Բլինքենն ու Ալիևը խոսել են Լաչինում տեղադրված նոր անցակետի մասին

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը, նշել, որ ԱՄՆ աջակցությունն այս համատեքստում կշարունակվի։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը։ Բլինքենն անդրադարձել է նաեւ ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետ կառուցելու խնդրին։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, և հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության պայմանագրի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեկնարկը։ Նա հայտարարել է, որ այդ համատեքստում Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է 5 սկզբունք՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

Ադրբեջանա-հայկական սահմանին՝ Լաչինի հատվածում սահմանային անցակետի կառուցման հետ կապված Ալիևն ասել է, որ այդ անցակետի տեղադրումն ապահովվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր կանոններին համապատասխան։ Նա ընդգծել է, թե նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ, ընդհակառակը, վերահսկողության ապահովումը։

Առանձին հաղորդագրություն է հրապարակել նաև Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի վաղաժամ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ 

Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ «տարածաշրջանում խաղաղությունը պետք է և հնարավոր է»:

«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր երթևեկության համար որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը»,- եզրափակել է Միլլերը:

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին էլ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել էին տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:

Տպել
2481 դիտում

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն