Չախկալ, խոշոր աչքեր, նոսր մազեր. վկան ճանաչել է Գաստիկին, հետո՝ փոշմանել. Լուսանկարներ

17/01/2017 schedule20:05

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը:

Դատարանն այս փուլում հետազոտում է գործով ապացույցները: Այսօր հետազոտվեցին անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների ժամանակ նախաքննական մարմնի տեսանկարահանած նյութերը: Այս անգամ, սակայն, այն հետազոտվեց ոչ թե նիստերի քարտուղարուհու համակարգչով, այլ՝ մոտ 50 անկյունաչափ ունեցող 90-ականների հեռուստացույցով. ճանաչման ներկայացված անձանց գոնե մի քիչ տեսնելու համար հեռուստացույցը տեղադրվեց ամբիոնին. այն, սակայն տեսանելի չէր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:  

Ճանաչման ներկայացված վկաներից Կորյուն Հակոբյանը քննչական գործողության ժամանակ հայտնել է, որ չի ճանաչում իրեն ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց: Նա սկզբում հայտնել է, որ մեկին նմանեցնում է (խոսքը Ծըգլի մասին է), բայց երբ քննիչը վկային տեղեկացնում է, որ քննչական գործողությունը տեսաձայնագրվում է՝ տեսանյութը քրեական գործին կցելու համար, վկան անհանգստանում է. «Ձայնագրելը՝ ձայնագրեք, բայց ինձ տելեվիզորով ցույց չտաք…»: Նա ասում է, որ երեք երիտասարդներին տեսել է 25-30 մետր հեռավորությունից, հակառակ մայթից, ինքն էլ այդ ընթացքում խոսում էր հեռախոսով, այնպես որ՝ ուշադիր չի եղել, տարածությունն էլ մեծ է եղել իրենց միջեւ: Տեսել է երեք երիտասարդների, որոնք իր կարծիքով՝ 26-27 տարեկան «նիհար-միհար» տղաներ էին:

Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ այս վկան սկզբում ուզում էր «ճանաչել» բոլորովին այլ անձի, այլ ոչ թե չորս լուսանկարների շարքում գտնվող Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծըգլ) լուսանկարը, բացի այդ՝ նա երեք տղաներին բնութագրել է որպես «նիհար-միհար», իսկ իր պաշտպանյալներն ակնհայտորեն «նիհար-միհար» չեն:

Նշենք, որ Կորյուն Հակոբյանը ոստիկանության նախկին աշխատակից է: Նախաքննության ընթացքում հիշյալ վկային հարցաքննել են 4-5 անգամ` քննչական տարբեր բաժիններում: Իր ցուցմունքում նա նշել է, որ շենքերից դուրս եկող տղաներն իրենից մոտ 30 մ հեռու են եղել, եւ նրանց դեմքը չի հիշել, սակայն մյուս ցուցմունքներում քննիչների «օգնությամբ» վկան մտաբերել է նրանց դեմքերը, մանրամասն նկարագրել նրանց մազերի գույնը, հագուստները: Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ հայտնել է, որ երիտասարդներին տեսնելուց ինչ-որ ժամանակ առաջ ինքնաձիգի կրակահերթեր է լսել, սակայն կարծել է՝ հրաձգարանում են կրակում, եւ ուշադրություն չի դարձրել: Դատաքննության ընթացքում Հակոբյանը ամբաստանյալներից ոչ ոքի չի ճանաչել եւ նշել է, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, դեղեր է ընդունում:

Դատարանում հետազոտվեց նաեւ սույն գործով առանցքային նշանակություն ունեցող վկա Վահագն Մնացականյանի (նա աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ ճանապարհին գտնվող ավտովերանորոգման կետում՝ Էրեբունու նախկին զորամասի դիմաց) ճանաչման ներկայացնելու վերաբերյալ տեսագրությունը: Այս վկայի ցուցմունքներն են, ըստ էության, դրվել մեղադրանքի հիմքում: Տեսանյութից երեւում է, որ քննիչը վկային է ներկայացնում 4 անձի լուսանկարներ, որոնցից վկան մոտավորապես մտաբերում է մեկին, այս գործով ամբաստանյալ Վահան Հակոբյանին՝ Գաստիկին: Վկան հայտնում է, թե վստահ չէ, որ նա է, սակայն քննիչն արձանագրում է, թե վկան վստահորեն նշել է, որ լուսանկարում պատկերված տղային տեսել է: Նրան ճանաչել է խոշոր, չախկալ աչքերից, նոսր մազերից: Նա պատմում է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին՝ ժամը 13.30-ի-13.40-ի սահմաններում, վկայի աշխատավայր են մտել երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ հենց լուսանկարում պատկերված անձը՝ Գաստիկը, սիրտը բռնած էր: Ընկերներն ասել են, որ նա վատ է զգում՝ սիրտը ցավում է ու խնդրել են, որ Վահագնը նրանց մեքենայով հասցնի «Էրեբունի» հիվանդանոց: Ըստ վկայի՝ երիտասարդի տեսքից երեւում էր, որ նա, իրոք, վատ է զգում, քանի որ բռնել էր սիրտը:

Վահագնն իր անձնական «Վոլքսվագեն» մեքենայով երեք երիտասարդին տեղափոխել է, բայց ոչ՝ «Էրեբունի» հիվանդանոց, այլ՝ Նորքի Երրորդ զանգվածում գտնվող «Մերսեդեսների» «սերվիսի» դիմաց: Ի դեպ, ճանաչման ներկայացված վկան, երբ հայտնում է, որ, կարծես թե, ճանաչում է Գաստիկին, այդ քննչական գործողությունը նկարահանողը սկսում է հրահանգներ տալ քննիչին, որ տեսախցիկին մոտեցնի լուսանկարների աղյուսակը, կազմած արձանագրությունը, նա նույնիսկ հարցեր էր տալիս, մինչդեռ քննչական գործողության ժամանակ հարց տալու իրավունքը, ըստ պաշտպան Լուսինե Սահակյանի, միայն քննիչինն է: Ի դեպ, Վահագն Մնացականյանը դատարանում հայտնել էր, որ չի ճանաչում ամբաստանյալներին, ինչը երեկ բարձրաձայնեց նաեւ ամբաստանյալ Գաստիկը:

Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ այս ապացույցը պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ, նախ՝ ընթերակաները ստորագրել են արձանագրության առաջին եւ վերջին էջերում, մինչդեռ մյուս արձանագրություններում տարբեր տեղեր նրանց ստորագրություններն են, բացի այդ ըստ նրա՝ տեսանկարահանումն իրականացնող անձն ակտիվորեն հարցեր է տալիս վկային, ինչի իրավունքն ունի միայն քննիչը եւ որ ամենակարեւորն է, քննիչը վկայի հայտարարած տվյալները հակառակն է ներկայացնում:

Նշված տեսանյութերի հետազոտումից հետո դատախազն ասաց, որ մնացել է հետազոտելու մեկ լազերային սկավառակ: Դատախազը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հավելելով, որ մյուս շաբաթ էլ չի կարող ներկայանալ, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ ինքը եւս ծանրաբեռնված է եւ չի կարող ներկայանալ: Մինչ դատարանը որոշում կկայացներ հաջորդ դատական նիստի օրը նշանակելու վերաբերյալ, դահլիճում ներկա գտնվող ամբաստանյալների հարազատները «կոչ» արեցին ազատել «անմեղ» երիտասարդներին: Դատավորը նրանց դիտողություն արեց խոսելու համար եւ կատակով հավելեց. «Ես հայերեն ասում եմ, լավ չեք հասկանում, հաջորդ նիստին անգլերեն եմ խոսելու»: Ի վերջո, սույն գործով հաջորդ նիստի օրը որոշվեց նշանակել փետրվարի 7-ին. «այդ օրն էլ ինձ հարմար չի»,- կատակեց ամբաստանյալ Ծըգլը: Այս «ուրախ» նոտայի վրա էլ դատական նիստն ավարտվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12262 դիտում

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան