Երևան
12 °C
Արմանը շարունակում է հերոսական ուղին, Լեւոնը խուսափում է հայրենիքը դավաճանելու վտանգից, Աննան չի մոռանում Տիգրանին, Սոֆին սկսում է խոսել: «Կյանք ու կռիվ» ֆիլմի 2-րդ մասը բացահայտում է՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սիրված հերոսների կյանքում 25 տարի անց: Այսօր՝ հունվարի 26-ին, «Կինոպարկում» կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան:
Առաջին ֆիլմում հերոսների կյանքը ներկայացվում էր արցախյան պատերազմի ֆոնին: 2-րդում ռեժիսորն արծարծել է ապրիլյան քառօրյա պատերազմը, թեպետ այստեղ պատերազմն այնքան մեծ դեր չի ունենում հերոսների ճակատագրերի վրա, ինչպես 90-ականներինը:
2-րդ ֆիլմը ներկայացնում է հայաստանցիների ներկան: Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականին: Այստեղ ապրում են մարդիկ, որոնց մի մասը շարունակում է 90-ականների սկզբին բռնած հերոսական ուղին, մի մասն էլ, թեեւ նախկինում խիզախորեն կռվել է հայրենիքի անկախության համար եւ պատրաստ է եղել զոհվել հանուն նրա, տարիների ընթացքում օգտվել է կյանքի ընձեռած հնարավորություններից, եւ դարձել այն մարդկանցից, ովքեր կողոպտում են երկիրն ու հայրենակիցներին:
Ազնիվ ու պատվախնդիր գնդապետ Արմանը, որի կյանքը Տիգրանը փրկում է առաջին ֆիլմում սեփականը զոհելով, հատուկ ջոկատայինների հրամանատարն է: Նա ապրում է համեստ կյանքով: Տարիների ընթացքում չի գայթակղվել մեծ գումարներ վաստակելու մոտ ընկերների մոլուցքով եւ իր դիրքը սեփական շահերի համար երբեք չի օգտագործում:
Առաջին ֆիլմում ընտանիքի հետ Ռուսաստան մեկնած մասնագիտությամբ բժիշկ Լեւոն Ամարյանը 2016-ին հայրենիքում հիմնական բնակություն հաստատելու որոշում է կայացնում: Տարիների ընթացքում նա մեծ հաջողությունների է հասնում, հիմնում է սեփական կլինիկաները, հարստանում: Սակայն հարստանում է ոչ ազնիվ ճանապարհով: Նա ընկերոջ հետ զբաղվում է զենքերի առքուվաճաքով, եւ քիչ է մնում, որ խորամանկ ընկերը խաբեությամբ ստիպի նրան զենք վաճառել ադրբեջանցիներին: Լեւոնն արագ գլխի է ընկնում ընկերոջ մտադրության մասին եւ գործարք չի կնքում, թեեւ արդյունքում մի քանի հարյուր հազար դոլարի կորուստ է ունենում: Նա մատնում է դավաճան ընկերոջը՝ այդպիսով վտանգելով սեփական կյանքը:
Լեւոնի կինը՝ Աննան, սիրող կին ու հոգատար մայր է: Երջանիկ է, սակայն անցյալի հուշերն ամեն պահ նրա հետ են: Ամեն ինչ նրան հիշեցնում է 90-ականների արցախյան պատերազմում զոհված հերոս հորը, եղբորը եւ սիրելիին՝ Տիգրանի, որին երբեք չի մոռանում ու որի անունով կնքել է որդուն: Նրա տղան 25 տարեկանում որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ եւ բանակ գնալ. ծառայել Արմանի ջոկատում: Աննան թեեւ դժվարությամբ է բաժանում որդուց, սակայն Լեւոնին հորդորում է Արմանից տղայի նկատմամբ հատուկ վերաբերմունք չխնդրել:
Սոֆին՝ առաջին ֆիլմի հերոս Տիգրանի քույրը՝ Արմանի կինը, շարունակում է ուժեղ ու կենսուրախ լինել, չկոտրվել կյանքի հարվածներից: Նա համբերատար է եւ ամեն հարցում սատարում է ամուսնուն, որը, ինչպես ցանկացած զիվորական, կարող է օրերով տանը չլինել: 2-րդ ֆիլմի վերջում Սոֆիի կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում: Նա սկսում է խոսել: Վերջին տեսարաններից մեկում Աննան, Լեւոնը, Արմանը եւ Սոֆին զրուցում են, երբ ինչ-որ մարդիկ փորձում են սպանել Լեւոնին ընկերոջը եւ նրա համախոհներին մատնելու համար: Արմանը գնդակն իր վրա է վերցնում: Այդ պահին Սոֆին անսպասելի բղավում է եւ կրկին սկսում է խոսել:
Ֆիլմի 1-ին մասն ավարտվել էր Տիգրանի մահով, սակայն այս անգամ գլխավոր հերոսը՝ Արմանը, չի մահանում: Ինչպես ֆիլմից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նշեց, կինոսերները նրան 2-րդ հերոսի մահը չէին ների:
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը բոլոր կինոթատրոնների մեծ էկրաններին կլինի հունվարի 27-ից: Նույն օրը փակ ցուցադրություն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում, որին հրավիրված կլինեն Սերժ եւ Ռիտա Սարգսյանները, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT