Արցախի մասին ֆիլմ նկարահանելու համար ադրբեջանցիները սպառնում են սպանել լեհ լրագրողին

31/01/2017 schedule14:30

Լեհ հայտնի լրագրող Թոմաշ Մացեյչուկը որոշել է ֆիլմ նկարահանել Արցախի մասին: Իր որոշման մասին նա գրել է «В контакте» սոցիալական ցանցում: Նա, մասնավորապես, նշել է, թե մի ռուս զինվորական լրագրողի հետ քննարկում է Արցախի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը:

«Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եւ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք պետք է գիտակցենք հիմա, կամ էլ՝ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»,- գրել է Մացեյչուկը:

Լրագրողի որոշման մասին հայտնի դառնալուց հետո նրա հասցեին սպառնալիքների մեծ տարափ է սկսվել: Ադրբեջանցի օգտատերերն ու անանուն գրանցված անձինք լրագրողին սպառնում են հաշվեհարդարով՝ ընդհուպ խոստանալով ֆիզիկապես ոչնչացնել նրան ու նրա ընտանիքի անդամներին: Որոշ ադրբեջանցի օգտատերեր նույնիսկ նրանից պահանջում են ներողություն խնդրել:

Իր հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ լեհ լրագրողը նոր գրառում է արել. «Արցախի հարցում իմ ունեցած դիրքորոշման համար սպառնալիքներ եմ ստանում: Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը, պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը եւ իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մի մասն են եւ մենք պարտավոր ենք նրանց օգնել մահմեդական աշխարհի եւ Թուրանի հարձակման դեպքում»:

Շուտով կրկին հանդես կգամ ռուսական հեռուստատեսությամբ եւ խոստանում եմ բարձրացնել Արցախի հիմնահարցը: Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ եւ երբեք չեմ կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան Սոբեսկի 3-րդը ժամանակին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ եւ այդպես էլ պետք է շարունակել: Թեման փակված է»: Ի պատասխան ներողություն խնդրելու պահանջների՝ նա գրել է. «Ոչ մի ներողություն էլ չի լինելու: Թող ավելի լավ է նախ Թուրքիան հայերից ներողություն խնդրի ցեղասպանության համար»:

Արցախի մասին ֆիլմ նկարահանելու Մացեյչուկի որոշումը եւ դրա հիմնավորումները նաեւ մեծ դրական արձագանքի է արժանացել: Որոշ օգտատերեր նույնիսկ գրել են, որ Թոմաշ Մացեյչուկը քրիստոնեության վերջին հույսն է:

Այսպիսով, նկատելի է, որ Ադրբեջանում հայերի հասցեին դրականորեն արտահայտվող, Արցախի մասին ոչ ադրբեջանահաճո հայտարարություններ անող օտարերկրացիներին հետապնդելու նոր միտում է սկսվել: Դրա վառ օրինակը Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջով Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունն է Մինսկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3909 դիտում

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին

ԱԳ նախարարի տեղակալը Կամբոջայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը

Արմեն Փամբուխչյանը ինքնաբացարկ է հայտնել․ նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Նման սնկեր ընդունում է նրան ՀՀ ուղարկողը՝ մտածելով, թե անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան

Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր

Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը

Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, հանդիպել ղեկավար կազմի հետ

2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան

Պետք ըլնի՝ պետք ա զենք-մենք վեկալենք, էթանք. բացահայտվել են ընտրակաշառքի և բռնության սպառնալիքների նոր դեպքեր

Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը բերում է ատելության խոսքի. ՄԻՊ

Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան

Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը

Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին

Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար

Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար

Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից

Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան

Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան

Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին

Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար

Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները

24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին