Ուզբեկստանում հայ-ադրբեջանական նոր դիմակայություն է հասունանում

23/01/2017 schedule15:00

Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ու նրան Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու շուրջ կրքերը դեռ չհանդարտված՝ միջազգային մասշտաբի հայ-ադրբեջանական նոր դիմակայություն է հասունանում Ուզբեկստանում: Տեղի հայ համայնքի պահանջով այսօր Ուզբեկստանի գլխավոր դատախազություն է կանչվել պատմաբան Շուխրաթ Սալամովը, որը կասկածվում է միջէթնիկական թշնամանք եւ բախումներ հրահրելու մեջ:

Այս տարվա ամռանը նա հրապարակել է «Թուրքեստանը եւ Հարավային Կովկասը 19-20-րդ դարերում: Դաշնակները: Ֆերգանայից մինչեւ Ղարաբաղ» եւ «Ղարաբաղ. գաղափարների պատերազմ» գրքերը, որոնցում իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հրապարակել, որոնք հակակրանք, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի հանդեպ: Օրինակ, առաջին գրքում նշվում է, թե իբր 1918 թվականին խորհրդային իշխանությունների կարգադրությամբ Մոսկվայից Ֆերգանայի հարթավայր են ուղարկվել Կարմիր բանակի ստորաբաժանումներ, որոնց կազմում եղել են դաշնակցականներից կազմված ջոկատներ եւ որոնք իբր զբաղված են եղել տեղի մահմեդականների զանգվածային կոտորածով:

Առանց փաստեր ներկայացնելու Սալամովն իր հեղինակած գրքում գրել է, թե իբր տվյալներ ունի, որ 1918-1919 թվականներին դաշնակցական ջոկատները թալանել ու հրկիզել են Ֆերգանայի հարթավայրի բոլոր քաղաքներն ու 180 այլ բնակավայր: Նշվում թե միայն Կոկանդ քաղաքում երեք օրում 10 հազար ուզբեկ եւ այլ մահմեդականներ են սպանվել, Մարգիլանում՝ 7 հազար, Անդիժանում՝ 6 հազար, Նամանգանում՝ 2 հազար եւ այդպես շարունակ: Իր հեղինակած մյուս գրքում Շոխրաթ Սալամովն ակնհայտ խեղաթյուրված կերպով է ներկայացրել Արցախի հիմնախնդիրը: Այս եւ «աշխատությունները» ժամանակին լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ գրքերը հրատարակվել են Ադրբեջանի ֆինանսավորմամբ:

Բացի այդ, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հայ համայնքի պահանջով ուզբեկ պատմաբանին միջէթնիկական թշնամանք սերմանելու մեղադրանք է առաջադրվել, Ադրբեջանում իսկական վայնասուն են բարձրացրել: Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպանատանը հրահանգվել է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Սալամովին: Հայտնի է, որ նրա շահերը պաշտպանելու է ադրբեջանցի հայտնի փաստաբան Մուխթար Մուստաֆաեւը: Վերջինիս խոսքով, Ուզբեկտանի հայ համայնքը պատմաբանի նկատմամբ հայց է ներկայացրել պաշտոնական Երեւանի հրահանգով:

Դատելով սոցիալական ցանցերի քննարկումների ու ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններից՝ Սալամովին հայերի հետապնդումներից պաշտպանելը ներկայացվում է համապետական նշանակության խնդիր եւ կոչ է արվում պետական մակարդակով միջամտել խնդրին: «Եթե Սալամովի նկատմամբ քրեական գործ հարուցվի դաշնակների մասին նրա գրքերի պատճառով, դա անհապաղ առաջ է բերելու Ադրբեջանի պատասխան արձագանքը»,- հայտարարել է Մուխթար Մուստաֆաեւը: Վերջինս այսօր հայտարարել է, թե ամբողջ Ադրբեջանը ոտքի է կանգնելու Սալամովին պաշտպանելու համար:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ ուզբեկ պատմաբանի գործի առնչությամբ եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու կոչ անել: Նկատելի է, որ Բաքվում Սալամովի գործին ակնհայտ քաղաքական աստառ են կպցրել եւ մտադիր են ամեն կերպ հասնել նրա նկատմամբ քրեական հնարավոր հետապնդման կասեցմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6478 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ