Հայոց բանակի համար կադրեր պատրաստող ԴՕՍԱԱՖ ՀԿ-ն նշում է 90-ամյակը

27/01/2017 schedule15:52

ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական խնդիրը հայոց բանակի համար մասնագետներ պատրաստելն է, տոնում է 90-ամյակը: Այն ստեղծվել է Հայաստանի համար պատմական ծանր ժամանակաշրջանում՝ 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ հայ երիտասարդները պետք է գնային խորհրդային բանակ՝ ծառայելու: Այսօր՝ հունվարի 27-ին, ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի եւ հայոց բանակի 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում armtimes.com-ի հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ ինչպես նախորդ տասնամյակներում, այնպես էլ հիմա, շատ երիտասարդներ բանակ գնալուց առաջ ռազմատեխնիկական որևէ մարզաձեւ են յուրացնում իրենց մոտ:

«Այդ ժամանակ երկիրը բարդ վիճակում էր: Հայաստանից շատ երիտասարդներ պետք է գնային սովետական բանակ, եւ անհրաժեշտ էր դասընթացներ անցկացնել տարբեր մասնագետներ՝ վարորդներ, կապավորներ... պատրաստելու համար: Նրանց ԴՕՍԱԱՖ-ում պատրաստում ու ուղարկում էին բանակ: Պետք է նշել, որ ԴՕՍԱԱՖ-ը 20-ից ավելի հերոս է տվել պատմությանը՝ Նելսոն Ստեփանյան, Սերգեյ Բուրնազյան, Սիմոն Բաղդասարյան.... Հիմա էլ ավանդույթը շարունակվում է. մենք պատրաստում ենք, գնում են բանակ: Մենք, կարծես թե, Պաշտպանության նախարարության ռեզերվն ենք: Տարբեր մարզերում, քաղաքներում ունենք մասնաճյուղեր, որտեղ սովորում են այդ տարբեր մասնագետներ»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը, որը մեդալներով եւ պատվոգրերով պարգեւարտրեց տասնամյակների ընթացքում կազմակերպության կայացման հարցում մեծ ներդրում ունեցած տարբեր մարզերի եւ Երեւանի մասնաճյուղների մոտ 180 անդամների (մասնաճյուղերի պետեր, տնօրեններ, դասատուներ, անվանի մարզիչներ եւ մարզիկներ):

Ստեղծման օրվանից սկսած ԴՕՍԱԱՖ-ում պատրաստում են ռազմատեխնիկական մարզաձեւերի տարբեր մասնագետներ՝ օդաչուներ, հրաձիգներ, բազմամարտիկներ, կապավորներ, պարաշյուտիստներ, մոտոցիկլավարներ, ինչպես նաեւ ավտոսպորտի, ավտոմոդելավորման մասնագետներ: Նրանց թվում միայն տղաներ չեն, կան նաեւ աղջիկներ, որոնք նույնպես հետագայում իրենց սովորածը ծառայեցնում են հայոց բանակին:

«Միաժամանակ մասնակցում ենք ռազմատեխնիկական մարզաձեւերի տարբեր մրցումների: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճում ենք բազմաթիվ ոսկե մեդալներ, զբաղեցնում ենք մրցանակային տեղեր»,- ասաց ԴՕՍԱԱՖ-ի ռազմահայրենասիրական եւ ռազմատեխնիկական մարզաձեւերի բաժնի պետ Սամվել Խաչատրյանը:

Խորհրդային տարիներին հատկապես մեծ են եղել նվաճումները ռադիոսպորտում, որի առաջատարներն են եղել Հովհաննես Խաչատրյանը, Հրաչյա Խաչատրյանը, Սամվել Խաչատրյանը (ԴՕՍԱԱՖ-ի ռազմատեխնիկական մարզաձեւերի բաժնի պետ): 2007-08 թվականներին վերնը նշված մարզիկներին միացել են եւ ռադիոսպորտում հաջողություններ են գրանցում Արման Բաբլոյանը (Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ) Հայկ Սարոյանը եւ ուրիշներ:

Ավանդաբար ուժեղ է նաեւ նավամոդելային սպորտը:  Առ այսօր Շախազիսյանների ընտանիքը՝ Հրաչյա Շախազիսյանը որդու եւ դստեր հետ, շարունակում են ոսկե մեդալներ նվաճել միջազգային ասպարեզում: Նրանց մոդելները վերցնում ու կիրառում են ռազմական գիտության մեջ: Այս 2 մարզաձեւերում վերջին 8-9 տարիների ընթացքում Հայաստանը դառնում է աշխարհի, Եվրոպայի եւ միջազգային մրցաշարերի հաղթող:

Ջրային մարզաձեւերում հայտնի մարզիկներ են Շավարշ եւ Կամո Կարապետյանները, Սոբերտ Մանուկյանը, պառաշուտիստներ ամուսիններ Թեւոս եւ Քրիստինա Իլիկչյանները, ավտոմոդելիստ Վարդգես Զարգարյանը, ավիամոդելիստ Ֆեդինանդ Ղարիբյան եւ ուրիշներ:

ԴՕՍԱԱՖ-ն աշակերտներ ներգրավելու միջոցառումներ է իրականացնում տարբեր ուսումնական հաստատություններում: Անձամբ Արդակի Տեր-Թադեւոսյանն է հանդիպում աշակերտների եւ ուսանողների հետ, պատմում հայերի ազատագրական պայքարի մասին, բացատրում բանակ գնալուց առաջ որեւէ մասնագիտություն ձեռք բերելու կարեւորությունը:

«Մենք զբաղվում ենք ռազմահայրենասիրական դաստիարակությամբ. միջոցառումներ ենք կազմակերպում դպրոցներում, բուհերում, տարբեր ուսումնական հաստատություններում: Նպատակը հայրենասիրական ոգով դաստիարակելն է, քարոզելն է, որ գան զբաղվեն ու մինչեւ բանակը գնալը պատրաստ լինեն»,- ասաց Սամվել Խաչատրյանը:

ԴՕՍԱԱՖ-ի մասնաճյուղերը գործում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Ամեն տարի կազմակերպությունը բանակի համար պատրաստում է մոտ 2 հազար վարորդ, 150 կապավոր, մարտական մեքենաների տասնյակ վարորդներ:

Այսօր էլ ԴՕՍԱԱՖ-ում ռազմատեխնիկական մարզաձեւերից գործում են հրաձգության, մոտոսպորտի, նավամոդելիզմի, կապավորների, ավտոմոդելավորների եւ այլ խմբակներ:

Տպել
5496 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»