Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

25/04/2024 schedule18:31

Նայելով փողոցներում նստող ԱԺ նախկին գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանին, Լարիսա Ալավերդյանին ու մյուսներին, պատգամավորական հիշողություններիս մեջ շառաչուն մի ապտակ է գալիս․․․

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով․

«Նաիրա Զոհրաբյանը ասում է՝ «Նիկոլ հայրենիք ես տալիս, չենք թողնելու․․․»։

Ու հիշողություններով գնում ես 2010թ․՝ Ազգային ժողովի քառոօրյա նիստերից մեկը։ Երեկոյան ժամը 17։00-ի մատույցներ, երբ ԱԺ բացարձակ դահլիճում նիստը նախագահողի ու իմ մի քանի ընկերների հետ դահլիճում սկսվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկումները, ու որքան հիշողությունս չի դավաճանում, ելույթի համար միայն 1 մարդ գրանցվեց՝ Ստյոպա Սաֆարյանը․․․

Իմ ելույթից հետո դատարկ դահլիճում օրենքի քննարկման մասնակիցների թիվը միայն մեկով ավելացավ՝ դահլիճ մտավ ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ու ամբիոնից իջնելուց հետո ասեց՝ որ իմ ելույթի ու մտահոգությունների պատճառով է եկել դահլիճ․․․

Դեհ, լրատվամիջոցներից առանց բացառության ոչ մեկ չկար․․․

Մինչ այդ քննարկումն էլ, երբ իմ գործընկեր Լարիսա Ալավերդյանը չէր մասնակցում իրեն կցված 2-րդ հանձնաժողովի՝ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստերին, ստիպված ինքս էի իմ վրա վերցրել դա որպես արդեն թվով 3-րդ հանձնաժողով, ու այնտեղ նախագծի քննարկման ժամանակ էի խնդրել, աղաչել Խաչիկ Մանուկյանին, ոչպեսզի որպես նախագահ նա այդ անասելի հաստափոր հավելվածներով օրենքը տանի ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստերով քննարկի մարզերում, համայնքներում ու այսպես հապճեպ չընդունվի։

Վերջին անգամ նրան ու մեծամասնությանն ուղղված այդ խնդրանքս ԱԺ բակում արեցի, երբ նա պատասխանեց, թե լավ բան եմ ասում, այդպես կանի, բայց այդպես էլ չիմացանք՝ այդ օրենքի նախագիծը տարա՞ն գյուղեր, ինչ ասեցին օրինակ Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչները ու նախկին գյուղապետերը՝ ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական, ԲՀԿ-ական կամ ՕԵԿ-ական, հավելվածի այն հատվածների վերաբերյալ, որտեղ Բաղանիսի ու Բաղանիս Այրումի, Ոսկեպարի ու Աշաղի Ասկիպարայի, Կիրանցի ու Խեյրմլիի, Բերքաբերի ու Քիզիլ Հաջիլիի միջև սահմանը անվանվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահման․․․

Իսկ դուք բոլորդ՝ չորս խմբակցություններով հաջորդ օրն ուրախ-ուրախ ժամը 11։00-12։00 միաձայն քվեարկեցիք բոլոր օրենքների ու նաև դրա տակ, որտեղ ոչ Բաղանիս Այրումը, ոչ Աշաղի Ասկիբարան, ոչ Խեյրմլին, ոչ Քիզիլ Հաջիլին չէիք համարել Հայաստանի Հանրապետություն ու հայրենիք, այլ համարել էիք Ադրբեջան․․․

Ու այս ամենին իմ հորդորով դեմ քվեարկեցին միայն ես, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը․․․ Անգամ Լարիսա Ալավերդյանը կրկին քվեարկությանը չկար․․․

Իսկ դրա տակ քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը․․․ Չէիք հիշում, որ մի X ժամի Հայաստանը ետ է քաշվելու այնտեղից, որովհետև դուք այն դուրս եք դրել այսօրվա ավելի մեծ «հայրենիքից »․․․ Բա եթե Աշաղի Ասկիպարան՝ 6-7-րդ դարի հայոց սուրբ Աստվածածին եկեղեցու կողքի գյուղը, հայրենիք էր, իսկ եկեղեցին՝ արժեք, բա ինչու այդ եկեղեցու մասին 2010թ․ չէիք հիշում․․․ Իսկ ձեր ուրվագծած սահմանով այն ուզես թե չուզես ընկնում է սահմանի պռնկին․․․

Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, որ դուք Փարիզներ ու Ստրասբուրգներ գնալու փոխարեն ճանապարհորդեիք ձեր հայրենիքի գյուղերում ու իմանայիք գոնե սահմանամերձ գյուղերի տեղերն ու ռիսկերը Հայաստանի արտաքին սահմանային ուրվագծի օգտին քվեարկելուց առաջ․․․

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք Ստեփան Սաֆարյանի ու նրա հայրենակիցների հայրենիքը․․․

Չեմ հավատում։ Ու դուք գիտեք, թե ինչու․․․ Ու այսքանը գրեցի, որ մնացածն էլ իմանան, որ այս ամենի համար ոչ պակաս չափով պատասպանատու եք բոլորդ․․․ »։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Չարենցի փողոցում իրականացված ակցիայի ժամանակ ոտիկանության ծառայողները բերման էին ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։

Տպել
1482 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը