Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն

08/12/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 8-ի համարում

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վագրային ցատկերը: Այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով, մեր տնտեսությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է երկնիշ` 13,1 տոկոսանոց աճ: Աճը երկնիշ է, ավելին է, քան անցած տարվա աճը, բայց ակնհայտ է, որ այլեւս չկա նախորդ տարիների պաթոսը մեր երկնիշ տնտեսական աճը գովերգելու հարցում: Քոչարյանը օրումեջ ջրագծեր կամ խանութներ բացելու ժամանակ այլեւս չի խոսում տնտեսության զարգացման մասին, Անդրանիկ Մարգարյանը նախընտրում է խոսել միայն թոշակների մասին, նախարարները ընդհանրապես տնտեսության մասին աշխատում են չխոսել: Ի՞նչն է պատճառը: Ի՞նչ է տեղի ունեցել: Այդ ի՞նչ փոխվեց այս ընթացքում: Իսկ այս ընթացքում շատ բան է փոխվել: Տեղի է ունեցել այն, ինչը պետք է տեղի ունենար:

Հայաստանում, չնայած երկնիշ ցուցանիշներին, տնտեսությունը վաղուց արդեն չի զարգանում, այլ ընդամենը պղպջակի պես ուռում է, ինչին տրվել է «աճ» անվանումը: Սա հենց այնպես պնդում չէ, այլ հիմնավորված է հենց ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալներով: Օրինակ` անցած տարի մեր տնտեսության, պատկերավոր ասած, ավելի քան 20 տոկոսը արդյունաբերությունն էր, մի այդքան էլ` գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Սա նշանակում է, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում այս երեք հիմնական ճյուղերը ունեին գրեթե հավասար մասնաբաժին: Այս տարի վիճակը կտրուկ փոխվել է: Արդյունաբերության չափաբաժինը հազիվ ձգել է 16,5 տոկոս, գյուղատնտեսությանը` 18,8 տոկոս, իսկ շինարարությունը արդեն «խժռել է» 25,2 տոկոս մասնաբաժինը:

Մեկ այլ ցուցանիշ եւս: Տնտեսական աճի վերը նշված 13,1 տոկոսի մեծագույն մասը` 7,4 տոկոսը, ստացվել է միայն շինարարության հաշվին: Անցած տարի այս ցուցանիշը ընդամենը 4,7 տոկոս էր: Գյուղատնտեսության մասնակցությունը տնտեսական աճին կազմել է ոչ ավել, ոչ պակաս` կլորիկ ու չաղլիկ 0 տոկոս: Ավելի տխուր է տնտեսության աճի գործում արդյունաբերության ունեցած մասնակցությունը: Արդյունաբերությունը այս տարվա առաջին 10 ամիսներին ոչ միայն չի նպաստել տնտեսական աճին, այլ նաեւ, պատկերավոր ասած, խոչընդոտել է 0,2 տոկոսով: Այսինքն` եթե այս ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը գոնե չնվազեր, ապա տնտեսական աճի ցուցանիշը 0,2 տոկոսով ավելին կլիներ: Իսկ արդյունաբերության նվազումը կազմել է մոտ 1 տոկոս:

Իսկ ի՞նչ է սա նշանակում: Շինարարության աճի նման տեմպը, որը կազմել է 36 տոկոս, իհարկե, կարող էր ուրախալի ցուցանիշ համարվել, միայն եթե մյուս հիմնական ճյուղերի աճը ունենար գոնե համադրելի տեմպ: Մինչդեռ մեր գյուղատնտեսությունն եւ արդյունաբերությունը դոփում են տեղում, եւ տնտեսական երկնիշ աճը մնացել է միայն շինարարության հույսին: Տխուր է պատկերը նաեւ արտաքին առեւտրի բնագավառում: Ճիշտ է, արտահանման մի փոքր` մոտ 2 տոկոսանոց աճ գրանցվել է անցած տարվա համեմատ, սակայն ներմուծման աճի ցուցանիշները պարզապես սահմռկեցուցիչ են` ավելի քան 20 տոկոս: Արտաքին առեւտրի մեր բացասական հաշվեկշիռը այս 10 ամիսների կտրվածքով ընդհուպ մոտեցել է 1 մլրդ դոլարի` անցած տարվա նույն ժամանակահատվածի 630 մլն դոլարի դիմաց:

Մի խոսքով, եթե ասենք, որ մեր երկրի գործերը լավ չեն, ապա երեւի ոչինչ ասած չենք լինի: Իրականում գործերը հեչ լավ չեն: Մենք օր օրի ավելի շատ ենք սպառում, քան ստեղծում ենք: Սպառելու փողը ստանում ենք մեր` արտասահմանում ապրող ու աշխատող բարեկամներից: Այդ փողը մի պտույտ կատարելուց հետո կուտակվում է բնակչության մի փոքր մասի մոտ, պատկերավոր ասած, վերածվում շինարարության, որի շնորհիվ էլ մեր տնտեսությունը արձանագրում է երկնիշ տնտեսական աճ: Այլ կերպ ասած, մեր տնտեսական աճը ընդամենը պղպջակ է: Մեր ապրանքների մրցունակությունը ընդհանուր առմամբ գնալով նվազում է անգամ ներքին շուկայում: Սա նվազեցնում է մեր երկրի մրցունակությունն ընդհանրապես: Ու կարելի է չկասկածել, որ գնալով այս տխուր վիճակը ավելի է խորանալու:

Եւ ուրեմն` ինչո՞ւ այսպես ստացվեց: Եթե մի քիչ խորը ուսումնասիրենք իրավիճակը, ապա կհասկանանք, որ այլ կերպ լինել չէր էլ կարող: Որեւէ երկրում չի կարող ապահովվել տնտեսության որակական աճ, եթե իշխանությունները որոշում են կայացնում, ասենք, համատարած սուբսիդավորել գազի սակագինը: Սա կոչվում է պարզունակ պոպուլիզմ: Եւ հետեւանքներն էլ իրենց երկար սպասեցնել չեն տալիս, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Հաշվի առնելով, որ առաջիկա երկու տարիներին ընտրությունների պակասություն չի լինելու, կարելի է համոզված պնդել, որ այդ պոպուլիզմը շարունակվելու է եւ դեռ խորանալու է:

Բայց պոպուլիզմը մեր տնտեսության դժբախտության մի մասն է միայն: Հիմնականը տնտեսության արմատական օլիգարխացումն է եւ մրցակցության, կարելի է ասել, իսպառ բացառումը, որին երկար տարիներ տանջվելուց ու մաքառելուց հետո վերջապես հասել է մեր իշխանությունը: Այս դեպքում եւս, եթե հաշվի ենք առնում, թե ում շնորհիվ եւ ինչպես է իշխանությունը պատրաստվում վերարտադրվել առաջիկա ընտրությունների ժամանակ, ապա ակնհայտ է դառնում, որ այս առումով էլ վիճակը ավելի է վատանալու:

Հայկ Գեւորգյան 

Տպել
102761 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ