտանգության աշխատակից. Լուսանկարներ արձակուրդից

Օբաման, որը նույնպես ապրել է Ինդոնեզիայում մանկության տարիներին, եւ իր ընտանիքը 3 օր անցկացրել են տուրիստական հայտնի ռեզորտ կղզի Բալիում:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը նախապատրաստվում է մոտ ապագայում

«Մենք պետք է կազմակերպենք այդ հանդիպումը հատկապես հիմա, երբ Հայաստանում սկսվել է խորհրդարանական հանրապետություն դառնալու գործընթացը»,- ասել է դեսպան Հովհաննիսյանը:

Թուրքիայի բնակչության 80 տոկոսը չի վստահում Միացյալ Նահանգներին

ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը պարբերաբար ստուգող ամերիկյան հեղինակավոր PEW հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել:

Թոնրի մասին զրույցը թեժանում է, երբ բացվում է Չերչիլի ֆավորիտ կոնյակի շիշը. Boston Globe

Boston Globe-ը հոդված է հրապարակել ԱՄՆ-ի Լեքսինգթոնում Տեր-Գեւորգյանների տանը եղած թոնրի եւ հայկական հյուրասիրության մասին:

ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը Քաթարի հանդեպ պատժամիջոցներ իրականացրած պետություններին

Սենատորը՝ Բոբ Քորկերն ասել է, որ այդ պետությունները ձախողել են նախագահ Թրամփի հետ մայիսին տեղի ունեցած գագաթաժողովում առավելություն ստանալու իրենց շանսը, և դրա փոխարեն «ընտրել են կոնֆլիկտի մեջ մտնել»:

Ասադը նոր քիմիական հարձակում է նախապատրաստում. Սպիտակ Տուն

«Յուրաքանչյուր հետագա հարձակման համար, ուղղված Սիրիայի քաղաքացիներին, կմեղադրվի Ասադը, բայց նաեւ Ռուսաստանը եւ Իրանը, ովքեր աջակցում են նրան իր իսկ ժողովրդին սպանելու գործում»:

Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել սիրիական կարգավորումը

Ամերիկյան եւ ռուսական արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են զինադադարի ամրապնդման խնդիրները, քիմիական նյութերի կիրառման փորձերը կանխելու անհրաժեշտությունը:

14-ամյա աղջիկը կարուսելից ընկել է 8 մետր բարձրությունից եւ փրկվել. Տեսանյութ

«Ես չէի կարող թողնել, որ նա մահանար: Ոչ մեկը չի ուզում կանգնել այդպիսի մարմնի տակ, սակայն ես չէի կարող կանգնել և նայել»,- ասել է Հովարդը:

Արիզոնայում արևի ճառագայթով թխվածք են թխում,իսկ տների ցանկապատները հալվում են.Լուսանկարներ

Արիզոնայի բնակիչները հրապարակել են լուսանկարներ, թե ինչպես են իրենց տարբեր իրեր հալվում շոգի հետեւանքով, եւ թե ինչպես են նրանք պայքարում դրա դեմ, եւ օգտվում բարձր ջերմաստիճանից:

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին. Նոր դեսպանը, հնարավոր է, փոխարտգործնախարար Անտոնովն է

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կհեռանա իր պաշտոնից

Էրդողանի թիկնապահներից մեկին Վաշինգտոնում հարձակման գործով 19 տարի ազատազրկում է սպառնում

Էյուփ Յըլդըրըմին մեղադրանք է առաջադրվել ուժի և բռնության կիրառման, մարմնական վնասվածքներ հասցնելու, էթնիկ հողի վրա ատելության դրսևորման համար

Հայ մետաղագործը ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հատուկ կրթաթոշակի է արժանացել

Կրթաթոշակը Միացյալ Նահանգներում հայտնի պարգև է, շնորհվում է ֆոլկ և ավանդական արվեստի լավագույն գործիչներին՝ ոչ միայն վարպետության, այլև ազգային ավանդույթները ներկայացնելու և տարածելու համար

ԱՄՆ-ում անհետ կորած հայ փոքրիկի հայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով. CNN

35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագին ձերբակալել են հունիսի 23-ին՝ Լաս Վեգասում և նրա մոտ 10 մլն դոլար է եղել

ԱՄՆ-ում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարին պատկանող առևտրի կենտրոնը

Ամերիկյան դատարան է դիմել Մոսկվայի բանկիը՝ Իսմայիլովին մեղադրելով խարդախության մեջ և հայտարարելով, որ նա չի վճարում Ռուսաստանում ունեցած վարկերը

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում քանդվել է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ նախատեսվում է եկեղեցու տեղում Domino's Pizza-ի մասնաճյուղ և, հնարավոր է, խանութներ կառուցել

ԱՄՆ-ում հայը ձերբակալվել է ռազմաբազա խոշոր խմբաքանակով մարիխուանա մտցնելու փորձի ժամանակ

Բեռնատարում մարիխուանայի 35 արկղ են հայտնաբերել՝ ընդհանուր 324 կգ քաշով և կանեփի յուղով մի քանի տարաներ

Ռաքքայի ազատագրումից հետո քրդերին տրամադրված զենքերն ԱՄՆ-ն հետ է վերցնելու

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նամակ է հղել Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին՝ պաշտոնական Անկարային իրազեկելով Սիրիայի քրդերին տրամադրված զենք-զինամթերքի մասին:

ԱՄՆ-ում հսկիչ ոստիկանի կյանքը փրկած կալանավորների պատժաչափը 25%-ով կնվազեցվի

«Իմ տղաներից ոչ մեկը չփախավ: Նրանցից ոչ մեկն այնպիսի բան չարեց, որը պետք չէր անել»,- ասել է ոստիկանը:

ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքի ջերմաստիճանը էքստրեմալ բարձր է

Իսկ հայտնի տուրիստական քաղաք Լաս Վեգասում այնքան շոգ էր, որ տուրիստները ժամերն անց էին կացնում սառույցից կառուցված սրճարան-ցուցահանդեսում:

Ամերիկյան և ռուսական ռազմական օդանավերը թռել են իրարից 1.5 մետր հեռավորության վրա

Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ինքնաթիռները գնացել են հետախուզելու ամերիկյան ինքնաթիռը, այն բանից հետո, երբ այն «մոտեցել է ռուսական սահմանին»:

Հյուսիսային Կորեայում 17 ամիս անցկացրած երիտասարդը մահացել է էքստրադիցիայից օրեր անց

«Ցավոք սրտի, ահավոր տանջանքները, որոնք ուղղված էին մեր որդուն, ապահովել են, որ իրավիճակը չունենա ուրիշ հնարավոր ելք, քան այն, որը մենք ապրեցինք այսօր»,- ասել են Ոտոյի ծնողներ:

Նախապատրաստվում է Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը

Պենտագոնի ղեկավար Մաթիսը Թուրքիայի պաշտոնակցին նամակ է հղել՝ մանրամասն ներկայացնելով Սիրիայում ԱՄՆ ներդրած ջանքերին առնչվող տեղեկատվություն:

ԼՂ-ում նոր պատերազմ հնարավոր չէ՝ Բաքուն և Երևանն ազդեցության նույն գոտում են. Բորիս Մեժուև

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը հակամարտության ներկա փուլում քիչ հավանական է, համոզված է քաղաքագետ Բորիս Մեժուեւը:

ԱՄՆ-ում 17-ամյա մուսուլման աղջիկը սպանվել է մզկիթից տուն վերադառնալու ճանապարհին

Նախնական տվյալներով՝ հանցագործության մոտիվը ռասիզմն եւ ատելությունն է եղել:

ԱՄՆ-ում հայրերի օրվա առիթով Իվանկա Թրամփը շնորհավորել է ամուսնուն, ժամեր անց միայն`հորը

Իվանկան ամուսնու և իրենց 3 երեխաների հետ ընտանեկան լուսանկար է հրապարակել Թվիթերի և Ինստագրամի իր էջերում

Մեկ ամսում ԱՄՆ-ն քրդերին 350 բեռնատար զինամթերք է ուղարկել. հաշվում են թուրքերը

Միացյալ Նահանգները շարունակում է զինամթերք մատակարարել Սիրիայի քրդական դեմոկրատական միություն կուսակցության մարտիկներին

Նյու Յորքում Թրամփի թվիթների ցուցահանդեսի այցելուները ստիպված են 1 ժամ հերթ կանգնել

Գրադարանում ներկայացված են Թրամթփի ամենահայտնի թվիթները, ներառյալ՝ նրա վերջին ամենահայտնի գրառումը covfefe-ի մասին

Պենտագոնը չի հաստատում ԻՊ առաջնորդի զոհվելու մասին ՌԴ ՊՆ տեղեկությունը

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ այս պահին ԱՄՆ-ն ոչ մի տեղեկություն չունի, որը կհաստատի այդ հայտարարությունը

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում բանտից բանտ տեղափոխվելու ժամանակ փախուստի դիմածները ձերբակալվել են

Իրենց երեքօրյա փախուստի ընթացքում, նրանք հասցրել են գողանալ հինգ մեքենա, թալանել երկու տուն, կապել եւ ահաբեկել են ծեր զույգի եւ փախուստի դիմել ոստիկանական մեքենաներից 160 կմ/ժ արագությամբ:

Մարիխուանա օգտագործողներն ավելի հաջողակ են, պատասխանատու եւ կրթված. Independent

Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր օգտագործում են մարիխուանա ունեն ավելի բարձր կյանքի բավարարվածության աստիճան:

Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես թույլատրվում է «3-րդ սեռ» ունենալ

Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են ոչ կին, ոչ տղամարդ հնարավորություն կստանան, իրենց սեռական կողմնորոշման մասին ունենալ օրինական կարգավիճակ:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և փոխանցել, թե ԱՄՆ իշխանությունների որոշումը սխալ է

«Դեսպանին փոխանցվել է, որ ԱՄՆ իշխանությունների որոշումը սխալ է, կողմնակալ եւ իրավական հիմք չունի», նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի առջև անհայտ անձը սպառնացել է, որ պայթուցիկ ունի, կպայթեցնի

ԱՄՆ դեսպանատան շրջակա տարածքն ուժեղացված հսկողության տակ են վերցրել, առայժմ չի հաստատվել՝ ձերբակալվածը պայթուցիկ սարք ուներ, թե՝ ոչ

«Արի Ռոմեո եւ Ջուլիետ անենք». 18-ամյա տղան առաջարկել է ընկերություն եւ ինքնասպան եղել

«Դու պետք է անես դա, Կոնրա՛դ: Դու պատրաստ ես: Դու միայն պետք է գեներատորը միացնես, և դու կլինես ազատ և երջանիկ»:

ԱՄՆ-ն դպրոցներ է ռմբակոծում Սիրիայում, իսկ նրա ղեկավարությունը «հետաքննություն» անցկացնում

Մարտի 21-ին սկսած ռմբակոծությունների հետևանքով 300 մարդ է զոհվել, որից 200- ը՝ մեկ գրոհի ժամանակ, երբ ամերիկացիները ռմբակոծել են Ռաքքայի դպրոցներից մեկը:

Հայաստանում գտնվող ԱՄՆ լաբորատորիաները սպառնում են երկրի անվտանգությանը. Արման Ղուկասյան

Հայաստանում այս լաբորատորիայները գտնվում են Երեւանում, Դիլիջանում եւ Գյումրիում, իսկ առաջիկայում ծրագիր կա կառուցել այն բոլոր մարզերում:

Ցեղասպանության կրթական ծրագիրը և Հայ-ամերիկյան թանգարանը Կալիֆորնիայի սենատի բյուջեում են

Կալիֆորնիայի 2017-2018 բյուջեի քվեարկությունը կայանալու է հունիսի 15-ին:

ԱՄՆ-ում 2 մարդ է ձերբակալվել Էրդողանի թիկնապահների հարձակման գործով

The Daily Caller-ին տեղեկությունը փոխանցած աղբյուրը ձերբակալվածների անունը չի նշել, սակայն թուրքական Washington Hatti կայքը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկն Էյուփ Յըլդըրըմն է:

«Ելք» դաշինքի ղեկավարները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

Հունիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջնորդները կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Փախուստ բանտից՝ Հոլիվուդյան սցենարով. զանգահարեք 911 եւ հանձնվեք խաղաղությամբ

«Ես տեսա դաժանորեն սպանված ոստիկաններին: Ես ունեմ նրանց արյունը իմ կոշիկների վրա»,- ասել է տեղի շերիֆը:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց կունենան. Չավուշօղլու

Թուրք դիվանագետի խոսքով՝ Էրդողանը եւ Թրամփը քննարկելու են Պարսից ծոցում սկանդալային դիվանագիտական ճգնաժամը:

Նյու Յորքում աճուրդի ժամանակ հայերեն ատլասը վաճառվել է ամենաթանկ գնով

Նյու Յորքի Swann Galleries աճուրդի տանը կայացել է քարտեզների եւ ատլասների հերթական աճուրդըա:

Իրանն ապացույցներ ունի՝ ԱՄՆ-ն աջակցում է Իսլամական պետության ահաբեկիչներին

«Մենք համապատասխան փաստաթղթեր եւ վկայություններ ունենք, որոնք ապացուցում են, որ ամերիկյան իմպերիալիզմն աջակցում է Իսլամական պետությանը»,- ասել է Իզադին:

Կալիֆորնիայում կորած հայ երեխայի որոնողական աշխատանքներն անարդյունք են

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ոստիկանությունն ավարտել է Սանտա Բարբարայի հյուսիսում՝ Կաչումա լճի, մոտակա ջրվեժների տարածքում հնգամյա հայ երեխայի՝ Արամազդ Անդրեասյանի որոնման աշխատանքները:

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստեղծել է ԱՄՆ-ն. Իրանի հոգեւոր առաջնորդ

«ԱՄՆ-ն ահաբեկիչ պետություն է եւ հովանավորում է ահաբեկիչներին, հետեւաբար անհնար է այդ երկրի հետ որեւէ գործարքի գնալ»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ որդին` Բարրոնը, տեղափոխվել են Սպիտակ տուն. Տեսանյութ

«Անհամբեր սպասում եմ հիշողություններին, որ կստեղծենք մեր նոր տանը»,- մեկնաբանել է տիկին Թրամփը:

Մասաչուսեթսի մշակութային խորհուրդը $225 000 նվիրատվություն է արել հայկական կառույցին

Գումարը տրամադրվելու է Մասաչուսեթսի Բելմոնդ քաղաքում գտնվող Հայագիտական Միության կենտրոնին՝ դրա նորոգման՝ 4.5 միլիոն դոլար արժեցող ծրագրի մի մասն իրականացնելու նպատակով

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը

Դոնալդ Թրամփի շուրջ սկանդալը թափ է հավաքում. նա ներկա է եղել սենատի լսումներին

«Չնայած այդքան սխալ հայտարարությունների եւ ստերի, դա ամբողջական պաշտպանություն էր: Եվ վաու՛, Քոմեյը ինֆորմացիաի միջանցք է»:

ԱՄՆ կոնգրեսականները քայլեր են ձեռնարկում Հայաստանին հատկացվող օգնությունը չկրճատելու համար

«Կոնգրեսականների նախաձեռնությունը կարևոր է նախագահի առաջարկած կրճատումները կասեցնելու առումով», ասել է հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը

Կալիֆորնիայի սենատը քայլեր է ձեռնարկում Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք սկսելու ուղղությամբ

Կալիֆորնիայի սենատի Հայաստանի եւ Արցախի հարցերով կոմիտեն սենատոր Էնթոնի Պորտանտինոյի գլխավորությամբ դիմել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանին:

Ռուսական հետաքննությունը սեւ ամպ է իմ գլխին. Թրամփը ՀԴԲ պետին խնդրել է երբեմն աչքերը փակել

«Հույս ունեմ կկարողանաս ներել Ֆլիննին, նա լավ մարդ է, հույս ունեմ դու կմոռանաս տեղի ունեցածը»,- ասել է նախագահ Թրամփը:

Նյու Յորքում ձերբակալվել են նախկին խորհրդային երկրների 33 քաղաքացի

Ձերբակալվածների քաղաքացիությունը չի հստակեցվում եւ նշվում է, որ նրանք գործակցել են ռուսական եւ վրացական հանցավոր խմբավորումների հետ:

ԱՄՆ-ի հայկական կառույցները կատարում են Ռուսաստանի հրամանները. Washington Times

The Washington Times-ը հրապարակել է հայկական բովանդակությամբ և թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերով հոդվածների հեղինակ Ալեքսանդր Մուրինսոնի նոր հոդվածը:

Ադրբեջանն անհրաժեշտ քայլերի կգնա ԱՄՆ հետ հարաբերություններում նոր էջի համար. Մամեդով

Միջազգային հարթակներում լարվածությունից անկախ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ բացելու մեծ հնարավորություն կա,- ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:

Գրին քարտի համար դիմող հայերի թիվը կտրուկ աճում է. 1 տարում՝ 56 հազար դիմում

Հայաստանից մուտք արված 56 հազար 519 դիմումից պատահականության սկզբունքով համակարգիչն ընտրել է 2 հազար 49 դիմումատուի:

Վաշինգտոնում հարձակվել են Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած հայերի վրա (տեսանյութեր)

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից ժամեր անց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի տան առջեւ:

Ռուսական զենքով Հայաստանը կարող է ամենավտանգավորը դառնալ. Independent Journal Review

Independent Journal Review-ում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մասին հոդված, որի մեծ մասում անդրադարձ կա Հայաստանին եւ հայ-ռուսական համագործակցությանը:  

ԱՄՆ ազգային հետախուզությունը՝ Թուրքիայի մասին. Էրդողանը թշնամացել է բոլորի հետ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը զեկույց է ներկայացրել, որի Թուրքիային վերաբերող հատվածում ընդգծված է միտքը, որ Անկարայի հարաբերությունները լարված են Վաշինգտոնի, Բրյուսելի հետ

Washington Examiner-ը հրաժարվել է հրապարակել հակահայկական հոդվածի պատասխան հոդվածը

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը պատասխան հոդված է գրել՝ ամերիկյան Washington Examiner-ում հրապարակված հակահայկական շեշտադրումներով եւ ադրբեջանական լոբբիի ուղերձներով հոդվածին

ԱՄՆ-ի թուրքերը Թուրքիայի եւ Էրդողանի դեմ կբողոքեն Կոնգրեսին

«Թուրք-ամերիկյան միությունը» էլեկտրոնային նամակներ է ուղարկել իր անդամներին՝ կոչ անելով ամերիկացի կոնգրեսականներին ուղղված նամակներով բողոքել Թուրքիայի դեմ:

Լոս Անջելեսում հայերը ցույց են արել Ադրբեջանի հյուպատոսարանի վարձած համերգասրահի դիմաց

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի նախաձեռնությամբ «Օրֆիում» թատերասրահում համերգ էր կազմակերպվել, որի մեկնարկից անմիջապես առաջ ամերիկահայերը բողոքի ցույց են նախաձեռնել

ԱՄՆ ազգային հետախուզություն. 2017-ին ԼՂ-ում հնարավոր է լայնածավալ ռազմական գործողություն

Ադրբեջանում շարունակվող տնտեսական ճգնաժամը մարտահրավեր է իշխանության համար եւ այնտեղ այլախոհության ճնշումները կաճեն

Լավրովի և Թրամփի սկանդալային լուսանկարի հեղինակը պատմել է՝ ինչպես են իրեն ստուգել

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները աղմուկ են բարձրացրել, թե փակ հանդիպմանը միայն ռուս լուսանկարչին է թույլատրվել արարողակարգային նկարահանում կատարել

Լոս Անջելեսում հայկական կառույցը կոչ է անում չընտրել հայ թեկնածուին

ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհուրդը Լոս Անջելեսի որոշ շրջաններում բնակվող հայերի կոչ է արել մասնակցել մայիսի 16-ին կայանալիք քաղաքային խորհրդի ընտրություններին

ԱՄՆ-ն պետք է ակտիվացնի ղարաբաղյան գործընթացին ներգրավվածությունը. ՄԽ նախկին համանախագահ

Ռիչարդ Հոգլանդը համոզված է, որ Մոսկվան և Վաշինգտոնը սերտ գործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ հակառակ երկու երկրների միջև առկա հակասություններին

Կա խնդիրները լուծելու ցանկություն եւ ձգտում. Լավրովը Վաշինգտոնի բանակցությունների մասին

Չնայած հայտնի բարդություններին՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ կարող են ու պետք է միասին օգնեն լուծել այն առանցքային խնդիրները, որոնք կանգնած են միջազգային օրակարգում:

ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում Ալ-Նուսրա խմբավորման առաջնորդի մասին տեղեկության համար

Սա առաջին պարգևն է, որն ամերիյան արտաքին գերատեսչությունը խոստանում է Ալ-Նուսրայի անդամի մասին տեղեկության համար

The Huffington Post-ի անդրադարձը Երեւանում հիմնադրված Creative Armenia-ին

The Huffington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել հայկական նոր նախագծի մասին, որը կոչվում է Creative Armenia, և, որն առաջին նախագծով բացահայտելու է տաղանդավոր ռեժիսորների:

Լոս Անջելեսի հայ համայնքը դժգոհություններ է արտահայտել Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձից

Քաղաքային խորհրդի անդամ Քեթրին Բարգերը իր գործընկերներին առաջարկել է նամակով դիմել Դոնալդ Թրամփին

Թրամփը պաշտոնից հեռացրել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենին

Դոնալդ Թրամփը Ջեյմս Քոմիին տեղեկացրել է, որ նրա լիազորությունները դադարեցված են, քանի որ նա չի կարող արդյունավետ ղեկավարել ՀԴԲ-ն

Ռաքքայի գրոհի ժամանակ ԱՄՆ-ն կաշխատի Թուրքիայի հետ

Ջեյմս Մատիսի խոսքով, Անկարայի հետ այժմ բանակցություններ են ընթանում՝ հստակեցնելու այն ձևաչափը, որով Թուրքիան կմասնակցի Ռաքքայի գործողությանը:

ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն. ՌԴ-ն կազդի նոր ընտրությունների արդյունքների վրա

Ջեյմս Կլեպպերը պնդում է, որ Մոսկվան ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա ազդում է 1960-ականներից սկսած:

ԱՄՆ-ում տորնադոյի եւ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի

ԱՄՆ հարավային եւ կենտրոնական հատվածներում տեղի ունեցած տորնադոյի եւ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի։

ԱՄՆ-ում սպասում են Ռուսաստանի վարքի փոփոխության

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են կարգավորել հարաբերությունները եւ ակտիվորեն համագործակցել այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, սակայն դա այժմ տեղի չի ունենում:

«Գլուխը ճեղքվեց, եւ նա ընկավ». Հայտնի են դարձել բեն Լադենի սպանության մանրամասները

Հայտնի են դարձել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության մանրամասները: Այս մասին իր հեղինակած գրքում գրել է Ամերիկացի ծովային հետեւակայինը:

Թրամփն իր նախագահության 100 օրերն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողվածը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության 100 օրերն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողվածը»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թեպետ դեռեւս նման առաջարկություն ամերիկյան կողմից չի եղել:

Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով դիմել է ԱՄՆ-ում բնակվող հայկական համայնքին՝ հարգելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։

«ՍԱՍ»-ի ձայնագրությունը ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին ավելի շատ օգուտ կտա, քան ՀՀ ոստիկանապետի փեսային

Լավ ընտրությունները կարող են չիրականացած երազանք դառնալ:

Դոնալդ Թրամփը հանդես կգա՞ ապրիլքսանչորսյան ուղերձով եւ կօգտագործի՞ «Ցեղասպանություն» բառը

Դատելով Թրամփի ոճից, պետք չէ նաեւ զարմանալ, եթե հանկարծ նման բան տեղի չունենա:

ԱՄՆ-ը եւ Չինաստանը քննարկել են Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը շարունակում են քննարկումները տարածաշրջանային ու գլոբար հարցերի վերաբերյալ: Երկկողմ օրակարգում հատուկ ուշադրություն է դարձվում Կորեական թերակղզում տիրող իրավիճակը:

Կոնգրեսական. Թրամփը ցանկանում է չեղարկել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամ Մաքսին Ուոթերսը կարծում է, որ Սիրիայի հրթիռակոծությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է շեղել ուշադրությունը:

ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի տեղյակ է պահել Հյուսիսային Կորեայի վրա հնարավոր հարձակման մասին

Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը գնալով կարծրանում է: Վաշինգտոնը հայտարարել է, որ ունի համապատասխան կրակային հզորություն՝ այդ երկրի միջուկային հզորությունը չեզոքացնելու համար:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կկարգավորվեն․ Թրամփ

«Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ ամեն բան լավ կլինի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի»,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Թրամփը։

ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Ալեքսանյանին զգուշացնելու մասին. կեղծ վիսկիների հարցը փակված չէ

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ կեղծված եւ Իրաք արտահանված վիսկիներն իրենց դիզայնով նմանեցված են եղել ամերիկյան «Jack-Daniels» եւ «Jim Beam» վիսկիններին:

Պուտինն ու Ռոհանին դատապարտել են Սիրիայում ԱՄՆ-ի հրթիռակոծությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ դատապարտել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը:

ԱՄՆ-ը սպառնացել է կանգ չառնել միայն Սիրիայի հրթիռակոծությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա Վաշինգտոնի հրթիռակոծությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է շատ «ավելի բան անել», եթե դրա կարիքը լինի:

Եթե ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում տեղի ունենա բախում՝ մենք կներքաշվենք դրա մեջ. քաղաքագետ

Եթե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում տեղի ունենա անմիջական բախում, այսինքն ռուսական ուժերը արձագանքեն ամերիկյան հարձակումներին Սիրիայի տարածքում, ապա կարող է դառնալ երրորդ աշխարհամարտի սկիզբ:

Արաբները շնորհակալություն են հայտնել Թրամփին` սիրիական ավիաբազայի վրա հարձակման համար

Արաբները սոցցանցերում շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Շայրաթի ավիաբազայի վրա ավիահարված հասցնելու համար:

Մենք կօգնենք ԱՄՆ-ին, եթե նա որոշի հարձակվել Սիրիայի վրա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կաջակցի ԱՄՆ-ին, եթե Միացյալ Նահանգները որոշեն ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի դեմ Իդլիբում քիմիական հարձակումից հետո:

ԱՄՆ ՊՆ ղեկավարը Թրամփին առաջարկել է թևավոր հրթիռներով հարվածել Սիրիային. ԶԼՄ-ներ

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է թևավոր հրթիռներով հարվածել Սիրիային:

Քաղաքակրթությանը պաշտպանելու համար մենք կոչնչացնենք ԻՊ-ին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:

Սիրիայում քիմիական զենքի կիրառումը վիրավորանք է ամբողջ մարդկության համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեկ Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ քիմիական զենքի կիրառումը սարսափելի ու աննկարագրելի բան է:

Չեմ ուզում լինել աշխարհի նախագահը. Թրամփ

«Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ»,- ասել է Թրամփը:

Հեյլին հայտարարել է, որ Թրամփն իրեն չի հրահանգել չքննադատել ՌԴ-ին

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրահանգել իրեն ձեռնպահ մնալ Ռուսաստանին քննադատելուց: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:

Թրամփի նախկին խորհրդականը թաքցրել է ռուսական ընկերություններից ստացած գումարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆիլինը իր նախնական հայտարարագրում թաքցրել է 2015 թ-ին ռուսական որոշ ըներություններից:

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ը նոր պատժամիջոցները խարխլում են ԻՊ-ի դեմ պայքարի հեռանկարները

Ռուսաստանյան ձեռնարկությունների դեմ ԱՄՆ կառավարության սահմանած նոր պատժամիջոցները խարխլում են ահակեբկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազամակերպության դեմ համատեղ պայքարի հեռանկարները:

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան ձեռնարկությունների դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել ութ ռուսաստանյան կազմակերությունների նկատմամբ՝ մեղադրելով վերջիններիս Իրանի, Չինաստանի եւ Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի չտարածման ազգային օրենսդրության խախտման մեջ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընկել է Սաշիկ Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի ետեւից

Նորմալ է, որ Միլսը Հայաստանն ուզում է հեռացնել ՌԴ-ից, բայց զավեշտալի է, որ դա ուզում է անել Կարեն Կարապետյանի միջոցով:

ԱՄՆ-ն բալիսթիկ հրթիռներով կզինի Պարսից ծոցի դաշնակից երկրներին

ԱՄՆ-ն քննարկում է իր՝ Պարսից ծոցի դաշնակից պետություններին բալիսթիկ հրթիռներով զինելու հարցը:

Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցում սադրանք են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի պահվածքը ոչ այլ ինչ է, քան սադրանք:

Օբաման թուլացել է Ռուսաստանի առաջ. Թրամփ

Բարաք Օբաման իր նախագահության շրջանում թուլություն է դրսևորել` թույլ տալով Ռուսաստանին Ուկրաինայից խլել Ղրիմը:

Թրամփը ներգաղթյալների վերաբերյալ նոր` ավելի մեղմ հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որն 90 օրով արգելում է Միացյալ Նահանգներ մուտքը 6 երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների համար:

ԱՄՆ-ն Եմենում ավիահարվածներ է հասցրել «Ալ Կաիդայի» դիրքերին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եմենում ավիահարվածներ են հասցրել «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին:

WP. ԱՄՆ-ը կարող է ընդլայնել Ռաքքայի շտուրմի համար իր ուժերի մասնակցությունը

ԱՄՆ-ը պաշտպանության նախարարությունը քննարկում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործում ամերիկյան զինված խմբի մասնակցության ուժեղացման հարցը:

Օբամայի վարչակազմը գաղտնալսել է Թրամփի թիմի եւ ՌԴ դեսպանի խոսակցությունները

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը գաղտնալսել է նախկին սենատոր, այժմ երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի խոսկացությունը:

ԱՄՆ-ը զգալիորեն կկրճատի այլ երկրներին տրվող ֆինանսական օգնության ծավալները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել այլ պետություններին տրվող ԱՄՆ օգնության ծավալնները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին:

2 օրում ԱՄՆ-ն Եմենում 30 ավիահարված է հասցրել գրոհայինների դիրքերին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Եմենի տարածքում գործող «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:

ԱՄՆ-ում մուսուլմանները պատրաստ են պաշտպանել հրեական հոգևոր կառույցները

ԱՄՆ-ում հրեական հոգեւոր կառույցների` գերեզմանատների եւ սինագոգների վրա վերջին մի քանի հարձակումներից հետո ամերիկացի մուսուլմանները առաջարկել են պաշտպանել դրանք:

ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային ներառել Ռաքքայի ազատագրման գործողություններում

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ` սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը վերջինիս հնարավոր մասնակցության շուրջ:

Թրամփի խորհրդականի «անքաղաքավարի» նստելաձևը զայրացրել է Թվիթերի օգտատերերին (ֆոտոշարք)

Թվիթեր սոցիալական ցանցի օգտատերերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը կոշիկներով բարձրացել է նախագահի աշխատասենյակի բազմոցին:

Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ–ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Տեղի է ունեցել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացումը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը

Կրակոցներ Մամիկոնյանց փողոցում. միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվում է

Ի՞նչ կապ ունի գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

Հրդեհ Սարչապետ գյուղում

Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Թուրքիայում դադարեցվել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումը

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

Բաքվի 26 կոմիսարների փողոցը վերանվանել են Ապրիլի 2-ի փողոց. ո՞րն է պատճառը (ֆոտո)

Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Քննարկվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ դարձնելու հնարավորությունը

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

«Արտյոմս» ընկերությունից թագը «Միսս Արմենիա 2017»-ից վերցնելու փաստը չեն մեկնաբանում

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին

Փոխմարզպետի որդու սպանության գործը՝ դռնփակ. հարազատները ոտքերով հարվածել են ապակիներին

Տեղական ինքնակառավարման մարմինները կմնան ՀՀԿ-ի տիրապետության տա՞կ. մյուսները քննարկում են

Դաժան հաշվեհարդար. ռեկտորն աշխատանքից ազատել է նախագահին նամակ գրած ամբիոնի վարիչին. ՖՈՏՈ

Ինձ համար հիմա կարեւորը լավ թիմ գտնելն է, ինչն օգտակար կլինի նաեւ հավաքականին. Այվազով