Երևան
12 °C
Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանը
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը
մեղադրող դատախազը
Ամբաստանյալ Արթուր Զաքարյանը
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ասեղ գցելու տեղ չկար. մեկնարկում էր հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով անդրանիկ նիստը:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանին, նրա աներորդուն՝ Արտաշես Չիչոյանին, ընկերներին՝ Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին: Նրանք բոլորն էլ գտնվում են կալանքի տակ:
Դատարանում էին հավաքվել ամբաստանյալների հարազատներն ու ընկերները, Էրեբունի համայնքի բազմաթիվ երիտասարդներ: Թեեւ այս գործի համար ընտրվել էր դատարանի մեծ դահլիճներից մեկը, սակայն այն չէր բավականացնում. հավաքվածների մեծ մասը մնաց ոտքի վրա: Բացի այդ, դատարանը նախապես կազմակերպչական հարցերը չէր լուծել. նիստը սկսվելու պահին նոր սեղան ու աթոռ էին բերում, լրագրողներին առաջին շարքից ետ ու առաջ անում:
Դատարանի նախագահ Արթուր Օհանյանին զայրացրեց այն հանգամանքը, որ հավաքվածներից շատերը ոտքի վրա են՝ ավելին քիչ-քիչ նիստերի դահլիճից առաջ են գալիս: Նա սպառնաց ոտքի վրա կանգնածներին դուրս հրավիրել, քանի որ դահլիճում նեղվածք է: Իսկ երբ տեսավ դահլիճ մտնող մեղադրող դատախազին, հետաքրքրվեց. «Իսկ դո՞ւք ով եք»:
Ավելի ուշ արդեն դատարան բերվեցին 5 ամբաստանյալը, ովքեր ողջունելով դահլիճում ներկա գտնվողներին՝ զբաղեցրին իրենց «տեղը»: Այսպիսով, դատական նիստը սկսվեց, սակայն այն տեւեց ընդամենը մի քանի րոպե: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան չեն ներկայացել Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, տուժող Էմմա Աբրահամյանը (Եղիշե Խաչատրյանի մայրը), դատակոչված վկաները:
Դատարանը նրանց բացակայության պայմաններում նիստը շարունակել չէր կարող, ուստի, որոշում կայացրեց հետաձգել այն. մինչ այդ, սակայն տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, դիմելով դատարանին, խնդրեց հաշվի առնել իր աշխատանքային գրաֆիկը եւ նիստերի օրերը հարմարեցնել իր հետ: «Ես ուզում եմ պարտադիր բոլոր նիստերին ներկա լինել»,- ասաց լեզվաբանը: Նիստի ավարտից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանի եւ Արտաշես Չիչոյանի հարազատները փորձեցին ողջագուրվել նրանց հետ, սակայն ուղեկցող ոստիկաններն ամբաստանյալներին ուժով հեռացրին դահլիճից:
Ի դեպ, այս գործով մեղադրյալ Արթուր Զաքարյանը, որը Խաչիկ Կոսյանի ընկերն է, դեպքից հետո հինգ ամիս ազատության մեջ է գտնվել, մասնակցել է բոլոր քննչական գործողություններին, հետո կալանավորվել: Այս մասին այսօր մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արշակ Թովմասյանը: Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն հոդվածներով, ինչ գործով մյուս կալանավորներին. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ), եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Առաջադրված մեղադրանքում Զաքարյանը իրեն մեղավոր չի ճանաչում: «Երկու մեղադրանքներն էլ անհիմն են, մենք պայքարելու ենք արդարացնելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Կան գործեր, որ մեղադրյալները կատարել են հանցանք, չեն ընդունում, ուր մնաց չկատարած մեղքը ընդունեն: Ապացույցներից եւ ոչ մեկով չի հիմնավորվել իմ պաշտպանյալի մասնակցությունը այս գործին: Ինքն ընդամենը Խաչիկ Կոսյանի հետ դեպքի օրը գտնվել է ավտովերանորոգման կետում: Ըստ իս՝ ինքը, հանդիսանալով Էրեբունու թաղամասի բնակիչ, կալանավորվել է, որպեսզի գլխաքանակ ապահովի նախաքննական մարմնի համար: Նրա դեմ անհիմն ցուցմունքներ է տվել տուժողի մայրը: 5 ամիս մնալով ազատության մեջ, հարցաքննվել է, մասնակցել է բազմաթիվ դատավարական գործողությունների, առաջին իսկ կանչով ներկայացել է, ուղղակի աբսուրդային է, որ հինգ ամիս հետո անհիմն մեղադրանք են ներկայացնում ու կալանավորում»,- մանրամասնեց պաշտպանը:
Վերջինս նշեց, որ Զաքարյանը առերես հարցաքննվել է Եղիշե Խաչատրյանի մոր հետ, որը կատարվել է բազմաթիվ բացթողումներով, ինչի վերաբերյալ նա համապատասխան միջնորդություններ է ներկայացրել:
Մեր զրույցում պաշտպանն ասաց նաեւ, որ դատաքննությունը սկսվելուն պես իր պաշտպանյալ Արթուր Զաքարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնելու դատարանին:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT