Ծառուկյան-ԲՀԿ հանդիպումն ավարտվեց. ԲՀԿ առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանն է

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումն ավարտվել է: Այն կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի գինու, օղու կոմբինատ»-ի շենքում գտնվող գրասենյակում (ԲՀԿ-ի նախկին գլխավոր գրասենյակ):

Հանդիպման վերաբերյալ Armtimes.com-ը զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, արդեն ավարտվե՞լ է հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Տարածքային կառույցների կազմակերպչական հարցեր:

- Հանդիպմանը ներկա են եղել միայն ԲՀԿ քաղխորհրդի անդամնե՞րը:

- Եղել են տարածքային կառույցների ղեկավարներն ու կուսակցական պատգամավորները:

- Այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչ չի՞ եղել:

- Ոչ, սա առաջին հանդիպումն էր:

- Որտե՞ղ եք հանդիպել՝ ԲՀԿ նախկին գրասենյակո՞ւմ, թե՞ նոր գրասենյակում:

- Կուսակցության նախկին գրասենյակում:

- Դաշինքների հետ կապված հարցեր քննարկե՞լ եք, ո՞ւմ հետ եք համագործակցելու, Ծառուկյանն ի՞նչ ասեց:

- Պարոն Ծառուկյանն ասեց, որ բաց ենք բոլորի համար:

- Լիազորվա՞ծ են արդեն մարդիկ, որոնք պետք է բանակցություններ վարեն:

- Նման հարց չի քննարկվել՝ լիազոր լինել ու չլինելու: Ասեց, որ բաց ենք բոլորի հետ համագործակցելու:

- Կա՞ քաղաքական ուժ, որի հետ ԲՀԿ-ն չի համագործակցի:

- Նման հարց չի բարձրաձայնվել:

- Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարի պարտականությունները ստանձնե՞լ է, այս հարցը ո՞նց է կարգավորվում:

- Ի՞նչ է նշանակում կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել:

-Հիմա կուսակցությունը Նաիրա Զոհրաբյա՞նն է ղեկավարում, թե՞ Գագիկ Ծառուկյանը:

- Կուսակցության ղեկավարն այսօր Նաիրա Զոհրաբյանն է, կուսակցության առաջնորդը միշտ եղել ու մնացել է Գագիկ Ծառուկյանը:

- Այս հանդիպումներն ի՞նչ պարբերականություն են ունենալու:

- Մեր հանդիպումներն այս ձեւաչափով օրվա ցանկացած ժամի, ցանկացած անձի համար բաց է:

- Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հարց քննարկվե՞լ է այսօր:

- Նման խնդիր չի քննարկվել, անվանական համագործակցության հետ կապված խնդիր չի քննարկվել: Սա կարծում եմ՝ պարոն Ծառուկյանի խնդիրն է՝ մոտ ժամանակներս պարզ կլինի:

- Այսինքն՝ պարոն Ծառաուկյանն անձա՞մբ կբանակցի:

- Ես չգիտեմ՝ ով կբանակցի, բայց նման խնդիր այսօր չի քննարկվել, պարզապես, բարձրաձայնվել է, որ բաց ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, որը ցանկություն կունենա միանալու մեր ծրագրերին:

- Բացառություն չկա՞:

- Բացառության մասին խոսք չի գնացել:

- Ռեյտինգային թեկնածուների առաջադրումների մասով քննարկում ունեցե՞լ եք:

- Այո, մենք արդեն սկսում ենք ցուցակների կազմումը: Տարածքային կառույցները սկսում են ռեյտինգային ցուցակներում թեկնածուների առաջադրումները ներկայացնել կուսակցության գրասենյակ:

- Պարոն Ծառուկյանը լինելո՞ւ է ռեյտինգային ցուցակում, օրինակ՝ Աբովյան քաղաքն ընդգրկող ընտրատարածքում:

- Նման հարց չի քննարկվել:

-Իսկ դուք լինելո՞ւ եք ռեյտինգային ցուցակում:

- Եթե կուսակցությունը դեմ չլինի, այո, լինելու եմ:

- Համամասնական ցուցակի կազմման հարց քննարկե՞լ եք, Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորելու ցուցակը:

-Նման հարց չի քննարկվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8170 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը