Այսօր Չինարիում զոհվածների լուսանկարները. հակառակորդը 7 զոհ է տվել. թարմացված

29/12/2016 schedule10:35

15.15 Չնայած այն հանգամանքին, որ Բերդի բժշկական հիվանդանոցից armtimes.com-ին հայտնել են, թե վիրավորներին տեղափոխել են Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան:

14.30 ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ-երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի։
Հ.Գ. Ինչեր պետք է լինեն, որ հասկանաք ճիշտ աշխատել այս իրավիճակներում:

14.10 Լուսանկարում այսօր Չինարիում զոհված հայ զինծառայողներն են:

13.15 ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ հակառակորդը մեր դիրքերում թողել է դիվերսանտներից մեկի դին: Նրա խոսքով` մանրամասները պաշտպանության նախարարությունը կներկայացնի պաշտոնական հաղորդագրությամբ:

13.05 Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդի կողմից տեղի ունեցած ոտնձգությունների մասին իմացել են լրատվությունից:

«Մենք էլ ենք լրատվությունից իմացել, որ մարտեր են, բայց վիրավորների ու այլ մանրամասների մասին բան չգիտենք, չենք տիրապետում: Ես զինվորական չեմ, ոչինչ չեմ կարող ասել, ես ընդամենն իմ քաղաքացիների համար եմ պատասխանատու, ու կարող եմ միայն ասել, որ գյուղում խաղաղ է այս պահին»,- ասաց Սաղոյանը:

12.45 Բերեդի բժշկական հիվանդանոցից armtimes.com-ին հայտնում են, որ վիրավորներին տեղափոխում են Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ: Թե քանի վիրավոր ունենք, դեռ հստակ չէ:

12.40 ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհերի անունները: Նա ՖԲ իր էջում գել է.

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

12.30 Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, դիվերսիոն խումբը հատած է եղել շփման գիծը ու մարտի է մտել արդեն ՀՀ սուվերեն տարածքում։ Սպանվել են լվացվող զինվորներն ու օգնության հասնող սպան։ 

12.00 Քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զոհերի մասին տեղեկությունը ճիշտ է, ունենք երեք զոհ: Նա նաև նշեց, որ զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով`  ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում մարտերը դեռ շարունակվում են:

10.30 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-ն լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37369 դիտում

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել

Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ

Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ

Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը

Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը

Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը

2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով

Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում

Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ

Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը

Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն