Երևան
12 °C
Երեւանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում ձախ աչքը կորցրած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանի ընտանիքը չի ուզում հիշել եւ վերապրել տեղի ունեցածը, հետեւաբար նաեւ չի ճշտել՝ արդյո՞ք որեւէ մեկը պատժվել է 17-ամյա տղային նման ծանր վնասվածք պատճառելու համար:
Հատուկ քննչական ծառայությունն էլ, որտեղ հավանաբար գտնվում է այս դեպքով հարուցված քրգործի վարույթը, չի շտապում այդ մասին տեղեկություն հրապարակել: Մամուլում գրեթե տեղեկություն չկա այն մասին, թե ի՞նչ իրավական ընթացք է ստացել այս դեպքը: Տեղի ունեցածից 6 ամիս անց այսօր փորձեցինք ՀՔԾ-ից ստանալ գործի ընթացքի մասին տեղեկությունը, սակայն այս կառույցի նորանշանակ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը աշխատանքային օրվա ավարտին պատասխանեց, որ չի կարողացել խոսել գործով քննիչի հետ եւ տեղեկությունը ճշտել: Նա խոստացավ այդ մասին մեզ տեղեկություն հաղորդել երկուշաբթի:
Մինչ այդ փորձեցինք զրուցել Սայաթի հետ, սակայն նա դպրոցում պատրաստվում էր Բանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը: Մեր հարցերին պատասխանեց Սայաթի հայրը՝ Ռոման Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ որդու կյանքը դեպքից հետո չի փոխվել, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մինչ այդ պլանավորվել էր՝ միայն մի բացառությամբ. զինվոր դառնալու երազանքը չի իրականանալու:
- Պարոն Հարությունյան, Սայաթն իրեն ինչպե՞ս է զգում: Սարի թաղում տեղի ունեցած դեպքը որեւէ կերպ փոխե՞ց նրա կյանքը:
- Իրեն լավ է զգում, գյուղի դպրոցի 12-րդ դասարանում է սովորում, դրա հետ մեկտեղ հաճախում է անգլերենի ու մաթեմատիկայի պարապմունքների, ուզում է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվել: Աչքի վիճակը նորմալ է, ժամանակ առ ժամանակ ստուգում ենք: Փառք Աստծո մյուս աչքը վնասված չի, այդ աչքով տեսնում է: Իր ծրագրերից հետ չի մնում: Կարող եմ ասել ավելին՝ կարճ ժամանակում շատ արագ հասունացել է, լրիվ հասուն տղամարդու նման է մտածում: Ասում է՝ ես պիտի սովորեմ, որ բոլորին ապացուցեմ՝ ես կարող եմ այսպես էլ սովորել:
- Դա՞ է նրա ամենամեծ երազանքը:
- Միասին երազում էինք նաեւ իր զինվոր դառնալու մասին: Ես միշտ նպատակ եմ ունեցել, որ զինվորի հայր դառնամ, այն էլ չստացվեց: Ես ու տղաս որոշել էինք բացառություն անել. գյուղում բոլորը զինվոր ճանապարհելիս քեֆ են անում, մենք պիտի հետ վերադառնալուց անեինք: Տղաս ասում էր՝ ես հետ կգամ, նոր քեֆ կանենք: Մի ցուլ է պահել այդ նպատակով: Դե որ այսպես ստացվեց՝ ասել եմ. երբ կուզենաս՝ մորթի:
- Եթե չեմ սխալվում քրեական գործ էր հարուցվել այդ դեպքի առթիվ: Որեւէ նորություն կա՞ գործից:
- Ես այդ գործից բացարձակ ոչ ուզում եմ իմանալ, ոչ էլ նույն բանի միջով անցնել: Մեկ-մեկ քննչականից տեղեկացնում են, որ գործը վարույթի մեջ է եւ այլն:
- Չե՞ք ուզում իմանալ՝ պատժվող լինելո՞ւ է:
- Որ պատժվող լինի՝ մեզ տեղյակ կպահեն, բայց առայժմ նման նամակ չի եկել. նման դեպքերում նամակ են գրում: Բայց ես իմաստ էլ չեմ գտնում սպասել, որ մեկը պատժվի: Մենք մեր պատիժը կրել ենք արդեն, էլ էական չի...Երեխաս դառավ հաշմանդամ, դրանից մեծ պատի՞ժ: Անմեղ երեխաս դառավ հաշմանդամ, հիմա ում ուզում են պատժեն, չպատժեն, իմ երեխայի աչքը հե՞տ է գալու: Որ իմանամ բողոքելով, ծեծելով, մեկին վնասելով իմ տղայի աչքը կվերականգնեմ՝ ես դա նույն վայրկյանին կանեմ, բայց դա իմաստ չունի: Ինչքան խորանում ենք՝ էնքան երեխան նույն բաների միջով անցնում է: Կտեղեկացնեն՝ կտեղեկացնեն, չէ՝ իրենք գիտեն: Մեր սխալն էր, որ մեր երեխային թողեցինք մենակ գյուղից հասնի Երեւան: Թեպետ առաջին անգամը չէր:
- Դեպքի օրերին պատմվում էր, որ Երեւան էր եկել ծննդյան օրվա համար իրեն հագուստ գնելու: Գնե՞ց:
- Այո, ինքը գյուղում աշխատել էր, բանվորություն էր արել մեզնից թաքուն, փող էր աշխատել, մի քիչ էլ մենք ավելացրինք, ասացինք գնա, քո ծնունդի համար առեւտուր արա, քույրերիդ էլ քո հաշվին մի սրճարան հրավիրի: Էն էլ այդպես ստացվեց: Առեւտուր չարեց: Ծնունդը նշեցինք, բայց արդեն հաշմանդամ երեխայի հետ:
Հիշեցնենք, որ Սայաթը Վարդենիսի Շատվան գյուղից է։ 2016-ի հուլիսի 29-ին նա Երեւան էր եկել՝ ծննդյան օրվա համար հագուստ գնելու նպատակով: Սարի թաղում բնակվող հորեղբոր տուն գնալու ճանապարհին հայտնվել էր ցուցարարների երթի մեջ: Ոստիկանների կողմից նետված լուսաձայնային պայթուցիկների պայթյունից Սայաթի աչքը վնասվել էր: Բժիշկներին չէր հաջողվել պահպանել այն. հեռացրել էին աչքը եւ պրոթեզավորել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT