Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

02/05/2024 schedule12:46

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վահե Ղալումյանն անդրադարձավ Կիրանցում տեղի ունեցող իրադարձություններին և այն խոսակցություններին, թե քաղաքացիներին բերման ենթարկելիս ծեծել են:

«Կիրանց գյուղի 30 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանություն, այնտեղ եղել են ՄԻՊ ներկայացուցիչներ, որոնց հետ խոսել են ու հավաստում են, որ ոչ ոք չի խոսել բռնության մասին։ Դրա մասին հավաստիացրել են նաև բերման ենթարկվողները»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Կիրանց գյուղի 11 նշակետից 8-ի սահմանազատման աշխատանքները պետք է մոտ օրերս կատարվեն, 3-4 նշաձողի սահմանազատումը բնակիչների պահանջով սեփականության վկայականների ուսումնասիրության համար հետաձգվել է։

Դիմելով ընդդիմադիր գործիչներին, որոնք այս օրերին գտնվում են Տավուշի մարզում, վերջինս ասաց. «Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց գյուղացիների դարդը դա չէ, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն։ Այդ գյուղացիների խնդիրն իրենց վերաբերող 1-2 տան հարցն է, և որոնց արդեն 4 անգամ վարչապետն ընդունել է և ասել՝ այդ խնդիրը մեր խնդիրն է։ Իշխանությունը եկել ասել է՝ հարգելի գյուղացիներ, սահմանը այն չէ, որ մի քանի մարդ ասում է՝ զինվորը որտեղ կանգնած է։ Սահմանազատման կարևոր արդյունքը այն է, որ ՀՀ զինված ուժերը տեղակայվեն ՀՀ տարածքում։ Հայ զինվորը կարող է կռվել այն դեպքում, երբ կանգնած կլինի կիրանցու հողում, ոչ թե Խրեմլիում։ Հոգևորականներ կան ակցիայի մասնակից՝ ասում են՝ ով կասի Խրեմլին, Ղըզըլ Հաջիլնին ավերակ է, նրա ուղեղն է ավերակ, իր ուղեղն էլ չգիտեմ՝ ինչ է, ի՞նչը չի ավերակ, կարո՞ղ է մի մարդ այնտեղ անձրևից պաշտպանվելու մի կառույց ցույց տա»:

Ըստ Ղալումյանի՝ եթե 1994 թվականին Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին չի կարողացել պետության սահմանը գծել, զատել, հիմա ի՞նչ է ուզում։

«Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցին մենակ է լինելու։ Չի կարելի սեփական շահ ունենալով՝ կիրանցեցուն օգտագործել: Ձեր քաղաքական ուժը Երևանում ակցիա էր անում վրաններում, մարդ չկար, հիմա Կիրանց ակցիա եք անում»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լարված իրավիճակ է:

Բանն այն է, որ սահմանի ականազերծման և կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ արգելելով քաղաքացիների մուտքը այդ տարածքներ:

Որոշ քաղաքացիներ փորձել են և փորձում են խոչընդոտել աշխատանքներին:

Ոստիկանների պահանջը չկատարելու համար շուրջ 30 քաղաքացի է բերման ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել:

Մամուլում լուրեր են տարածվել, թե բերման ենթարկելիս ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն, նրանց ծեծել են, ինչը Ներքին գործերի նախարարությունից հերքել են:

Տպել
1111 դիտում

Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին

Երգը միշտ կմնա իմ հիմնական մասնագիտությունը, բայց նոր ներուժ եմ բացահայտել. «Իմ քայլը»-ի շահառուն ջերմատուն է հիմնել

Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի

Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում. Լավրով

Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

«Մերսեդես»-ն ընկել է Աղստև գետը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ, այնուհետ Բրյուսել

Մեր նպատակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ. վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Իսրայելը հարվածել է Բեյրութին. տեղեկություններ կան զոհերի և վիրավորների վերաբերյալ (տեսանյութ)

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալ

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. անդրադարձել է եղել «Խելացի քաղաք» հայեցակարգին

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ջոշուա Հաքին

Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է

Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել

Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Վարչապետին է ներկայացվել Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան

Ով է Երևանի ավագանու՝ «Ազգային առաջընթաց»-ի նոր անդամը. ԿԸՀ նիստ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 20-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. կան վիրավորներ