Սպանեմ, նստեմ վրեն, քշեմ

04/06/2021 schedule19:50

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի համարում

Ընթերցողը, անշուշտ, ճանաչեց իրեն «Վոյին» հռչակած Ռոբերտ Քոչարյանին: Լուսանկարն արված է 2009 թվականին`աֆրիկյան Տանզանիա կոչվող երկրի Կատավի ազգային պարկում: Չէ՛, մի՛ վախեցեք, առյուծը, որին այդքան հավեսով հեծնել է Քոչարյանը, սպանված է: Նրան սպանել է հենց Ռոբերտ Քոչարյանը: Ամենահետաքրքիր հարցը, թերեւս, այն է, թե ինչու է սպանել, քանի որ առյուծի միսը ուտելու չէ: Սա ընդամենը սպանելուց, հոշոտելուց, վերացնելուց հաճույք ստացող մարդու մանկության երազանքի իրագործում է, ինչը բավական թանկ արժե` մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար: Այստեղից առաջանում է հաջորդ հարցը` որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանին այդքան փող:

Իր սպանած կենդանիների հետ Քոչարյանի այս լուսանկարները տեղադրված են http://tanzani-abiggame.com կայքում:

Քանի որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 3 օր առաջ չէր պատասխանել մեր այն հարցին, թե որքան հաճախ են Քոչարյանները Աֆրիկա որսի գնում եւ որքան են արժենում որսորդական այդ տուրերը, երեկ մենք զանգահարեցինք Աֆրիկա եւ փորձեցինք դա ճշտել այնտեղից: Հիշեցնենք, 3 օր առաջ մենք տպագրել էինք Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի լուսանկարները` իր սպանած կենդանիների հետ, որոնք վերցրել էինք http://www.kalaharihunts.com կայքից: Նամիբիայի Կալահարիի ազգային պարկից, նախ, փորձեցինք ճշտել, թե ինչ արժե որսորդական մեկ տուրը: «Դա կախված է այն բանից, թե ինչ կենդանիներ ես դու ցանկանում որսալ. պայմանները լրիվ տարբեր են, օրինակ, ապրելը մի գին է, պրոֆեսիոնալ որսորդ-ուղեկցորդ ունենալը մի գին է»,- ասաց պարկի աշխատակցուհին: Երբ խնդրեցինք նշել, թե կոնկրետ որ կենդանու որսն ինչ արժե, տիկինը խուսափեց պատասխանել, ասելով միայն. «Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ դրանք վայրի տարածքներ են, դու կարող է մի քանի օր ոչ մի կենդանի չտեսնես»:

182677269_784307919142242_4158497363020295362_n.jpg (90 KB)

Պարկի աշխատակցուհին մեզ բացատրեց միայն, որ իրենց կայքում տեղադրված գնացուցակում նշված են տվյալ կենդանու վրա ընդամենը մեկ անգամ կրակելու գները: Հիշեցնենք, ըստ այդ կայքի գնացուցակի, տարբեր կենդանիների վրա կրակելու գները տատանվում են 200-1500 դոլարի սահմաններում: Իսկ Սեդրակ Քոչարյանը, ինչպես երեւում էր 3 օր առաջ տպագրած մեր նկարներից, սպանել էր 2 տարբեր տեսակի անտիլոպներ: Դրանցից մեկի վրա 1 անգամ կրակելու արժեքը, ըստ կայքի գնացուցակի, կազմում է 625 դոլար (բլեսբոկինը), իսկ մյուսինը (վայրի գնու)` 1338 դոլար: Սեդրակ Քոչարյանը սպանել էր նաեւ 1 զեբր, որի վրա 1 անգամ կրակելու արժեքը կազմում է 990 դոլար: Ընդ որում, ըստ Կալահարի պարկի աշխատակցուհու, եթե կենդանին սպանվում է, նրա միսը չեն կարող վերցնել, այլ միայն մորթին (ցանկության եւ համապատասխան վճարի դեպքում), այն էլ 6-8 ամիս անց, քանի որ այդ ընթացքում մորթին մշակվում է: Պարկի աշխատակցուհուն հարցրեցինք նաեւ, թե արդյո՞ք իրենք Սեդրակ եւ Ռոբերտ Քոչարյան անունով հաճախորդ ունեն: Վերջիններիս նա անմիջապես ճանաչեց, նշելով. «Նրանք մեր հաճախորդը չեն, պարզապես իմ տղան պրոֆեսիոնալ որսորդ է եւ նրանց ուղեկցում է տարբեր սաֆարիներ եւ այդ ընթացքում ֆոտոներ է անում, որոնք տեղադրվել են մեր կայքում»: Տղայի հետ մեզ կապվել չհաջողվեց, քանի որ տիկինն ասաց, որ նա որսի է մեկնել, մոտը հեռախոս չկա եւ կվերադառնա 1 շաբաթից: Ավելի ուշ մեզ հասկանալի դարձավ նաեւ, թե ինչու Քոչարյանները Նամիբիայի պարկ որսի չեն գնում, այլ գնում են ուրիշ սաֆարիներ: Երբ զանգահարեցինք Տանզանիա, պարզվեց, որ տեղի սաֆարին էլիտար է: Տանզանիայի սաֆարիի կազմակերպիչներից Ռոուզ անունով աշխատակցուհին մեր կարճատեւ խոսակցության ընթացքում ասաց. «Օ, Նամիբիան եւ մենք էապես տարբեր ենք, անհամեմատելի է»: Ի դեպ, դա ակնհայտ երեւում է անգամ սաֆարիների կայքերից: Տանզանիայի սաֆարիի կայքը լուրջ կայք է (միայն թե գնացուցակ չունի): Երբ փորձեցինք ճշտել, թե այստեղ ինչ արժե որսորդական տուրը, տիկին Ռոուզը խնդրեց բոլոր հարցերը ուղարկել էլեկտրոնային փոստով: Դուք Ռոբերտ Քոչարյան անունով հաճախորդ ունե՞ք` այս հարցին տիկին Ռոուզը պատասխանեց. «Այո»: Պարզվեց, որ նա Սեդրակ Քոչարյանին էլ է լավ ճանաչում: Որքա՞ն հաճախ են նրանք այդտեղ որսի գալիս` մեր այս հարցին տիկին Ռոուզը պատասխանեց. «Խնդրում եմ, ձեր հարցերն ուղարկել էլ.փոստով»: Երեկ մենք մի շարք հարցեր ենք ուղարկել Տանզանիա, խնդրելով պատասխանել, թե որքան արժե որսորդության մեկ տուրը, որքան գումար է անհրաժեշտ կոնկրետ կենդանիներ որսալու համար, որքան հաճախ են Քոչարյաններն այնտեղ որսի գնում եւ այլն:

unnamed.jpg (119 KB)

Պատասխանները ստանալուն պես` դրանք կհրապարակենք: Այս պահին ակնհայտ է մի բան. Քոչարյաններն իրենց էլիտար որսի ժամանակ միայն 1 կրակոցի համար ծախսել են շատ ավելին, քան նշված է Կալահարիի սաֆարիի կայքում: Ավելին, դատելով Քոչարյանի սպանած կենդանիներից, նրա որսը թագավորական է եղել. այդ կենդանիները` առյուծ, հովազ, արեւելաաֆրիկյան մեծ կուդու, աֆրիկյան գոմշացու, տեղ են գտել կայքի «թագավորական տուր» բաժնում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ, օրինակ, առյուծի որսն արժե 25 հազար դոլար, իսկ որսորդական 1 տուրի կազմակերպումը, մեր տեղեկություններով` մի քանի տասնյակ հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար:

182677269_784307919142242_4158497363020295362_n.jpg (90 KB)

Լուսինե Բարսեղյան

Տպել
46547 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է