Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի. Արմեն Մուրադյանը հիշեցնում է՝ պատվաստումն անվտանգ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։

Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը՝ երկրորդ դեղաչափը:

Տվյալները «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 հազար մահ։ Վերջին տարիներին հիվանդության զգալի բռնկումներ են գրանցվել 22 երկրում, ներառյալ՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլն: Պատվաստանյութերի ծածկույթի նվազման և կարմրուկի դեմ հսկողության թուլացման արդյունքում, Մուրադյանի խոսքով, 2022թ. գրանցված խոշոր բռնկումները վկայում են, որ կարմրուկն անմիջական սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում:

Գրառման մյուս հատվածը՝ ստորև.

«Կարմրուկը մարդու ամենավարակիչ վիրուսներից է, գնահատված է, որ հիվանդության հանդեպ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:

Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական միության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով՝ պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում: Կարմրուկի դեմ 2 չափաբաժիններով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է՝ բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:

Տվյալները վկայում են, որ աշխարհը լավ վիճակում չէ, քանի որ երեխաների միայն 81%-ն է ստանում կարմրուկ պարունակող պատվաստանյութի առաջին և միայն 71%-ը՝ երկրորդ չափաբաժինը, որը 2008թ. ի վեր կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժնի ընդգրկվածության ամենացածր ցուցանիշն է:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Հարկ է նշել, որ, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում՝ 19-ը մինչև 18 տարեկան:

Հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը: Օրինակ՝ «The Lancet» հեղինակավոր ամսագրում տպագրված հոդվածի համաձայն՝ Իտալիայում հակապատվաստումային շարժումների տարածումը հանգեցրել է կարմրուկի ընդգրկվածության նվազմանը մինչև 85%, որն ուղեկցվել է բռնկումներով և մահվան դեպքերի աճով:

Պատվաստումներից խուսափելուն նպաստում են՝ մի շարք հետևյալ տարածված առասպելները.

Կարմրուկը վտանգավոր հիվանդություն չէ: Իրականությունն այն է, որ կարմրուկն առաջացնում է բարդություններ 30% դեպքերում, այդ թվում՝ թոքաբորբ, էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում) և այլն, իսկ մահաբերության ցուցանիշը կազմում է 1-3 հիվանդության յուրաքանչյուր 1000 դեպք հաշվով:

Իմունիտետ ավելի լավ է ձեռքբերել հիվանդանալու, քան պատվաստվելու միջոցով: Իրականությունն այն է, որ պատվաստանյութը պաշտպանում է կարմրուկից՝ առանց ծանր ախտանիշներ, բարդությունների կամ հետևանքներ առաջացնելու: ԿԿԽ պատվաստումից հետո լուրջ անբարենպաստ իրադարձությունները չափազանց հազվադեպ են: Հետևաբար ավելի անվտանգ է պատվաստումը, քան վարակվելը: Ավելին՝ պատվաստվելու միջոցով մենք պաշտպանում ենք նաև մեր շրջապատը, մինչդեռ հիվանդության միջոցով ձեռքբերված իմունիտետը ենթարկում է մյուսներին վտանգի:

ԿԿԽ պատվաստանյութը կարող է առաջացնել աուտիզմ: Տվյալ առասպելն առաջացել է 1998թ. և տարածվել ԶԼՄ-ների կողմից, այնինչ հետագայում պարզվել է, որ տվյալ աշխատանքի հեղինակը կեղծել է հետազոտության արդյունքները, քանի որ ունեցել է ֆինանսական շահագրգռվածություն իրեն վարձակալած անձի կողմից, որը պատրաստվում էր դատի տալ պատվաստանյութ արտադրող կազմակերպություններին: Բազմաթիվ գիտական հետազոտություններով ապացուցված իրականությունն այն է, որ չկա որևէ ապացույց ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի առաջացման փոխկապակցվածության վերաբերյալ:

Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, պատվաստումները անվտանգ են, ունեն տասնամյակների կիրառման փորձ, կանխել են միլիոնավոր մարդկանց մահ և շարունակում են մնալ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ միջոցը»:

Տպել
1981 դիտում

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները