Առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից․ Ավանեսյանը ներկայացրեց քայլերը, որոնք ձեռնարկում են կարմրուկի կանխարգելման համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում կարմրուկի վարակով ստեղծված համաճարակային իրավիճակի պարզաբանման համար այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ ՀՀ-ում այսօրվա դրությամբ կարմրուկով վարակված 20 անձից 15-ը երեխա է, 5-ը՝ մեծահասակ։ Ըստ նրա՝ մեկ հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

«Հիվանդները գտնվում են միջին ծանրության վիճակում և բժիշկների խիստ հսկողության տակ։ Նրանց բուժումը կազմակերպվում է՝ ԱՀԿ ուղեցույցի համաձայն։ Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային միջոցներով։ 2022 թվականից սկսած՝ ԱՀԿ-ն նշել էր, որ մեր տարածաշրջանի և այլ տարածաշրջանների 27 երկրների շրջանում բավականին աշխուժացել է հիվանդությունը։ Վերջին տեղեկատվությունների համաձայն՝ մենք ակնկալում էինք, որ ՀՀ-ում նույնպես կունենանք դեպքեր»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ համաճարակաբանական ընդհանուր հսկողության արդյունքներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ կարմրուկի առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից։ Վարակակիրը եղել է երեխա․ «Երեխայից հետո վարակվել են այլ անձինք։ Մեզ մոտ ստեղծված աշխատանքային խումբը, որի ղեկավարը ես եմ, իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման գործողությունները։ Կարևոր է դեպքերի վաղ հայտնաբերումը, կոնտակտային շրջանակների հստակ պարզաբանումը, կանխարգելիչ գործողությունները, հիվանդների կամ վարակակիրների մեկուսացումը և վարակի շղթան կոտրելը»։

Առողջապահական գերատեսչության ղեկավարն ընդգծեց՝ կարմրուկի կանխարգելման հիմնական միջոցը պատվաստումերն են. սահմանված է երկու պատվաստում՝ երկու դեղաչափով, որոնք իրականցվում են մեկ և 4 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաների շրջանում. «Երկու դեղաչափով պատվաստված լինելու դեպքում բացառվում է վարակվելու հավանականությունը։ Թեև մեր բնակչության 95 տոկոսը բավականին իմունային շերտ ունի, քանի որ պատվաստված է հիվանդության դեմ, այնուամենայնիվ, բնակչության 5 տոկոսը չունի պաշտպանվածություն վարակի դեմ»:

Նրա հավաստմամբ՝ իրենք պոլիկլինիկաների հետ աշխատանքներ են տանում, որպեսզի վեր հանեն պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանեն և վարակի տարածումը կանխեն:

Տպել
3244 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին