Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

08/05/2024 schedule19:50

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։

Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։

Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել.

«Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, որքանով որ պահպանում և ապրեցնում են իրենց սովորույթներն ու ավանդույթները: Եթե չկան մեր սովորույթները՝ մենք ուղղակի կորցնում ենք մեր արժեքային համակարգը:

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր սովորույթները մեր հետ տանենք, որտեղ էլ, որ ապրենք: Շատ կարևոր է դրանք փոխանցել երիտասարդներին, ապագա սերունդներին: Ես ուրախ եմ, որ այստեղ կան փոքրիկներ, պատանիներ, դեռահասներ, որոնք պարի կամ երգի միջոցով ստացել են մեր հայկական սովորույթները և փոխանցելու են հաջորդ սերունդներին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ այստեղ տեսնում եմ»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահը մասնավորապես ասել է.

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետություն և որպես Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել, ամրապնդել և հաջորդ սերունդներին փոխանցել… Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած: Եվ այս հարցում ամենակարևորը՝ միասնականությունն է, համերաշխությունը, իրար չվիրավորելը, իրար լսելը: Մենք հզոր ենք, երբ ավելի միասնական ենք և հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Խոսքն ուղղելով Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանին, նախագահը ցանկություն է հայտնել, որ «եկեղեցին շարունակի առաջնորդել այն քրիստոնեական արժեքներով, որոնցով միշտ առաջնորդվել է»:

«Դա շատ կարևոր առաքելություն է, որը իրականում նաև շատ դժվար է իրականացնել այսօրվա բարդ աշխարհում: Մենք մարտահրավերների առջև ենք կանգնած՝ որպես քրիստոնյաներ, և պետք չէ այս մարտահրավերների ժամանակ թշնամանալ այլ կրոնների հետ: Մենք որպես հայ կարողացել ենք մեր գոյությունը պահպանել, որովհետև մենք իրապես կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ ենք: Մեր հակառակորդ երկրները միշտ փորձում են ներկայացնել, որ մեր պայքարն իրենց հետ եղել է կրոնական:

Սակայն իրականում մեր պատմության մեջ մեր պայքարը չի եղել կրոնական: Մենք եղել ենք կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ: Հատկապես Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում մեզ ընդունում են նաև նրա համար, որ մենք կրոնական մեծ հանդուրժողականություն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք, որովհետև մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել»,- ասել է նախագահը՝ բոլորին մաղթելով հաջողություններ և բազում ձեռքբերումներ:

Տպել
803 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը