Անդրանիկ Սարգսյանն ակնկալում է հանրության աջակցությունը. նա առողջական խնդիրներ ունի

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, նախկին ռազմագերի 32-ամյա Անդրանիկ Սարգսյանը հանրության օգնության կարիքն ունի։

Բանն այն է, որ նա, պատերազմի ժամանակ գերեվարվելով, Բաքվի բանտում անցկացրած ժամանակահատվածում առողջական խնդիրներ է ձեռք բերել:

«Ողնաշարի խնդիրներ ունեմ, որոնք այդ ժամանակ են առաջացել։ Չեմ կարողանում ծանր աշխատանք անել։ Հայաստանում հնարավոր է բուժել, պարզապես ֆինանսական միջոցներ են պետք, որոնք ես չունեմ»,- «Հայկական ժամանակ»-ի զրույցում ասում է նա:

Անդրանիկ Սարգսյանը բնակվում է մոր հետ միասին, նա համարվում է նաև մայրիկի միակ խնամակալը։

Նրա խոսքով՝ սկզբում վարձով բնակվել են Երևանում, սակայն տան տերը վարձը բարձրացրել է մինչև 300 հազար դրամ։ Պահանջվող գումարը չկարողանալով վճարել՝ ընտանիքը տեղափոխվել է Արմավիրի մարզ՝ Արմավիր քաղաք․ «Ես Երևանում ավտոբուսի վարորդ էի աշխատում, բայց որ տեղափոխվեցինք, չկարողացա աշխատանքս շարունակել։ Այստեղ չեմ կարողանում գործ գտնել։ Փնտրում եմ աշխատանք, գրանցվել եմ տեղի Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում։ Հիմա խնդրում եմ՝ ով ինչով կարող է ինձ օգնի»։ 

Անդրանիկը դրամահավաքի համար որևէ կոնկրետ գումար չի նախատեսել, ասում է՝ բուժումը երկարատև է, բացի դրանից՝ նախ ցանկանում է Արմավիրի տան երկու ամսվա վարձը վճարել. տանտերը ըմբռնումով է մոտեցել, բայց երկու ամսից ավելի սպասել չի կարող։

Անդրանիկին աջակցություն ցուցաբերելու համար գումար կարող եք փոխանցել նրա մոր՝ Ալինա Ենգիբարյանի հաշվեհամարին։

Ստացող՝ Ենգիբարյան Ալինա Ռաֆիկի, հաշվեհամար՝ 16600 18230290100։ 

Անդրանիկի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել՝ 093 44 50 03։ 

Տպել
1968 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին