«Աշտարակ կաթ»-ից խաբված գորայքցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի

27/12/2016 schedule18:50

Շուտով տարին կավարտվի, իսկ Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչները դեռ հույսով սպասում են. սպասում են, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը վերջապես կմարի կաթի մթերումից ամիսներ առաջ գոյացած պարտքը:

Համայնքապետ Առուստամ Առուստամյանը չի բացառում, որ խաբված ու հիասթափված գորայքցիների համբերության բաժակը մի օր կարող է լցվել՝ ի վերջո հանգեցնելով լայնածավալ բողոքի ակցիայի, ինչպես դա պատահեց Ճամբարակում: Սա այն դեպքում, երբ գյուղապետի խոսքով, գորայքցիները կոնֆլիկտներից խուսափող եւ համեստ մարդիկ են:

«Ընկերությունից անընդհատ հավաստիացնում են, որ պարտքը կվճարեն, սակայն այդպես էլ չեն վճարում: Նոր տեր է եկել, նրա շատ պետքն է՝ նախորդի պարտքերը մարի: Հիմա սպասում ենք մենեջերին, որ այսօր Երեւանից գա ու մեզ պարզաբանումներ ներկայացնի: Ուղարկել ենք, տեսնենք՝ ինչ նորություն կբերի»,- տեղեկացրեց Առուստամ Առուստամյանը:

Գորայքի գյուղապետը նշեց, որ համայնքի բոլոր տնտեսությունները վերցրած՝ «Աշտարակ կաթ»-ը գյուղացիներին պարտք է մոտ 8 միլիոն 600 հազար դրամ: Նախկինում եւս պատահել է, որ ընկերությունը երկար ժամանակով չի մարել պարտքերը, սակայն գոնե ժամկետների հարցում չի խաբել: Հիմա այլ է՝ ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:

Առուստամ Առուստամյանը կասկածանք հայտնեց՝ արդյոք «քաշված» գյուղացիները սիրտ կանեն երկրորդ անգամ «Աշտարակ կաթ»-ի հետ գործարքի մեջ մտնել: Նա միայն նշեց, որ գյուղացիների վստահությունը կրկին շահելը շատ բարդ կլինի: Ամեն դեպքում՝ Գորայքի գյուղապետը զերծ մնաց գործարանի նոր ղեկավարության հասցեին սուր քննադատությունից՝ նշելով, որ նրանք ոչ մի բանով մեղավոր չեն եւ ոչ էլ պատասխանատու են իրենց նախորդի գործողությունների համար:

Հիշեցնենք, որ Ճամբարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները նոյեմբերի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել «Աշտարակ կաթ» ընկերության գործարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Խոսքը մի քանի ամիսների ընթացքում կուտակված 70 միլիոն դրամի մասին է: Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիր տրամադրել: Սա հերթական խնդիրն էր դարձել ճամբարակցիների համար՝ նրանց կանգնեցնելով 60 տոննա պանրի իրացման հարցի առջեւ:

Հիշեցնենք նաեւ, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում, գործարարներ Վահրամ Միրաքյանն ու Հարություն Մնացականյանն ասել էին, որ «Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակի մասնաճյուղում մնացած ռոքֆոր պանրից վաճառել են արդեն շուրջ 3 տոննա:

Տպել
2638 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)