Երևան
12 °C
Շաքարախտով հիվանդ 29-ամյա Հովհաննես Նիկողոսյանի համար բուսաբույժին դիմելը ճակատագրական է եղել. բուսաբույժի կողմից պատրաստվող բուսական թուրմերն ընդունելուց երկու ամիս հետո երիտասարդը մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել 2014 թ.: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որի նախաքննությունը տեւել է երկու տարի եւ ավարտվել 1 ամիս առաջ՝ 2016թ. դեկտեմբերին:
Այս մասին երեկ բարձրաձայնեց «ՀԺ» խմբագրություն դիմած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւ Սարգսյանը: Նա պատմեց, որ Հովհաննես Նիկողոսյանը, որն ունեցել է թիվ 1 տիպի դիաբետ (շաքարախտ) 2014 թ. հունիսին բուժում ստանալու նպատակով դիմել է բուսաբույժ Ստեփան Բաղդասարյանին։ Վերջինս Հովհաննեսին հավատացրել է, որ նրան կբուժի իր կողմից պատրաստվող բուսական թուրմերով, որոնք բաղկացած են լորենուց, օշինդրից, հազարաթերթիկից, մարիամախոտից, կռոթուկի արմատից եւ այլ բույսերից։ Շուրջ 2 ամիս բուժում ստանալուց հետո Հովհաննես Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է տոքսիկ հեպատիտ (լյարդի թունավոր բորբոքում), եւ նա 2014 թ. հոկտեմբերի 6-ին մահացել է։
29-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը)։ Գործի շրջանակներում բուսաբույժին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մինչեւ բուսաբուժության կենտրոն դիմելը Հովհաննես Նիկողոսյանի մոտ, բացի նախորդ ամիսներին ի հայտ եկած թիվ 1 տիպի շաքարային դիաբետից, այլ հիվանդությունների առկայության վերաբերյալ տվյալներ չեն եղել:
«Լյարդի ախտահարման բնույթը, դրսեւորման ժամկետը եւ հիվանդության հետագա ընթացքը հիմք են տալիս եզրակացնելու, որ վերջինիս լյարդի ախտահարման, հետագա բարդությունների արագացման եւ անբարենպաստ ելքի պատճառ է հանդիսացել բուսաբուժության կենտրոնում կատարված գործողությունների ժամկետում լյարդի ախտահարման բերած արտածին (էկզոգեն) նյութերի կիրառումը՝ խմելու ձեւով: Ինչն էլ տվյալ դեպքում գտնվում է անմիջական պատճառահետեւանքային կապի մեջ Հ. Նիկողոսյանի մոտ լյարդի դիֆուզ տոքսիկ ախտահարման եւ նրա մահվան հետ»,- նշված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Մեր հարցին ի պատասխան՝ փաստաբան Տաթեւ Սարգսյանն ասաց, որ քննիչը 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ստեփան Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը որ տվյալ հանցագործության համար անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի:
Մինչդեռ փաստաբանը կարծում է, որ բուսաբույժ Ստեփան Բաղդասարյանի գործողությունները պարունակում են մի շարք հանցակազմեր: Մասնավորապես, ըստ նրա՝ վարույթ իրականացնող մարմինը չի նկատել կամ չի ցանկացել նկատել, որ Ս. Բաղդասարյանի գործողություններում առկա են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (մասնավոր բժշկական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը)։
«Նշված հոդվածը պատասխանավություն է նախատեսում այն սուբյեկտների համար, ովքեր առանց հատուկ թույլտվության (լիցենզիա) զբաղվում են մասնավոր բժշկական գործունեությամբ եւ դրա արդյունքում առաջանում են որոշակի հետեւանքներ։ Քննարկվող դեպքում առաջացել է ծանր հետեւանք՝ մարդու մահ, որի համար նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում։ Ստեփան Բաղդասարյանն ունեցել է ընդհանուր թերապեւտի լիցենզիա, սակայն նման լիցենզիան հնարավորություն չի տալիս զբաղվել շաքարախտի բուժմամբ, որի համար, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված են այլ լիցենզիաներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածով արարքը որակելու արդյունքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը չէր անցնի, եւ Ստեփան Բաղդասարյանը հնարավոր է դատապարտվեր մինչեւ 5 տարվա ազատազրկման։ Նրա կողմից կատարված գործողություններում, մեր կարծիքով, առկա են նաեւ այլ հանցագործության հատկանիշներ (խարդախություն, ապօրինի ձեռնարկատիրություն)»,- մանրամասնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ նշելով, որ դրանց մասին առայժմ չի խոսի:
Մեր հարցին ի պատասխան՝ Տաթեւ Սարգսյանն ասաց, որ քննիչի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը բողոքարկվել է Երեւան քաղաքի դատախազություն, սակայն բողոքը մերժվել է։ Նրա խոսքով՝ դատախազությունը եւս չի ցանկանում նկատել, որ Բաղդասարյանը գործել է առանց համապատասխան լիցենզիայի, որի հետեւանքով առաջացել է մարդու մահ: Նա նաեւ հավելեց, որ նախատեսում են բողոք ներկայացնել դատարան, բացի այդ համապատասխան դիմում է ներկայացվել առողջապահության նախարարություն՝ Բաղդասարյանին ընդհանուր թերապեւտի լիցենզիայից զրկելու խնդրանքով։
Բուսաբույժ Ստեփան Բաղդասարյանը, սակայն, Հովհաննես Նիկողոսյանի մահվան մեջ իր մեղավորությունը չի տեսնում, ասաց՝ անմեղ եմ: Ավելին՝ պնդեց, որ երիտասարդը ոչ թե իր պատրաստած թուրմերից է մահացել, այլ բուժման ընթացքում լողավազան գնալուց «լյարդը սառեցնելուց, դեղնախտից»:
«Նրա շաքարը 27-ից չէր իջնում ոչ մի կերպ, թուրմերից հետո մեկ ամսում շաքարը իջավ 14, երկրորդ ամսում՝ 7, ինքը շատ ոգեւորված, շատ առողջ էր: Այդ ընթացքում որոշեց գնալ լողավազան, ես իրեն արգելեցի, ասեցի՝ դեռ քեզ չի կարելի, նա ինձ չլսեց: 3-4 օր հետո եկավ դեղնած, այսինքն՝ սառը ջրից լյարդի սպազմ առաջացավ, մեխանիկական դեղնախտ եղավ: Դեղաբույսերը պարունակում են ընդամենը վիտամիններ, ոչ մի թունավոր բույս ես կյանքում չեմ օգտագործել, ընդամենը տվել եմ վիտամիններ, դեղաբույսեր: Թողեք հանգիստ այդ տղային»,- մեր զրույցում ասաց նա: Մեր ճշտող հարցին, թե շաքարախտով հիվանդ քանի՞ քաղաքացիների է բուժել, Բաղդասարյանն ասաց՝ 100-ից ավելի: Հարցին, թե էլ ի՞նչ ծանր հիվանդություններ է բուժել, նա պատասխանեց. «Հեպատիտ C, Պսորիազ, չբերություն»:
Մեր հարցին, թե լիցենզիա ունե՞ք մասնավոր բժշկական գործունեություն իրականացնելու համար, բուսաբույժը դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ այդ լիցենզիան հնարավորություն տալի՞ս է զբաղվել շաքարախտի բուժմամբ, բուսաբույժը նշեց, թե ինքը քիմիական մեթոդներով բուժում չի իրականացնում այլ՝ բուսաբուժությամբ:
Նշենք, որ Ստեփան Բաղդասարյանը Հովհաննես Նիկողոսյանի շաքարախտը բուժելու համար ամսական ստացել է 120 հազար դրամ: Նիկողոսյանը ամուսնացած էր, ուներ անչափահաս որդի, տան միակ կերակրողն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն
Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը
Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ
Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները
Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու
«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են
Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ
«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip
«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ
ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ
Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է
Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել
Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան
Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան
Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը
Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել
Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան
Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»
«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին
Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգման արդյունքում 37 խախտում է եղել, դա կազմում է 55 %. Շուկայի ՏՄ ղեկավար
Հետաքրքիր է՝ Նարեկ Կարապետյանը ինչու չի գրում, թե իր հորեղբայրը որքան հարկ է վճարել ՌԴ բյուջե. Մանավազյան
Աշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, որ թալանում են եվրոպացի-ամերիկացի հարկատուներին. Արաղչին՝ Զելենսկիին
Փոքր Վեդիի դպրոցը Քոչարյան-Սարգսյան-Կարապետյան դարաշրջանում և մեր օրերում. Հարությունյան
Ադրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին. Շուկայի տեսչական մարմնի ղեկավար
Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե
Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և ԲՏ ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի Գրենլանդիայի անվտանգության հարցում. Թրամփ. տեսանյութ
Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան
Էհ, Ամստերդամ-Ռոտերդամն էլ չօգնեց. Հարությունյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդած պահանջները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT