Այո, օդանավում տեսել եմ. Ն. Նազարյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման եւ նախարարի պաշտոնի մասին

Ամանորյա արձակուրդային օրերին ԱՄՆ մեկնելիս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը օդանավում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց երկար զրույց չի ունեցել նրա հետ:

Նազարյանն ու Քոչարյանը պատահաբար հանդիպել են Երեւանից Փարիզ թռչող օդանավում (ՀՀ-ից ԱՄՆ ուղիղ չվերթ չկա, այդ պատճառով նրանք ԱՄՆ են մեկնել Փարիզից): Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Նազարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն ԱՄՆ մեկնելիս նա օդանավում հանդիպել եւ երկար զրուցել է Քոչարյանի հետ:

- Պարոն Նազարյան, ճի՞շտ է, որ օդանավում վերջերս հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանին: Արդյո՞ք քաղաքական հարցեր եք քննարկել, որովհետեւ ըստ մամուլի հրապարակման՝ երկար զրուցել եք:

- (Ծիծաղում է): Ի՞նչ երկար զրույց կարող էինք ունենալ: Այո, թռնելու ժամանակ տեսել եմ: Մտել եմ ինքնաթիռ, երկրորդ նախագահը նստած է եղել, բարեւել եմ, հարցրել եմ՝ ինչպես եք, ինքն ասել է՝ դո՞ւ ինչպես ես, ասել եմ շատ լավ, եւ գնացել-նստել եմ իմ տեղը՝ կնոջս կողքին, թռել-գնացել եմ: Բոլորը նստած էին իրենց տեղերում՝ ի՞նչ զրույց պետք է լիներ:

- Չե՞ք խոսել քաղաքական հարցերի շուրջ, նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին չե՞ք հարցրել:

- Շատ ամոթ բան է...Ես էնքան դաստիարակված մարդ եմ, որ երբեք ինձ թույլ չեմ տա նման բան: Հետո նման մարդկանց հետ երբեք... իրենք էլ թույլ չեն տա, որ բացի բարեւելուց ուրիշ բան... Ես ինձ նույնկերպ կպահեի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ, այլ նախկին նախագահներ լինեին: Ամեն դաստիարակված մարդ պետք է բարեւի իր երկրի նախկին նախագահին: Իսկ նման բան թույլ տալ, քաղաքական...ո՞նց եք մտածում, ես եթե ուզենամ էլ, կկարողանա՞մ նման բան թույլ տալ:

- Միգուցե ի՞նքն է բացել խոսակցությունը, ինչո՞ւ ոչ:

- Բացարձակ, բացարձակ այդպիսի բան չի կարող լինել: Ով ինչ ուզում է՝ թող գրի:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է տարածվել լուրը եւ ո՞ւմ կողմից:

- Չեմ կարող ասել, ես նման բաներով չեմ հետաքրքրվում եւ իմունիտետ եմ ձեռքբերել նման գրվածքներին արդեն 32 տարի:

- Պարոն Նազարյան, մենք տեղեկություններ ունենք, որ Քոչարյանն ԱՄՆ-ում է ապրում: Այդ մասին տեղեկություն ունե՞ք:

- Ես նման ինֆորմացիա չունեմ եւ պարտավոր էլ չեմ՝ ունենալու: Ես ուրիշների անձնական հարցերով երբեւիցե չեմ հետաքրքրվում:

- Մեկ այլ թեմայի մասին. Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահվանից հետո քննարկվում են նոր նախարարի պաշտոնի հավակնորդների անուններ: Ձեզ առաջարկվե՞լ է նախարար լինել:

- Ես բոլորին խորհուրդ եմ տալիս բախտագուշակությամբ չզբաղվել, նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար` պարոն Հայկարամ Մխիթարյանը, որը երկար տարիների աշխատող է (մոտ 6 -7 տարի), շատ լավ իրականացնում է իր պարտականությունները, կոլեկտիվն էլ շատ լավ համախմբված է, ինչպես եղել է պարոն Երիցյանի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են, մինչեւ ղեկավարություը կորոշի՝ պարոն Մխիթարյա՞նն է մնում, թե ուրիշ մարդ է նշանակվում: Ոչ մեկ ոչ մի բան չի կարող ասել:

- Ձեզ առաջարկ չի՞ եղել:

- Ոչ, ոչ, նման բան չկա, ինձ առաջարկել են Երեւանի փրկարարական ծառայության պետ, ես աշխատում եմ այստեղ, իմ աշխատանքից շատ գոհ եմ: Ինձ համար շատ ցավալի է, որ կողքի մարդիկ (քաղաքագետներ եւ այլն), անտեղյակ լինելով հայտարարություն են անում, որ վատ վիճակ է, եւ այն: Նման բան չկա, շատ բնականոն հունով աշխատանքները ընթանում են նախարարությունում: Մեր ծառայությունն այնպիսի ծառայություն է, որ ամեն վայրկյան պետք ենք գալիս: Մենք մեր աշխատանքն անում ենք՝ անկախ նրանից՝ ով է ղեկավար լինում, չի լինում: Բնականոն հունով աշխատանքները ընթանում են եւ լարվածություն, խժդժոց, անկանոն վիճակ չկա: Հավատացեք ինձ: Դա ինչ-որ մարդկանց ֆանտազիա է, որը իրականությանը չի համապատասխանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9737 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել