Երեւանում առաջիկա օրերին ցերեկը հնարավոր է արեւը կարճ ժամանակով երեւա

Արարատյան դաշտում այս պահին օդի ջերմաստիճանը (-10-12 աստիճան) նորմայից ցածր է 7-9 աստիճանով՝ ի տարբերություն մարզերի մեծ մասի, որտեղ ջերմաստիճանը նորմայից 3-5 աստիճանով բարձր է: Չնայած սրան՝ հասարակությանն ամենից շատ «անհանգստացնում է» Երեւանում եւ Արարատյան դաշտում օրեր շարունակ առկա մառախուղն ու արեւի բացակայությունը:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում բացատրեց, թե որն է պատճառը, որ Հայաստանի՝ սովորաբար ամենատաքը համարվող շրջաններում հիմա ամենացուրտն է: Նա նաեւ նշեց, որ առաջիկա 5 օրերին այդ իմաստով մեծ փոփոխություններ չեն սպասվում:

- Պարոն Սուրենյան, Երեւանում վերջին օրերին շատ ավելի ցուրտ է, քան՝ լեռնային մարզերում: Բացի այդ, մառախուղը ոչ մի կերպ չի ուզում հեռանալ: Ի՞նչ երեւույթ է սա եւ որքա՞ն ժամանակ կշարունակի գործել:

- Այն, ինչ տեսնում ենք՝ դա նորմալ երեւույթ է եւ ոչ մի կատաստրոֆա չկա դրանում: Դա Արարատյան դաշտի լեռնագրական առանձնահատկությունն է եւ իր մեջ որեւէ նորություն չի պարունակում, որ մեր հասարակությունն այսպես զարմացել է: Արարատյան դաշտը գոգավորություն է՝ շրջափակված լեռնաշղթաներով: Այդ լեռնաշղթաների լեռնալանջերին օդը սառչում է, խտությունը մեծանում է եւ ջրի նման հոսում Արարատյան դաշտի հատակային հատված:

Այնտեղ սառն օդը լճանում է եւ մթնոլորտային բարձր ճնշման պահպանման դեպքում օրերով ու շաբաթներով մնում է Արարատյան դաշտի հատակային հատվածում: Սա է ջերմաստիճանի ցածր լինելու պատճառը: Ինչ վերաբերում է մառախուղին՝ այն ձեւավորվել է հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքների ներհոսքի պատճառով. մտնելով հանրապետություն, այդ հոսանքները չեն կարողանում ներթափանցել Արարատյան դաշտ եւ շրջանցելով այն՝ սահում են լեռնային շրջաններ: Այդ տաք ու սառն օդային հոսանքների շփման գոտում էլ առաջանում են ամպամածություն եւ մառախուղ:

Սա է գիտական բացատրությունը եւ պետք է ասեմ, որ սա այս երեւույթի դրսեւորման մեղմ դեպքերից մեկն է: Եթե հիշում եք՝ 2013 թվականին պատկերը շատ ավելի սարսափելի էր, 2008-ին՝ էլ ավելի. եթե հիմա Երեւանում գիշերը -10-11 աստիճան է, 2008-ի այս օրերին ունեցել ենք մինչեւ -25 աստիճան սառնամանիք Արարատյան դաշտում, որը պահպանվել է գրեթե ողջ հունվարի ընթացքում: Այսինքն՝ ներկա ջերմային ֆոնը (-11-12 աստիճան), որը կա Արարատյան դաշտում, դա արտակարգ ցուրտ անվանելը ճիշտ չէ:

Խնդիրը հետեւյալն է. Արեգակի բացակայությունը, բարձր խոնավությունն այնպիսի զգացողական էֆեկտ են ստեղծում, որ մարդը շատ ավելի ցածր է զգում առկա ջերմային ֆոնը, քան՝ կա: Դրա պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է, որը 100 տոկոս է: Ձյան բյուրեղները, որ տեսնում եք, դրանք տեղումներ չեն. սառնամանիքի եւ բարձր խոնավության պատճառով տեղի է ունենում կոմպենսացիա, խտացում եւ օդում գոլորշիները խտանալով վեր են ածվում սառցե բյուրեղների:

- Երեւանում եւ Արարատյան դաշտում ե՞րբ հնարավոր կլինի արեւ տեսնել:

- Քանի որ անտիցիկլոնային դաշտը, այսինքն՝ բարձր ճնշման գոտին մեր երկրի տարածքում պահպանվելու են առաջիկա 5 օրերի ընթացքում, մենք եղանակային պայմանների որեւէ լուրջ փոփոխություն չենք սպասում: Վաղը Թուրքիայի տարածքից ցիկլոն է անցնում մեր տարածք, առավոտյան եւ ցերեկը՝ հատկապես հանրապետության արեւմտյան թեւում (Շիրակ, Արարատյան դաշտ, Արագածոտն, Կոտայք) թույլ ձյուն կտեղա, իսկ հունվարի 11-15-ին կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում եւ Երեւանում առանձնապես չի փոխվի, իսկ այն շրջաններում, որտեղ հիմա շատ տաք է, հունվարի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Հնարավոր է մառախուղը, ամպամածությունը ցերեկը շատ թուլանան, Արեգակի սկավառակը թույլ երեւա, բայց գիշերը եւ առավոտյան կրկին կսաստկանա:

- Դուք նշեցիք, որ Երեւանում եւ Արարատյան դաշտում առկա ջերմային ֆոնի մեջ ոչ մի անոմալ բան չկա. այսինքն՝ նորմա՞լ է, որ Արագածի գագաթին էլ է այսօր -10 աստիճան ցուրտ, Երեւանում էլ:

- Իհարկե: Մենք դեպքեր ենք ունեցել, երբ Երեւանում եղել է -20, Արագածի գագաթին՝ -5: Դա հենց ինվերսիան է՝ ջերմաստիճանային շրջադասությունը, երբ սառն օդը լցվում է ներքեւ, իսկ վերեւով տաք օդի հոսք է անցնում: Հիմա Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում, Հրազդանում, Գավառում, Սեւանում դրական ջերմաստիճան է, միայն Շիրակի հատվածում է, որ բացասական է, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ Շիրակն էլ է գոգավորություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13094 դիտում

Կա հանձնառություն և պատրաստակամություն հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը

Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու

Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար

Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը

Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք

Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»

ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ

Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան

Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը

Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել

«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան

ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները

Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ

Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան

Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան

«Երազի իմ երկիր հայրենի»․ տոնական կատարում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-ամյակին

ԱՄՆ-ում առատ ձյան հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ. տեղումները շարունակվում են. տեսանյութ

Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ

Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է

«Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ոտքով հարվածել է բժշկուհուն և մետաղական մատնոցով խփել գլխին

«Ժողովուրդ» օրաթերթը, որի սեփականատերը Սերժի ստերի Թագուհին է, նոր անտաղանդ մեգասուտ է հորինել. Հովհաննիսյան

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանը ճիշտ այնքան է կարող եպիսկոպոս կարգալույծ անել, որքան Ռոբերտ Քոչարյանը. Ալեքսանյան

Փաստացի եպիսկոպոսը հետապնդվում է ՀՀ օրենքներով սահմանված իր իրավունքը իրացնելու համար. Խուդաթյան

Խոշոր ավտովթար Արարատում. մեքենան կոտրել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա տուժած

Մայր Աթոռը վեր է ածվել խենթանոցի. միանձնյա, քմահաճ, կամայական որոշումներով լրիվ բեսպրեդել է դարձել. Սաֆարյան

Ընտրվեցի ԵԽԽՎ երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ. Ղազարյան

Չկա մարդ, չկա խնդիր. ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու առաջնորդվում Մայր Աթոռում. Տեր Բարդուղիմեոս

Այսպես որ գնա, «կարգալույծ եղած» հոգևորականները ավելի շատ կլինեն, քան «կարգալույծ չեղածները». Ղևոնդյան

Եպիսկոպոսին կարգալույծ անելու համար պիտի շատ ծանր պատճառներ լինեն, ի՞նչ մեղք է գործել Գևորգ սրբազանը. Հակոբյան

Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար. վարչապետ

Զինվորական դառնալու որոշում ունեի, գնդապետ հայրս ասաց՝ ո՛չ, պատրաստվիր կոնսերվատորիային․ Տիգրան Հովհաննիսյան