Երբ Շավարշին գտել են՝ ավտոմատը ձեռքին է եղել, իսկ մատը՝ ձգանին. լուսանկարներ

31/12/2016 schedule15:00

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղի ունեցավ դեկտեմբերի 29- Չինարիում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի հուղարկավորությունը:

26-ամյա սպային հողին հանձնեցին զինվորական կարգով: Հերոս սպային ամբողջ Աշոցքն էր եկել վերջին հրաժեշտը տալու: Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում պատմեցին, որ Շավարշը յուրահատուկ երիտասարդ էր, ընտանիքի միակ որդին:

«Խելոք, շատ համեստ երեխա էր: Մարդկանց հարգել գիտեր, մեկին մե վատ բառմ չէր ըսե: Տան միակ կերակրողն էր, գյուղի հետ շատ էր կապված: Վերջին անգամ գյուղ խոտ հավաքելուց էր եկել: Ծնողները լուռ իրանց վիշտը կսգան, կըսեն՝ մեր տղեն, թող վերջինը էղնի»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասում է Աշոցքի բնակիչ Սուրիկ Դանիելյանը:

Աշոցքի բնակիչների խոսքով՝ ավագ լեյտենանտ Մելիքյանը իր ենթակայության տակ գտնվող զինվորների օգնության ձայներն է լսել, փորձել է օգնել, բայց ընկել է թշնամու գնդակից. «Երկու զինվոր՝ իջել են ձորակի մեջ լվացվելու: Էդ մոմենտին թուրքերը հարձակվել են էդ էրեխեքի վրա: Շավարշը, ձենները լսելով, վերցրել է ավտոմատը ու հասել օգնության: Երկու թուրքի խփել է ու հետեւից իրան են խփել»,- Armtimes.com-ին պատմեց Սուրիկ Դանիելյանը եւ ավելացրեց, որ, երբ Շավարշին գտել են՝ ավտոմատը ձեռքին է եղել, իսկ մատը՝ ձգանին:

Աշոցքում դժգոհ են միջազգային կառույցների աշխատանքից:

«Մեր դիվանագիտությունը թույլ է: Կպել են ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից, բայց պտի ՆԱՏՕ մտնինք, որ մեզի տեր էղնին: Մենք մեղք ենք, էսօր ոչ մի քրիստոնեական երկիր չի քննադատում ադրբեջանցու հանցագործությունը»,- ասում է Աշոցքի բնակիչը:

Դասընկերների եւ ծառայակից ընկերների բնութագրմամբ` Շավարշը հայրենասեր էր, գտակցված էր ընտրել մասնագիտությունը. «Դպրոցական տարիներից, երբ 4-5-րդ դասարան էինք, ասում էր, որ զինվորական է դառնալու, սիրում էր պայքարել: Ժպիտը միշտ երեսին էր: Մեր լավ ընկերը էլ մեզ հետ չէ, ափսոս: Կյանքը տվեց հայրենիքի համար: Շատ լավ մարդ էր: Մի անգամ դասարանով՝ սաղով հավաքվել էին, ես ստեղ չէի էղել, տեսազանգով զանգել էր, ասում էր, որ ես էլ պտի իրանց հետ էղնիմ: Ինքը իրա կյանքը գիտակցված տվեց հայրենիքին…»,-ընկերոջ մասին խոսելիս հիշում է Դավիթ Ափինյանը:

Շավարշը Մելիքյանների միակ որդին էր, տան միակ աշխատողը: Դպրոցն ավարտելուն պես նախընտրել էր զինվորականի մասնագիտությունը: Սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա ծառայությունը շարունակել Չինարիում:

Վերջին անգամ Աշոցք ամռանն էր եկել՝օգնել էր ծնողներին, չորացած խոտը հավաքել: Հեռացել էր եւ խոստացել ետ գալ ամանորին՝ քրոջ հարսանիքն էր լինելու: Հարազատները Armtimes.com-ին փոխանցեցին, որ Շավարշը գումար էր տնտեսում՝ ամուսնանալու նպատակով:

Մելիքյանները ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Ընտանիքի հույսը Շավարշի աշխատավարձն էր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30535 դիտում

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին