Ես գիտեմ՝ ինչպես անել, որ բանակում այլեւս զոհ չլինի. Վահան Բադասյան

23/01/2017 schedule21:59

«Ես գիտեմ՝ ինչպես անել, որ բանակում այլեւս զոհ չլինի». մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, առաջնագծում իրավիճակը կրկին ակտիվացել է, այսօր զոհ ունենք, ի՞նչ է կատարվում Ղարաբաղում: Ի՞նչ եք մտածում դուք եւ մյուս ազատամարտիկներն այս մասին:

- Ես գիտեմ ձեւը, թե ինչպիսի տակտիկա վարել, որ զոհ չլինի: Ես բազմաթիվ առաջարկներ ունեմ, բազմիցս զրույց եմ ունեցել բոլոր տեսակի բարձրաստիճան գեներալների, ԼՂ եւ ՀՀ Պաշտպանության բոլոր նախարարների եւ հրամանատարների հետ: Եթե ընդունեն այս առաջարկս՝ զոհ չի լինի:

- Կբացե՞ք փակագծերը:

- Ոչ, չի կարելի բացել, ով ուզում է իմանալ՝ թող նախարարներից, հրամանատարներից պարզի, ճնշում գործադրի, որ ընդունեն:

- Ռեա՞լ է ձեր առաջարկը:

- Իմ առաջարկը ռեալ է, ես ունեմ 4 տարվա անընդմեջ մարտական փորձ, ունեմ հարյուրհազարավոր քառակուսի կիլոմետր տարածքների ազատագրման փորձ եւ Արցախյան պատերազմից հետո հրաշքով ողջ մնացած եզակի մարդկանցից մեկն եմ: Ես ամբիցիա չունեմ, պաշտոն չեմ ուզում: Թող ընդունեն իմ առաջարկը եւ կատարեն: Եթե պետք լինի՝ կարող եմ նաեւ պատասխանատվություն վերցնել եւ պաշտոն ստանձնել պաշտպանության բնագավառում: Կարող եմ լինել նույնիսկ դասակի հրամանատար: Ես եղել եմ գումարտակի հրամանատար: Բայց պետք է ընդունել իմ առաջարկը, որ զոհ չլինի եւ չի լինի զոհ:

- Այդ առաջարկը վաղո՞ւց եք ներկայացրել:

- Ես միշտ էլ ներկայացրել եմ:

- Ինչ եք կարծում, ինչո՞ւ այսքան ժամանակ չեն ընդունել, ինչպե՞ս են ձեզ բացատրել չընդունելու պատճառը:

- Պատճառը շատ խորքային է. դա նույնն է՝ ոնց որ հա՞վն է առաջինը, թե՞ ձուն: Պատճառն այն է, որ ցավոք սրտի 1992 թվականից այսկողմ բոլոր գերագույն գլխավոր հրամանատարները պատրաստակամ են միայն ու միայն տարածք հանձնելու, թուլամորթություն ցուցաբերելու: Իսկ եթե գլխավոր հրամանատարը թուլամորթություն է ցուցաբերում՝ դա կատարվում է մեր ժողովրդի զավակների կյանքի հաշվին:

- Սերժ Սարգսյանը ախմախություն որակեց խոսակցությունները՝ տարածք հանձնելու մասին: Խորհուրդ տվեց չլսել նման խոսակցությունները:

- Եթե ախմախություն է համարում, թող չխոսեր այդ մասին: Թող ժամանակին չասեր, թե ես տարածքներ եմ հանձնելու, չակնարկեր տարածքների հանձնման մասին: Եթե ինքը բազմիցս ակնարկել է տարածքներ հանձնելու մասին եւ չի ժխտել, որ տարածքներ է հանձնելու, հետո գինու ազդեցության տակ, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ինչ-որ ուրիշ բաների ազդեցության տակ նման ակնարկներ է անում, ես դա չեմ ընդունում: Ասում են քաղաքականությունը պոռնկություն է: Լենինն է նման որակում տվել, Լենինն էլ սկսել է պոռնկություն անել: Դրան հետեւում են շատ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանը: Եթե ինքը պոռնկություն չի անում քաղաքականության մեջ, ապա պետք է հստակ ասի՝ սիրելի հայ ժողովուրդ, եղեք անհոգ, ոչ մի տարածք չի հանձնվելու: Բայց ինքը ամեն հայտարարության մեջ չի բացառել տարածք հանձնելը, անուղղակի կերպով ամեն անգամ ասել է, որ տարածք է հանձնելու, որպեսզի հետագայում ասի՝ ես նման բան չեմ ասել: Հենց դա պոռնկությունն է քաղաքականության մեջ: Իսկ քաղաքականությունը պոռնկություն չի սիրում, քաղաքականությունը սիրում է մաքրություն: Դա ուժեղ քաղաքականությունն է: Այդպիսինն էր մեր ռազմական դիկտատուրայի քաղաքականությունը 1992-94 թվականներին, որի վրա չէր կարող ազդել մեր առաջին նախագահը: Նա չէր կարողանում ազդել, որովհետեւ դաշտային հրամանատարներս ավելի հզոր էինք եւ մենք էինք դիկտատուրա թելադրողը: Մենք էինք վարում ռազմական քաղաքականությունը: Մենք էինք մշակում ռազմական օպերացիաները, այլ ոչ թե նախարարները կամ սպարապետը: Սա սենսացիոն հայտարարություն կարող է թվալ, բայց սա պատմություն է:

- Տարբեր ազատամարտիկներ կոչեր, հայտարարություններ են անում համախմբվելու, միասնական հանդես գալու: Բացի ձեզանից Ղարաբաղում կա՞ն մարդիկ, որ ունեն առաջնագծում ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ:

- Այո, շատ կան: Ես չգիտեմ՝ համախմբվելու հայտարարությունները ինչի համար են կամ ում շուրջ են ուզում համախմբվել: Եթե Սերժ Սարգսյանի պարտվողական ծրագրի շուրջ են համախմբվելու՝ ես դրան դեմ եմ: Ես կողմ եմ, որ համախմբվենք եւ Հայաստանում կատարենք իշխանափոխություն: Ես դրան եմ կողմ, գիտե՞ք ինչի համար, ոչ թե իշխանության գալու ամբիցիա ունեմ, այլ նրա համար, որ այս իշխանությունները մեզ տանում են պարտության: Այս իշխանությունների օրոք մեր զավակները իզուր տեղը արյուն են թափում: Չի կարելի, որ մարդ 18 տարի որդի պահի, ուղարկի բանակ եւ նրան որպես զոհ դիմավորի: Սա անկարելի է: Տարիներ շարունակ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն են պահում. սա ի՞նչ է նշանակում: Սա շարունակվում է, որովհետեւ մեր քաղաքական ղեկավարը թուլամորթ է, չի կարողանում ղեկավարել այս երկիրը: Հիշո՞ւմ եք ինչպես Նազարբաեւը (Ղազախստանի նախագահ) վիրավորեց նրան համաշխարհային հանրության առջեւ, մի՞թե կարելի է թույլ տալ՝ նման թուլամորթ մարդը ղեկավարի բանակը: Ոչ, չի կարելի: Նման մարդը պետք է գնա իրենց տուն, եթե խիղճ ունի: Բայց ինքը խիղճ չունի, ոչ միայն պատճառ է հանդիանում, որ զոհեր լինեն, այլ թալանում եւ կեղեքում է երկիրը իր շրջապատի հետ միասին: Պատերազմով վախեցնում են հաղթած ժողովրդին, ամեն օր սահմանին ունենում զոհեր՝ դրանով իսկ խեղճ պահելով էս ժողովրդին: Սա նրա ծրագիրն է, ես իրավունք ունեմ դա ենթադրելու եւ նա անհապաղ պետք է գնա տուն, եթե ոչ՝ ես վախենամ շատ վատ  ավարտ ունենա այս ամենը իր գերդաստանի համար:

- Պարոն Բադասյան, մի քանի ամսց ընտրություններ են Հայաստանում: Որեւէ կերպ մասնակցություն կունենա՞ք:

- Ցանկացած թուլամորթ մարդ իր տանը ամենաքաջն է լինում: Տեսեք ինքը դրսում ինչքան թուլամորթ է, իր տան մեջ ինչան քաջ: Ի՞նչ ընտրություն, ո՞վ է ասել, որ Հայաստանում լինելու է ընտրություն: Հայաստանում ընտրություն չի լինելու, լինելու է կոտորած եւ լինելու է Հանրապետական ախոռամաններին մոտ գտնվողների հաղթանակ: Հայտնի պատգամավորներից մեկն այսպիսի միտք էր արտահայտել, որ ԱԺ-ն պետք է տարբերվի ախոռից: Բայց այսօր չի տարբերվում ախոռից, հաջորդ Աժ-ն ընդհանրապես չի տարբերվելու:

- Արդեն բազմաթիվ ուժեր հայտարարել են առաջադրվելու մտադրության մասին: Կա՞ որեւէ ուժ, որի հետ հույս եք կապում, երբ ասում եք իշխանափոխություն է պետք:

- Ոչ, չկա, որովհետեւ դրսում թուլամորթ, ներսում քաջասիրտ մեր վայ նախագահն ամեն ինչ ապահովել է արդեն, որպեսզի չլինի այդպիսի ուժ, որ ժողովրդի մեջ հույս արթնացնի: Միակ հույսը «Սասնա ծռերի» գործի շարունակությունն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53990 դիտում

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է. հայտնի է՝ ովքեր են հայտնվել ցուցակում

Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աբովյան համայնքից ապօրինի օտարվել են խոշոր չափի՝ մոտ 16 մլն դրամ արժեքով հողամասեր. գործն ուղարկվել է դատարան

«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

ԱՄՆ-ի զինված ուժերը կմնան Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ

Ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին. Սուրենյան

Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ բազմաթիվ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի հերթական առավոտյան ողջույնը

Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը

Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը

Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները

Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը

Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին

Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել

«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան

Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած

Ինչ տեսք ունի Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը

ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք

Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի

Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները

Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո

Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել